< Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ մանուկներին
18.09.2014 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

Պտղատուների բերքահավաքի և մրգերի պահպանման առանձնահատկությունները


Պտղատու այգիներում կիրառվող ագրոմիջոցառումների համալիրում բերքահավաքը համարվում է ամենապատասխանատու և կարևոր աշխատանքներից մեկը: Բերքահավաքով են եզրափակվում կամ ամփոփվում ամբողջ տարվա ընթացքում կատարած աշխատանքները:

Բերքը ճիշտ և ժամանակին հավաքելուց են կախված  բերքի քանակը և որակը: Հին ժողովուրդների մեջ, որպես աֆորիզմ միշտ հնչել է <<Բերքահավաքը ժամանակին կատարեցիր` շահեցիր, ուշացրիր` տանուլ տվիր>> արտահայտությունը:

Ուսումնասիրությունները   ցույց են տվել,որպտուղները ուժեղ չափով սկսում են աճել հատկապես հասունացման նախօրյակին.

   Օրինակ, ծիրանենու,դեղձենու, սալորենու պտուղները  խոշորանում են օրական 2-3 գրամով, խնձորենու, տանձենու պտուղները` 1.5-2 գրամով և այդ խոշորացումը շարունակվում է ներառյալ մինչև պտղի հասունացումը:Այստեղից որոշակիորեն կարող ենք ասել, որ բերքը շուտ հավաքելու պատճառով պտուղները մնում են մանր, չեն հասնում  իրենց նորմալ(սորտին հատուկ) մեծությանը, որի հետևանքով ծառից, հեկտարից կամ այգուց ստացվելիք բերքը զգալիորեն պակաս է ստացվում: Շուտ հավաքելու հետևանքով բերքի կորուստը լինում է շատ մեծ:

    Բերքը ուշ հավաքելու հետևանքով պտուղները գերհասունանում են, թափվում են ծառից, լխկում և կորցնում են իրենց ապրանքայնության  հատկությունը : Այդ բոլորից խուսափելու համար  բերքը պետք է հավաքել միայն ժամանակին և որոշակի կանոններով:

   Արգելվում է բերքը հավաքել ծառերը թափ տալով, որովհետև պտուղները ջարդվում են կամ, ընկնելով գետնի վրա, վնասվում են.բացի այդ կարող են ջարդվել պտղաբերող ճյուղերը (օղանիստերը, նիզակները, պտղաշիվերը , փնջաճյուղերը, խթանիչները), որը խիստ բացասաբար կանդրադառնա  հաջորդ տարվա բերքատվության վրա: Բերքը թե ձեռքով թե մեքենաներով հավաքելիս պետք է լինել շատ զգույշ` պտուղը չվնասելու չճզմելու համար: Պտուղը պետք է քաղել անպայման պտղակոթունով: Առանց  պտղակոթունի (կամ պտղակոթունը վնասելիս ) պտուղները շուտ են փչանում, ընկնում է նրանց պահունակությունը:

     Բերքը պետք է հավաքել չոր եղանակներին: Անձրևոտ, ամպամած օրերին կամ շաղ դրած ժամանակ բերքը չի կարելի հավաքել, հավաքել կարելի է միայն եղանակը պարզելուց 2-3 ժամ և արևը դուրս գալուց հետո, որովհետև խոնավ վիճակում հավաքած պտուղները շուտ են փչանում:

    Բերքահավաքի ժամկետների  որոշումը:

Բերքը ճիշտ ժամանակին  հավաքելու համար անհրաժեշտ է  իմանալ պտղի հասունացման աստիճանները:

 

Պտուղ-  բանջարեղենի    պահպանման  առանձնահատկությունները

Գյուղմթերք արտադրողների հիմնական նպատակը ոչ թե արտադրանքի քանակության

աճն է, այլ դրանց իրացումն է շահեկան գներով: Այդ պատճառով էական նշանակություն ունեն պտուղ-բանջարեղենի հետբերքահավաքային մշակումը, տեսակավորումը, փաթեթավորումը, իրացման ժամկետների երկարացումը. այս ամենը թույլ է տալիս զգալիորեն բարձրացնել արտադրանքի մրցունակությունը և ստանալ մեծ եկամուտ:

Պտուղ-բանջարեղենի պահպանման համար լայնորեն տարածված մեթոդ է սառնարանում պահելը: Պահպանման տևողությունը որոշվում է մի շարք գործոններով, ինչպիսիք են` մշակաբույսերի մշակության վրա հողակլիմայական պայմանների ազդեցությունը, սորտային առանձնահատկությունները, ճիշտ պարարտացումը, ագրոտեխնիկան, ոռոգումը, վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարը, բերքահավաքի ժամկետներն ու միջոցները, փոխադրման և իհարկե պահպանման միջոցներն ու պայմանները: Պտուղ-բանջարեղենը, որոնք նախատեսված են երկարատև պահպանության համար, պետք է լինեն առողջ, չունենան վնասվածքներ:

Պտուղ-բանջարեղենում ընթացող բոլոր բիոքիմիական պրոցեսները կախված են ջերմաստիճանից: Բարձր ջերմաստիճանի դեպքում պտուղ-բանջարեղենը սկսում է արագ <<թոշնել>> և դառնում ոչ պիտանի: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է, որ երկարատև պահպանման համար նախատեսված բերքը հնարավորինս արագ սառեցվի:

Հավաքված բերքը սառնարանում տեղավորելուց հետո` երկարատև պահպանումն ապահովող հաջորդ ամենակարևոր գործընթացները շնչառության և գոլորշիացման պրոցեսներն են: Այդ պատճառով պտուղ- բանջարեղենի արդյունավետ պահպանման համար անհրաժեշտ են ջերմախոնավության ռեժիմի, թթվածնի և ածխաթթու գազի օպտիմալ խտության ստեղծումն ու պահպանումը, ինչպես նաև էթիլենի հեռացումը:

Այսպիսով, պտուղ-բանջարեղենի քաշի նվազումը զգալիորեն կրճատելու և պահպանման ժամկետներն առավելագույնս երկարացնելու համար անհրաժեշտ է բերքահավաքից հետո որքան հնարավոր է արագ սառեցնել արտադրանքը և հետևել պահպանման օպտիմալ ցուցանիշներին:

Ստորև նշված են հիմնական մշակաբույսերի համար նախատեսված սովորական սառնարանների ջերմաստիճանի և օդի խոնավության օպտիմալ ցուցանիշները.

Ջերմաստիճանի և օդի խոնավության օպտիմալ ցուցանիշները սովորական սառնարանների դեպքում.

 

ՄՐԳԵՐԻ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Անվանում

Ջերմաստիճան

◦C

Օդի խոնավությունը %

Պահպանման ժամկետը

Խնձոր

-1+4

90-95

1-8 ամիս

Տանձ

-1+3

90-95

1-6 ամիս

Սալոր

-1+2

90-95

1-8 շաբաթ

Դեղձ

-1+2

90

2-6 շաբաթ

Խաղող

-1-0

90-95

4-6 ամիս

Բալ

-1+2

90-95

3-7 օր

Կեռաս

-1+2

90-95

2-3 շաբաթ

Ելակ

0

90-95

5-7 օր

Մորի

-0,5-0

90-95

2-3 օր

Հաղարջ

-0,5-0

90-95

7-28 օր

Սեխ

+4+15

85-90

1-3 շաբաթ

Գազար

0+1

95-100

4-8 ամիս

Կաղամբ

0+1

95-100

3-7 ամիս

Ծաղկակաղամբ

0+1

95-100

2-4 շաբաթ

Բրոկոլի

0+1

95-100

1-2 շաբաթ

Սմբուկ

+8+12

90-95

1-2 շաբաթ

Վարունգ

+8+11

90-95

1-2 շաբաթ

Տաքդեղ

+7+10

90-95

1-3 շաբաթ

Սոխ

-1-0

70-80

6-8 ամիս

Սխտոր

0

70

6-8 ամիս

Նեխուր

0+1

95-100

1-3 ամիս

Կարտոֆիլ (նոր)

+4+5

90-95

3-8 շաբաթ

Կարտոֆիլ

+4+5

90-95

4-8 ամիս

 


To top