< ՀՀ գյուղատնտեսության նախարարը Թիմ Գրոսսերին պարգևատրել է ոսկե մեդալով
13.08.2015 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

Ճագարի մարսողական համակարգի հիվանդությունների կանխարգելումը և բուժումը


  Ճագարաբուծությունը համարվում է արագ զարգացող,եկամտաբեր և համեմատաբար քիչ աշխատատար անասնապահական ճյուղ: Ճագարները  առանձնանում են որոշ կենսաբանական և  ֆիզիոլոգիական առանձնահատկություններով,մասնավորապես լինելով բազմացիկլիկ կենդանիներ,դեռահասունության են հասնում 16-24 շաբաթականում,հղիությունը տևում է 30-33 օր,ծնված ձագերի քանակը`4-12,մատղաշի անջատումը մորից`7-8 շաբաթականում, ինտենսիվ զարգացման ու բարձր մսային մթերատվության հետ մեկտեղ այս  կենդանատեսակները բավական զգայուն են զանազան ախտաբանական գործոնների նկատմամբ,որոնք և զանազան հիվանդությունների առաջացման,մթերատվության նվազման և կենդանիների անկման պատճառ են դառնում:

 

Ճագարի մարսողական համակարգի հիվանդությունների

 առաջացման պատճառները

Պառճառները

            Ցուցում

               ՍՆՆԴԱՅԻՆ

ԹԱՂԱՆԹԱՆՅՈՒԹԻ ՑԱԾՐ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԵՐԱԲԱԺՆՈՒՄ

 

Ճագարների  կերաբաժնում թաղանթանյութի առկայությունը ծայրահեղ կարևոր է:Թաղանթանյութի ցածր քանակությունը(կերի չոր նյութում  ցածր քան 18-20%)առաջ են բերում մարսողական համակարգի գալարակծկանքի թուլացում, կերազանգվածի կանգ,նեխում, օչգանիզմի ինքնաթունավորում,կույր աղիներում մանրէական ֆլորայի հավասարակշռության խախտում,որոնք հանգեցնում են մթերատվության  նվազեցման,աճի ու զարգացման  դանդաղեցման և նույնիսկ մահվան:Երբ կերաբաժնում նվազում է թաթանթանյութը պաշտպանում է էնտերոքսեմիայի առաջացումը` հակաբիոտիկաբուժման պայմաններում:Թաղանթանյութի պակասը հանգեցնում է տիմպանիայի (փքվածություն)առաջացմանը:

Թաղանթանյութի հիմնական աղբյուր են հանդիսանում խոտը և նվազագույնը 2-4 ժամ թառամեցրած կանաչ զանգվածը:Կենդանիների կերամաննրում մշտապես պետք է լինի խոտ կամ թառամեցրած կանաչ զանգված”Ծղոտում թաղանթանյութի պարունակությունը 40%  է,իսկ խոտում` 25-35%:

 Խոտը կամ կանաչ զանգվածը ճագարների կերաբաժնում պետք է զբաղեցնեն ընդհանուր հաշվեկշռի 50-60%-ը:

 

 

  ՇԱՔԱՐՈՎ  ԿԱՄ  ՕՍԼԱՅՈՎ ՀԱՐՈՒՍՏ ԿԵՐԵՐՈՎ ԿԵՐԱԿՐՈՒՄ

 

Իրականում ճագարների պահանջը դյուրամարս ածխաջրատների նկատմամբ նվազագույնն  է,համեմատած այլ կենդանատեսակների հետ;Հաշվի չառնելով այս հանգամանքը և ճագարներին կերակրելով օսլայով կամ շաքարներով հարուստ կերերով,առաջ է գալիս կենդանիների ճարպակալում,փքանք և էնտերոտոքսեմիա,որի առաջացման պատճառը այն է, որ  ածխաջրատների  գերքանակության դեպքում,նրանք ստամոքսում չեն ներծծվում, անցնում են աղիներ և նպաստում Clostridia,Escherichia coli  մանրէների և սնկերի  պոպուլյացիայի կտրուկ աճին:

 Օսլայի առավել մեծ քանակներ են   պարունակում արմատապալարները,սերմերը և պտուղները(կարտոֆիլի չոր նյութի 20%  և ավելին  օսլա է,իսկ եգիպտացորենի  հատիկներում`ավելի քան 70% - ը օսլա է),մեծ քանակի շաքար են  պարունակում գազարը,շաքարի  ճակնդեղը,դդումը, ձմերուկը:Օսլայի և դյուրամարս շաքարների հարուստ   աղբյուր են նաև հատիկային կերերը` գարին,եգիպտացորենը,ցորենը,վարսակաձավարը:

Օսլայով կամ շաքարներով հարուստ կերերով կերակրումը  միշտ համադրել  թաղամթանյութի բարձր պարունակությամբ կերերով կերակրմամբ:

  Կերաբաժիններում նման կերերի քանակը չպետք է գերազանցի 20-35% -ը:

  Հատիկային կերերի ընդհանուր  քանակը կերաբաժնում չպետք է գերազանցի 35-45% -ը թաղանթանյութով հարուստ կերի նկատմամբ:

 

 

ՃԱԳԱՐՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՔԱՂՑԻ ՎԻՃԱԿԸ

Ճագարների 2-3 ժամյա քաղցած վիճակը հանգեցնում է ստամոքսահյութի թթվայնության խիստ նվազեցման( արտադրվում է մեծ քանակի թթու ստամոքսահյութ ),որը առաջ է բերում աղեկծկանքի թուլացում,փորկապություն:Թթու ստամոքսահյութը սկզբում բորբոքում,հետագայում ժամանակի ընթացքում նաև խոցոտում է ստամոքսի պատերը և պատճառ հանդիսանում գաստրիտ ու ստամոքսի խոց հիվանդությունների առաջացմանը:

Բացառել կենդանիների,ավելի քան 1-1.5 ժամ քաղցած մնալու հանգամանքը:Կերամանները մշտապես ապահովել խոտով,կանաչ զնագվածով,հատիկային կամ գրանուլային կերերով:


To top