< ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընթացիկ տարվա մարզային այցելությունները սկսել է սահմանամերձ Տավուշի մարզից
11.04.2016 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ ԵՎ ԱՐՈՏՆԵՐԻ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵՎ ՄԱԿԵՐՍԱՅԻՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ


Բնական  կերահանդակների ցածր բերքատվությունը հիմնականում բացատրվում է բնապատմական և  տնտեսապատմական պայմանների անբավարար լինելով:
Բնապատմական պատճառների   շարքին են  դասվում մարգագետինների զարգացման ընթացքում բուսակացկի բուսաբանական կազմի և ճմաշերտի վիճակի բնական փոփոխությունները,որի հետևանքով պակասում է բերքատվությունը և ընկնում է արտադրված  կերի որակը:
Տնտեսապատմական պայմանները վերաբերում են մարդու գործունեությանը:
Մարգագետինների բարելավման աշխատանքները  բաժանվում են երկու հիմնական խմբերի՝ մակերեսային  բարելավում և արմատական բարելավում:
Մակերեսային բարելաման համակարգի կիրառման  հիմնական խնդիրներն են լավացնել բույսերի ջրային,օդային, սննդային ռեժիմները,կատարել ճմաշերտի խնամքի,բուսակացքի բարելավման աշխատանքներ,մարգագետինն ավելի երկար ժամանակ պահել կոճղարմատային և  ցանցառաթփային զարգացման թուլերում և բարձրացնել նրանց տնտեսական արժեքը:
Մակերեսային բարելավման տեխնոլոգիական աշխատանքները  արտահայտվում են հետևյալում:
1.    Կուլտուր տեխնիկական աշխատանքներ
2.    Միջոցառումներ ջրային և օդային ռեժիմների  բարելավման համար
3.    Սննդային ռեժիմի լավացում
4.    Ճմի խնամքի  աշխատանքներ
5.    Բուսակացքի լավացում:
Կուլտուր-տեխնիկական աշխատանքների էությունը տեխնիկայի միջոցով մարգագետինները  կանոնավոր տեսքի բերելն է:Հայաստանի հանրապետությունում մարգագետինների որոշ տիպեր քարքարոտ են, թփուտավորված,գաղձավորված,նրանց մակերեսին կան ձորակներ և շատ անհարթություններ,որոնք  պակասեցնում են մարգագետինների օգտագործվող օգտակար տարածությունը, խանգարում են բերքահավաքի  աշխատանքներին, անբարենպաստ պայմաներ ստեղծում  մարգագետնային արժեքավոր բույսերի աճման և զարգացման համար,նպաստում բույսերի հիվանդությունների տարածմանը,վնասատուների բազմացմանը:
 Այսպիսի մարգագետիններում առաջին հերթին պետք է   կատարել քարհավաք, թփուտների ոչնչացում,գուղձերի ոչնչացում,  աղբի հեռացում և մարգագետնի մակերեսի հարթեցում:
Քարերի,թփուտների, գուղձերի ոչնչացումից և հարթեցումից հետո մարգագետնի մակերեսի զգալի մասը բուսակացքից զրկվումէ, ուստի անհրաժեշտ է պարարտացնել և բազմամյա խոտաբույսերի խոտախառնուրդով կատարել ենթացանք ու փոցխել:
Բնական արոտավայրերի բերքն արդյունավետ  օգտագործելու և անասունների մթերատվությունը բարձրացնելու  համար մեծ նշանակություն ունի արոտային շրջանում խմելու  ջրով նրանց ապահովելը:
Եղած ջրերն արդյունավետ օգտագործելու նպատակով  անասունների համար որոշակի հեռավորությունների  վրա պետք է ունենալ լավ կահավորված ջրելու տեղեր, համապատասխան կառույցներով:Անասուններին սահմանված  ժամկետում պետք է քշել դեպի ջրելատեղ:
Ջրելատեղերի հեռավորությունը արոտավայրերից պայմանավորում է կովերի կաթնատվության չափը:Այսպես,  եթե 1կմ հեռավորության դեպքում միջին կաթնատվությունն ընդունենք 100%, ապա 2կմ-ի դեպքում այն  կազմում  է 89.43 %, 3կմ՝ 86.1% , 3.5կմ 65.6%:Մինչև 150 թեքության պայմաններում խորհուրդ է տրվում ջրելու տեղի հեռավորությունը արոտավայրից սահմանել 1.25-1.5կմ,իսկ ավելի զառիթափ վայրերում՝ 0.8-1.25կմ:
  Խոտհարքների և արոտավայրերի բերքատվության  բարձրացման ամենահիմնական միջոցառումներից մեկը հանքային և օրգանական պարարտանյութերով պարարտացումն  է:
 Բնական կերահանդակների բերքատվության  բարձրացման համար կիրառվող տեխնոլոգիական միջոցառումների հետ  միասին անհրաժեշտ է հոգ տանել, որ բնական բուսակայքում արդյունավետ բույսերի մասնակցության գործակիցը լինի բարձր:
Ենթացանքի միջոցով կերհանդակի բուսակացքը լավացնելու, մարգագետինը երիտասարդացնելու, բերքատվությունը բարձրացնելու համար ցանքը կատարվում է բազմամյա ցանովի խոտաբույսերի, ինչպես նաև մարգագետիններից հավաքած բազմամյա վայրի խոտաբույսերի սերմերով:
  Բազմամյա խոտաբույսերի սերմերով ենթացանք կատարելու նպատակով անհրաժեշտ է տվյալ հողակլիմայական պայմանների համար  կատարել  բույսերի տեսակների ճիշտ ընտրություն և հաշվարկել ցանքի նորման:Ենթացանքի նորման սահմանվում է հաշվի առնելով բնական բուսակացքի խտությունը:Սրա համար հաշվվում է 1մ2 մակերեսի վրա եղած ցողունների թիվը, ըստ մարգագետնային բույսերի տնտեսական չորս խմբերի (դաշտավլուկազգի, բակլազգի, տարախոտեր և բոշխեր),ընդ որում  որպես օգտակար  բույսեր ընդունվում են դաշտավելուկազգիների և բակլազգիների ցողունների թիվն ամբողջությամբ և տարախոտերի ցողունների 50%-ը:
   Ըստ մի շարք հետազոտությունների բազմամյա խոտաբույսերի բարձր բերք ապահովվում է, երբ 1մ մակերեսում  լինում է  շուրջ 1000 ցողուն ( 1 հա- ում 10 մլն):
  Ենթացանքի նորման որոշելու համար 10 մլն –ից հանել դաշտավելուկազգիների և բակլազգիների ցողունների թիվը և տարախոտերի ցողունների կեսը:Մնացորդը ցույց է տալիս բուսակացքում պակասող ցողունների թիվը (ենթացանքի նորման):   
  Ենթացանքի նորման  սահմանելու համար նկատի ունենալ, որ յուրաքանչյուր 100 ցողունի դիմաց պետք է  ցանել 150 սերմ:
  Ենթացանքի համար ընտրել տվյալ հողակլիմայական պայմաններին հարմարված 2-3 տեսակ դաշտավլուկազգի և բակլազգի բազմամյա ցանովի խոտաբույսերի սերմեր:
  Սահմանել խոտախառնուրդում յուրաքանչյուր տեսակի մասնակցության չափը և կազմել խոտախառնուրդ:
 Բազմամյա խոտաբույսերի սերմերով ենթացանք կատարվում է գարնանը, իսկ միամյա բույսերով՝ գարնանը կամ աշնանը, նկատի ունենալով ցանվող բույսի կենսաբանական  առանձահատկությունները:
  Բնական  կերհանդակներում մակերեսային բարելավման արդյունավետությանը ցածր լիենլու  դեպքում անհրաժեշտ է կատարել  արմատական բարելավում՝  վարելու միջոցով ոչնաչացնել բնական ճմաշերտն ու բուսականությունը, որից հետո ցանել բազմամյա դաշտավլուկազգի և բակլազգի խոտաբույսերի խառնուրդներ՝ ստեղծել ցանովի խոտհարքներ և արոտավայրեր:
  Արմատական բարելավման ենթակա են 1) ծերացած, այլասերված, մամռակալված մարգագետինները, 2)  ճահճային և գերխոնավ մարգագետինները՝ ջրային ռեժիմը  բարելավելուց հետո , 3) անտառահատված կամ թփուտահատված տարածությունները, 4) բուսակացքում դաշտավլուկազգի և բակլազգի բույսերը, փոքրամասնություն կազմող, ցածրարժեք բույսերը մեծամասնություն կազմող մարգագետինները:
  Ցանովի  մարգագետինները ըստ օգտագործման ձևի բաժանվում են չորս խմբի՝
ա) խոտհարքային, երբ մարգագետինը օգտոգործվում է  միայն հանձնելու համար;
բ)արոտային, մարգագետինը օգտագործվում է անասուններին արածեցնելու համար՝ գարնանից մինչև աշուն
գ)խոտհարքարոտային (կոմբինացված),այդ դեպքում մարգագետինը նույն տարում օգտագործվում է խոտհարքի և արոտի համար:Ընդ որում գարնանային վերաճի բուսակացքը պետք է հնձել խոտի, սենաժի կամ սիլոսի համար, իսկ հաջորդ վերաճի բուսակացքը օգտագործել  արոտի համար:

 


To top