< ՀՀ գյուղատնտեսության նախարարը Թիմ Գրոսսերին պարգևատրել է ոսկե մեդալով
13.08.2015 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

Մերձարևադարձային մշակաբույսերի բերքի պահպանումը և վերամշակումը


   Հայտնի է, որ Հայաստանի հարավը ոչ միայն աշխարահագրականորեն է հանդիսանում մերձարևադարձային գոտի,այլ նաև իրականում հանդիսանում է մերձարևադարձային կլիմա ունեցող երկիր:Այսպես,մերձարևադարձային մշակաբույսերից մեզ մոտ աճում են.թուզը,խուրման /ժորենին/,նարինջը,թուրինջը,մանդարինը, վերջին տարիներին հանրապետության պտղաբուծությունը հարստացավ մեկ այլ  մշակաբույսով ևս` դա ակտինիդիան է, որը այլ կերպ անվանվում է կիվի:

ԹՈՒԶ: Պահման նպաստավոր ջերմաստիճանն է -0.5-ից մինչև 0 աստիճան, օդի  հարաբերական խոնավությունը` 85-90%:Պտուղները օգտագործվում են լրիվ հասունացման փուլում, երբ փափկում են և  կեղևը նույնպես փափուկ է:Այն չի հանդիսանում որպես պտղի պաշտպանիչ շերտ:Աշխարհում ամենատարածված սորտերից են  Կալիմիրնան և Կադոտան:Առավելագույն հետբերքահավաքային կյանք ապահովելու համար պտուղները բերքահավաքից անմիջապես հետո պետք է հովացվեն մինչև 0 աստիճան և դրվեն  պահպանման 0.5 –ից – 0 աստիճանի պայմաններում և 85-90%  հարաբերական խոնավություն ունեցող խցերում:

  Այս պայմաններում թզի պտուղները հնարավոր է պահել մեկ շաբաթից մինչև 10 օր ժամկետում  վաճառքի համար պիտանի որակով:Կան տեսակետներ,որ եթե միջավայրի մթնոլորտը հարստացվի ածխածնի երկօքսիդով,ապա պահունակությունը կերակրի մի քանի օրով:Տարածված մանրէաբանական  հիվանդություններն  են` ալտերնարիան և ասպերգիլլուսը,որոնցով պտուղները կարող են վարակվել դեռևս ծառի վրա,առանձնապես խոնավ,անձրևային եղանակներին:

ԽՈՒՐՄԱ/ժորենի/: Պահպանության նպաստավոր ջերմաստիճանը` -1 աստիճան, հարաբերական խոնավությունը` 90%:Խուրմայի պտուղները – 1  աստիճանում և 90%  հարաբերական խոնավության պայմաններում կարելի է պահպանել 3-4 ամիս:Պտուղների պահպանումը կարելի է  երկրաձգել մինչբերքահավաքային սրսկումով հիբերելինթթվի լուծույթվ:Արկղերի ներսի մակերեսի ծածկումը պոլիէթիլենային ոչ շատ հաստ թաղանթով նպաստում է պահունակության  բարձրացմանը:Պահպանման ընթացքում տեղ գտնող  մանրէաբանական հիվանդություններից ամենատարածբածը կլադոսպորիումն է:

  Խուրմայի շատ սորտերի պտուղներն ունեն դաբաղանյութերի մեծ  պարունակություն,որի պատճառով դեռահամ,որը հասունանալուն զուգահեռ նվազում և հետագայում անցնում:Բայց կարելի է այն հեռացնել նաև այլ եղանակներով,օրինակ սառեցնելով:Սակայն այս դեպքում պտուղները փափկում են և կորցնում պահունակությունը:Առաջարկվել է ավելի նպաստավոր եղանակ , այն  է` ածխաթթու գազի  4% -ով մշակելը,որը կատարվում է -1 աստիճանից հանելուց և առևտրի ցանց առաքելուց 2 շաբաթ առաջ:Այս  մշակումն ավարտվում է 90%ածխաթթու գազով մշակելով 17 աստիճանի պայմաններում , 6-18 ժամ  տևողությամբ:

 

                                                          Մշակումը`ԳԱՀԿ, Ուսուցման և խորհրդատվության բաժնի


To top