< Տավուշի մարզում գյուղատնտեսական տարին բարենպաստ կլինի
08.09.2015 Կատեգորիա Տավուշ. Մարզային նորություններ

ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՃԱԽՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ


 

Կառավարության մշտական ուշադրության կենտրոնում է Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղը;
Կատարված շատ ու շատ աշխատանքների կողքին առանձնանում է նաև նորակառույց մանկապարտեզը, որն իր տեսակով և հարմարավետությամբ չի զիջում մայրաքաղաքի լավագույն մանկապարտեզներին;Այն կառուցվել է Սոցհիմնադրամի միջոցներով;
Ժամանակին հին մանկապարտեզի խմբասենյակներում տեղավորվում էին ընդամենը 30 երեխա;Այսօր այդ թիվը հատել է գրեթե 80-ը;Մանկապարտեզի ժամանակակից հագեցման խնդրում իրենց ներդրումն են կատարել ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը;Խաղահրապարակը կառուցել է մոսկվայաբնակ Վարդան Չոբանյանը;
Երեխաների սննդակարգին , մաքրությանը,ժամանցին միշտ հետևում է համայնքի ջանադիր ղեկավարը` Կամո Չոբանյանը;
Կարևորն այն է ,որ այս մանկապարտեզում երեխաների օրն անցնում է լիարժեք, իսկ երազանքները բազմազան ոու գունեղ են; 
Տ.Նազինյան



To top