< ՏՈՀՄԱՅԻՆ ԽՈԶԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ
24.11.2015 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

Կրծողների դեմ «Ռոդիֆակում Ս» պատրաստուկի օգտագործման վերաբերյալ


«Ռոդիֆակում Ս» պատրաստուկը (ազդող նյութը բրոդիֆակում 0,25%) արդյունավետ միջոց է թունավոր գրավչանյութերի միջոցով  գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերում ու բազմամյա տնկարքներում կրծողների դեմ պայքարի համար:

 

Խիստ թունավոր նյութ է, վտանգավորության դասը` I –ին: Այն անհրաժեշտ է պահպանել երեխաների և տնային կենդանիների համար անհասանելի, սննդամթերքից, կերերից և դեղամիջոցներից առանձին, պիտակով տարայի մեջ՝  -20°С + 40°С ջերմաստիճանի պայմաններում:

                      Գրավչանյութի  պատրաստման կարգը.

 1.     Մկնանման կրծողների դեմ պայքարի համար թունավոր գրավչանյութ պատրաստելու համար «Ռոդիֆակում Ս» պատրաստուկը խառնում են բարձրորակ սննդային հիմքի հետ (մաքրած հացահատիկ, գրանուլացված համակցված կեր և այլն):

2.      Սննդային հիմքը պետք է ընտրել հաշվի առնելով կրծողների տարբեր տեսակների սնման առանձնահատկությունները:

3.    0,005% ազդող նյութի պարունակությամբ գրավչանյութի պատրաստման համար անհրաժեշտ է  1 կգ մաքրված հացահատիկը կամ գրանուլացված համակցված կերը լավ խառնել 30-40 գրամ բուսական յուղի (կպչողականությունը բարձրացնելու նպատակով) հետ, ապա ավելացնել 20 գրամ «Ռոդիֆակում Ս»  պատրաստուկ և շարունակել խառնել մինչև բոլոր հատիկները հավասարապես պատվեն թունանյութով:

4.     Հետագա պահպանման և փոխադրման համար պատրաստված գրավչանյութը պետք է պահել համապատասխան պիտակով տարայի մեջ: 

 

Մշակաբույս, մշակվող տարածք

Վնասակար օրգանիզմ

Չափաքա նակը,

լ/հա, կգ/հա

Կիրառման եղանակը և ժամկետները

Բոլոր մշակաբույսերը, ներառյալ աշնանացան հացազգիներ, պտղատու այգիներ խաղողի այգիներ

բազմամյա խոտաբույսեր

 

 

Դաշտամկներ

 

80գ/4կգ գրավչա-նյութին կամ 20գ/1կգ գրավչանյութին, (1հա վարակված տարածքի համար օգտագործել 4 կգ թունավոր գրավչանյութ)

Գրավչանյութը տեղադրել բների մեջ կամ այլ թաքստոցներում: 1 սեզոնի ընթացքում տրվում է  ոչ ավել քան 2 անգամ՝ մեկ-երկու շաբաթ ընդմիջումներով

 

Կրծողները սատկում են թունավոր գրավչանյութն ընդունելուց 3-8 օրվա ընթացքում:

Անվտանգության կանոնները. պատրաստուկի հետ աշխատանքները պետք է իրականացվեն բաց կամ հատուկ նշանակության, լավ օդափոխվող տարածքներում՝ անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ (ակնոց, դիմակ, ռետինե ձեռնոցներ): Պատրաստուկի հետ իրավունք ունեն  աշխատել միայն համապատասխան հրահանգավորում ստացած մարդիկ:  Աշխատանքի ընթացքում խստիվ արգելվում է ծխել կամ սնունդ ընդունել:

Արգելվում է պատրաստուկի տեղափոխումը այլ մթերքների հետ: Թափվելու դեպքում պատրաստուկն անհրաժեշտ է ծածկել ավազով կամ փայտի թեփով, ապա հավաքել և դատարկ տարաների հետ տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր:

Թունավոր գրավչանյութով մշակված տարածքներում արգելվում է մարդկանց և կենդանիների մուտքը:

Թունավորման նշանների դեպքում անձին դուրս բերել վարակված տարածքից, հանել աղտոտված հագուստը, մեծ քանակությամբ հեղուկ տալ, արհեստական փսխում առաջացնել և դիմել բժշկի:  Մաշկի վրա և աչքերի մեջ ընկնելու դեպքում լավ լվանալ հոսող ջրի տակ: Հրդեհի ծագման դեպքում հանգցնել հակահրդեհային փրփուր գոյացնող նյութով:


To top