< Հայաստանում նախատեսվում է մշակել կաթնատու անասնապահության զարգացման ռազմավարություն
22.02.2016 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ, ՑԱՆՔ, ԽՆԱՄՔԻ ՈՒ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ


Պոմիդորը, բադրիջանը, տաքդեղը, կաղամբը, ծաղկակաղամբը սածիլվող մշակաբույսեր են:

 Որակյալ, առողջ սածիլի արտադրությունը  և  ներդրումն  առաջնահերթ պայմաններից  են  որակյալ բերքի ստացման, հիվանդությունների նկատմամբ դիմացկունության ապահովման համար: Նախալեռնային և լեռնային շրջաններում սածիլը կարելի է աճեցնել միայն տաքացվող  ջերմոցներում, որտեղ հողի ջերմաստիճանը պետք է լինի պոմիդորի, տաքդեղի և բադրիջանի համար 20-25, իսկ կաղամբի համար՝ 18-20 աստիճան:

 Ջերմոցներում օգտագործել հետևյալ հողախառնուրդը՝ 3 մաս   տորֆ, 1  մաս բուսահող, 1 մաս ճմահող, իսկ տորֆ չլինելու դեպքում՝ 6 մաս բուսահող և 3 մաս ճմահող:Հողախառնուրդի յուրաքանչյուր խորանարդ մետրին խառնում են 2-4կգ ազոտական, 4-5կգ ֆոսֆորական և 2-2.5կգ կալիումական պարարտանյութեր:    Ջերմոցներում պետք է ցանել շարքերով, որի համար օգտագործվում են մարկյորներ: Ցանելուց հետո ծածկում են 0.5-1.0սմ հողաշերտով, որը  հարուստ պետք է լինի սննդանյութերով: Ցանքը ջրելուց հետո ջերմոցը ծածկել շրջանակներով, պոլիէթիլենային թաղանթով և տաք ծածկոցներով: Մինչև ծլելն ապահովել  22-24 աստիճան  ջերմություն, որից հետո մինչև առաջին իսկական տերևների առաջացումը  ջերմաստիճանը պետք է իջեցնել 12-15 աստիճան: Հետագայում մինչև դաշտ տեղափոխելն  ապահովել ցերեկը 22-24 աստիճան, գիշերը 12-14 աստիճան, որպեսզի բույսերը չձգվեն, լավ արմատային համակարգ ձևավորեն, լինեն կարճ և հաստ: Արևոտ օրերին ջերմոցները բաց պահել (12-15 աստիճան) և ծածկել միայն գիշերները: Պետք է նոսրացնել՝ թողնելով բույսերը 8-10սմ հեռավորությամբ: Հետագա կատարվելիք առօրյա աշխատանքներն են՝ օդափոխություն, քաղհան, փխրեցում, ջրում, սնուցում:

 Սածիլները  պետք է   սնուցել օրգանական և հանքային  պարարտանյութերով: Նախընտրելի է, որ առաջին սնուցումը  տրվի թռչնաղբահեղուկով, նոսրացված բույսերի վրա հող մաղելուց անմիջապես հետո:Թռչնաղբը պարունակում է միկրոէլեմենտներ, որոնք շատ անհրաժեշտ են բույսերին, մանավանդ մատղաշ հասակում:

 Թռչնաղբով սնուցելու համար տակառի կեսը լցնում են  չոր թռչնաղբ ու վրան ջուր և թողնում 4-5 օր: Երբ սկում է խմորվել, պճպճալ ևս թողնել 4- 5օր, որից հետո պատրաստ է  գործածության համար: Այդ  խառնուրդից մեկ բաժինը   նոսրացվում է 8-10 բաժին ջրով և սնուցվում: 250-300 բույսին տրվում է  1 դույլ նոսրացրած հեղուկ և վրայից ջրում 2 դույլ մաքուր ջրով, որպեսզի հեղուկը տերևների վրայից մաքրվի, այրվածքներ չառաջացնի և պարարտանյութն էլ ներծծվի հողի մեջ: Երկրորդ անգամ սածիլները սնուցում են 15 օր հետո հանքային պարարտանյութերով:1 դույլ ջրին 18-20գ ամոնիակային սելիտրա, 40-50գ սուպերֆոսֆատ և 15-20գ կալիումական աղ խառնելով:Լուծույթով ջրելուց հետո բույսերը նորից լվանալ 1-2 դույլ մաքուր ջրովԵրրորդ սնուցումը պետք է տալ  սածիլները դաշտ տեղափոխելուց  10 օր առաջ՝ գոմաղբահեղուկով: Տավարի թարմ գոմաղբը ջրում նոսրացնել 5-6 անգամԳոմաղբահեղուկը սածիլանոցի  հողին տալիս է կպչողականություն և ապահովում է սածիլները հողագնդով դաշտ փոխադրելու գործը: Մինչև սածիլների դաշտ տեղափոխելն  անհրաժեշտ է աստիճանաբար վարժեցնել (կոփել) դրսի պայմաններին՝ 7-10 օր ջերմոցները բաց պահելով (և ցերեկը և գիշերը): Սածիլները դաշտ փոխադրելուց 4-5 ժամ առաջ անհրաժեշտ է առատ ջրել:

 Զարգացած գյուղատնտեսություն ունեցող բոլոր երկրներում որակյալ տնկանյութն արտադրվում է մասնագիտացած սածիլանոցներում , որտեղ բույսի աճման ու զարգացման համար առկա են բոլոր նպաստավոր պայմանները (անհրաժեշտ  գիշերային և ցերեկային ջերմությունը, խոնավությունը, ճիշտ ոռոգումըպարարտացում բույսին  անհրաժեշտ բոլոր էլեմենտներով, սնման անհրաժեշտ մակերեսը, վնասատուների և հիվանդությունների դեմ կանխարգելիչ բոլոր միջոցառումների կիրառումը): Բարձրորակ սածիլներ, առավել ևս վաղ և բարձր բերք ապահովելու համար  կարելի է աճեցնել տորֆաբուսահողային թաղարներում՝  օգտագործելով պոլիէթիլենային խոռոչիկներ կամ բաժակներ: Սածիլների աճեցման թաղարային  եղանակը նպաստում է  բանջարային մշակաբույսերի արմատային համակարգի արագ զարգացմանը և սածիլների միանգամայն անվնաս փոխատնկմանը, որի դեպքում ապահովվում է 95-98%   կպչողականություն:

  Հանդիսանալով բույսերի համար հիանալի միջավայր, տորֆաբուսահողային թաղարներում սննդատարրերի  պաշարը բավականացնում է ոչ միայն սածիլների աճեցման ընթացքումայլև սածիլները իրենց հիմնական տեղը տեղափոխելու սկզբնական շրջանում:

 Սածիլների թաղարային եղանակի մշակության ժամանակ կարևոր նշանակություն ունի նաև հողախառնուրդի կազմի ճիշտ ընտրությունը, քանի որ նրա բաղադրիչ մասերից է կախված աճեցվող սածիլների որակը: Նկատի ունենալով այս հանգամանքընպատակահարմար է հողախառնուրդի կազմում օգտագործել կենսահումուս, որը բարելավում է հողի կառուցվածքը, ֆիզիկոքիմիական կազմը, հիգիենիկ  վիճակը և պարունակում է բույսի համար մատչելի բոլոր անհրաժեշտ սննդատարրերը:


To top