< Սերգո Կարապետյանը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հետևել է խաղողի մթերման աշխատանքներին
04.11.2015 Կատեգորիա Նորություններ Տավուշի ԳԱՄԿ-ից
Ըստ Տ.Նազինյանի

ՆՈՐ ՈՃ ԱՐՎԵՍՏՈՒՄ` ՀՅՈՒՍՎԱԾ ՆՈՒՐԲ ԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՄԲ


 Վերջերս Իջևանի քաղաքապետարանի պատկերասրահում իջևանցիներին իր ներկայությամբ պատվեց ինքնատիպ արվեստագետ Ժիրայր Աղավելյանը, ով ժամանակին մեծ ավանդ է ունեցել կինովավերագրության պատասխանատու գործում;

   Նրա կրթության ու ինքնության ձևավորման աղբյուրը եղել է Լենինգրադի Կուլտուրայի ինստիտուտը, որտեղ և ստացել է ռեժիսորի մասնագիտություն, վերադարձել և նվիրումով տրվել սիրած աշխատանքին; Այնուհետև ժամանակի հետ կատարելության հասցնելով մասնագիտությունը, ստեղծել է նոր ոճ, նոր հարթություն`համակարգչային գրաֆիկայի տեսքով;

   Եվ ահա Իջևանի արվեստասեր հասարակայնությունը եկել էր գնահատելու նրա կյանքի և արվեստի փոխհարաբերության զարմանալի ճիշտ ընկալումը` երևակայության միջոցով; Նրա երևակայած աշխարհի կենսունակությունը երաշխավորում է նուրբ զգացողություն, որի միջոցով յուրաքանչյուրը կերտում է իրեն երազանքը, գեղեցիկի պատկերացումը;

   Նայելով ու գնահատելով արվեստագետի աշխատանքները, իջևանցիների արվեստածարավ հոգիների մրմունջից իրար շաղախվեցին երազանքը, ներբողը, գոհությունն ու օրհներգը; Դա ինքնին խոսում էր այն մասին, որ Ժիրայր Աղավելյանը պատշաճն էր կարողացել հատուցել գեղեցիկի աշխարհում; Նրա ստեղծած աշխատանքները արտահայտիչ են ու հոգեզմայլ; Նա էր , որին հաջողվել էր մշակութային ամբողջ տարածքով ստեղծել նոր ոճ`անկաշկանդ ու բնությանը ձուլված; Նրա բոլոր նկարները ներկայացված են մտքի կատարյալ կարգապահությամբ; Իր գործերում Ժիրայրը ոչ թե մթնեցնում է հորիզոնը, այլ հասցնում է շառագույնի` թողնելով լուսավոր հրացոլքը; Արվեստի անթերի այդ պատկերները փայլում են իրենց ներքին նպատակասլացությամբ, գերազանց մեկնաբանություններով; Երևակայության ուժով և նրբորեն մատուցված աշխատանքները շատ են. հայրենի ափերը կորցրածը վերստին գտնում  է իր մեջ ուժ պատգամել մարդկանց` դժվարությունները հաղթահարելով հասնել բաղձալի երջանկությանը`հայրենիին;

  Նրա հերոսները իրենց գունեղ նկարագրով մերօրյա մարդիկ են` խոսուն ու խոր էությամբ;

       Իջևանցի արվեստասերների համար օրը բավականին լիաբուռն էր. Նրանք զգացին ու ապրեցին բնության, կյանքի և մարդկային հոգու վեհությունը` չմոռանալով խոստովանել, որ իրենք ականատես եղան կատարյալ գործերի ցուցադրության; Եվ այդ  ամենի համար նրանք շնորհակալ էին Ժիրայր Աղավելյան անհատականությանը;

  

 


To top