< ՀՀ գյուղատնտեսության նախարարը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
04.05.2016 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

Ոռոգման կազմակերպում և կառավարում


   Ոռոգումը հիմնականում  կիրառում  են այն հողոտարածություններում, որտեղ վեգետացիոն շրջանում բնական տեղումների քանակը բավարար  չեն  գյուղատնտեսական  մշակաբույսերի նորմալ աճի ու զարգացման համար:

  Սակայն պետք է հիշել, որ նույնիսկ խոնավության բավարար քանակության դեպքում միայն  ճիշտ ոռոգման ռեժիմի կիրառման պայմաններում է հնարավոր գյուղատնտեսական   մշակաբույսերից ստանալ բարձր և կայուն բերք:

  Ոռոգման գործընթացի ճշգրիտ կազմակերպման միջոցով կարգավորվում  է հողի օդային, աղային, սննդային և ջերմային ռեժիմները, ստեղծվում  է պայմաններ հողի բերրիության  բարձրացման և շրջակա միջավայրի ագրո էկոլոգիական հավասարակշռության պահպանման համար:

  Ոռոգման անհրաժեշտությունը և կիրառումը պայմանավորված  է մշակաբույսերի ջրասպառումից, այսինքն ջրի նկատմամբ բույսերի պահանջից, որի մեծությունը կախված  է ջերմաստիճանից, օդի հարաբերական խոնավությունից, լույսից, հողի բերրիությունից և  ջրաֆիզիկական հատկություններից, մշակաբույսի տեսակից և ագրոտեխնիկական միջոցառումներից:

 Մշակաբույսերով զբաղեցված հողատարածքից ջուրը գոլորշիանում  է  հողի  մակերեսից (ֆիզիկական գոլորշիացում) և մշակաբույսերի տերևային մակերևույթից (տրանսպիրացիա), որոնց  գումարային քանակը կոչվում  է  գումարային գոլորշիացում:

 Ոռոգման ջրի ամենամեծ քանակությունը բույսերը ծախսում են տրանսպիրացիայի վրա ընդ որում փոփոխելով միջավայրի պայմանները, փոփոխվում  է տրանսպիրացիայի ուժգնությունը:  Յուրաքանչյուր գյուղատնտեսական մշակաբույսերի կողմից գոլորշիացող ջրի քանակը կախված  է  տարածքի կլիմայական, հողային պայմաններից, բույսի տեսակից ունի տարբեր մեծություն:

 Տարբեր բույսեր արմատային համակարգի միջոցով հողից տարբեր քանակի ջուր են վերցնում, որի մեծությունը պայմանավորված  է  հողային լուծույթի և բույսի մազարմատների  բջջահյութի միջև  օսմոտիկ ճնշումների մեծությունից:

  Ոռոգման  միջոցով  փոփոխելով հողային լուծույթի խտությունը կարգավորվում  է  բույսերի ջրային, սննդային և ջերմաստիճանային ռեժիմները:

Ոռոգման ազդեցությունը հողի, բույսի, բերքատվության  և արտաքին միջավայրի վրա

Ոռոգումը բազմակողմանի է ազդում հողի ջրաֆիզիկական,ֆիզիկոմեխանիկական կենսաբանական հատկությունների, մերձհողյա օդի միկրոկլիմայի ինչպես նաև մշակաբույսերի կենսաբանական հատկանիշների և բերքատվության վրա:

 Ոռոգումը դա գյուղատնտեսական մշակաբույսերին մատուցվող ջրի  սոսկ քանակական  արտահայտությունը չէ, այլ այն պետք է  իրականացվի այն պայմանից, որպեսզի մշակաբույսերը  իրենց զարգացման յուրաքանչյուր փուլում անխափան ապահովված լինեն անհրաժեշտ և  բավարար  քանակությամբ  ջրով:

  Եթե որոշակի  ագրոտեխնիկական և կլիմայական  պայմաններում, որտեղ մշակաբույսերն ապահովված  են  ջերմությամբ, լույսով, սննդանյութերով սկսվի իրականացվել  ոռոգում, ապա սկզբնական շրջանում  ոռոգման ջրի ավելացումը կնպաստի բերքատվության բարձրացմանը,սակայն որոշակի սահմանից հետո այդ աճը կանգ կառնի և նույնիսկ  կնվազի:

  Այսինքն ոռոգումն իր մեջ անվերապահորեն պետք է ներառի մյուս գործոնների  քանակական և որակական փոփոխությունները և պայմաններ ստեղծի նրանց համալիր  կարգավորման և կառավարման համար:

 Ոռոգման   ջուրը   էապես ազդում  է  հողագոյացման, հողի ֆիզիկական, քիմիական և մանրէակենսաբանական հատկությունների վրա:

  Հողում ջրի առատությունը քայքայում է հողի  կնձիկները, հողի մասնիկները վերադասավորվում են, ավելի խտանում, չորանալիս առաջացնում կեղև և ճաքճքում:

  Հողի խտացումը վատացնում է նրա ջրաթափանցելիությունը, ջերմահաղորդականությունը և օդափոխանակությունը:Ոռոգման ջուրը պարունակում է տարբեր տիպի սննդանյութեր, լուծված  և կախյալ նյութեր, որոնք իրեմց հերթին հարստացնում են տվյալ հողը բույսերի համար կարևոր տարրերով:

  Ոռոգումը պետք է իրականացվի այնպես, որպեսզի թույլ չտրվի ոռոգման ջրի մակերեսային և ստորգետնյա վատնումներ, քանի որ նման պայմաններում հնարավոր է ոչ միայն ջրի և  սննդանյութերի կորուստ, այլ նաև հնարավոր է գրունտային ջրերի մակարդակի բարձրացում, հողերի գերխոնավացում, աղակալում և ճահճացում:

 Ոռոգման ժամանակ հողի վերին շերտերի խոնավությունը հասնում է լրիվ խոնավունակության 80-90%-ի սահմաններին,այնուհետև գոլորշիացման  հետևանքով այն սկսում է նվազել, որի փոփոխությունը բերում է մյուս գործոնների ազդեցության փոփոխությանը:

  Որպեսզի բարձրացվի ոռոգման ջրի դրական ազդեցությունը հողի  ֆիզիկական հատկությունների վրա, անհրաժեշտ է որպեզի ճիշտ ընտրվի և նախագծվի ջրման տեխնիկայի տարրերը՝ այն է ակոսների կամ մարգերի երկարությունը, թեքությունը, միջակոսային հեռավորությունը, ակոսի խորությունը:

  Ոռոգումն ազդում է հողի միկրոկենսաբանական գործընթացների վրա:

 Ճիշտ ոռոգման ռեժիմի կիրառման դեպքում ստեղծվում են աէրոբ պայմաններ և հողային տարբեր ֆերմենտների ազդեցության տակ տեղի է ունենում օրգանական նյութերի քայքայում, որոնք դառնում են մատչելի բույսերի համար: Համաձայն փորձնական հեռազոտությունների, հողի մեջ նիտրիֆիկացնող գործընթացները նորմալ են ընթանում այն  դեպքում, երբ հողի  խոնավությունը կազմում է  լրիվ խոնավունակության  60% -ը:

 Հողում  ազոտի քանակությունը պայամանվորված է ջրման եղանակից, այն դեպքում  երբ ջրումը կատարվում է լճացմամբ, տեղի է ունենում  ազոտի ազգալի կորուստ, իսկ մազական  խոնավացման   դեպքում /ջրումն ակոսներով/ այն մնում է գրեթե անփոփոխ:Լճացմամբ առագումով հնարավոր է նաև հողի վերին  շերտերից սննդանյութերի, ջրալուծ հումուսի լվացում և  հեռացում  արմատաբնակ շերտից:Ոռոգման ջուրը մեծ ազդեցություն է ունենում հողի քիմիական հատկությունների վրա: Այն  հանդիսանում  է ուժեղ լուծիչ իր մեջ լուծում  է հողի մեջ եղած ինչպես  ջրալուծ աղերը, այնպես էլ սննդանյութերը, որի հետևանքով նոսրանում  է  հողի լուծույթի  խտությունը, նվազում է հողի վերին շերտում վնասակար աղերի քանակությունը:

  Ոռոգումը պետք է իրականացվի այնպես,  որպեսզի թույլ չտրվի բացասական երևույթների  զարգացումը և ստեղծվի պայմաններ կառավարելի դարձնելու հողային տարբեր գործընթացներ: Ոռոգման ջրի ազդեցության տակ, երբ քայքայվում են օրգանական նյութերը, առաջանում  է  ածխաթթու գազ, որը բույսերն օգտագործում են իրենց օդային սնման համար: Հողային լուծույթի  ընդհանուր հիմնայնությունը ոռոգման ազդեցության տակ բարձրանում  է, իսկ ծծմբաթթվային  աղերի առկայությամբ նվազում:

 Ոռոգումը կարող  է  բացասաբար ազդել հողի ֆիզիկական հատկությունների վրա, որոնց մեջ մտնում են հողի խտությունը, տեսակարար կշիռը, ծակոտկենությունը, ջրաթափանցելիությունը, գոլորշիացումը, ջրի մազականությամբ բարձրացումը, օդափոխանակությունը:

  Հողի մազականությամբ է պայմաննավորված հողի ջուր բարձրացնելու, ջուր պահելու, օդափոխանակման ունակությունները: Անկանոն ոռոգման ազդեցության տակ հնարավոր է հողի  կնձիկների քայքայում, հողը փոշիանում է, դիսպերսվում, մեծանում է ուռչելիությունը, թուլանում է  հողի կնձիկների միջև ձգողական ուժը:  Ոռոգումը ազդում է հողի, բույսի և մերձհողյա ջերմաստիճանի վրա: Շոգ եղանակին ոռոգումը իջեցնում է բույսերի ջերմաստիճանը, մեծացնում է հողի ջերմունակությունը, իսկ ջրի գոլորշիացմա ժամանակ ջրի ջերմաստիճանն  իջնում  է:

  Խոնավ հողերի ջերմահաղորդականությունն  ավելի մեծ է, քան չոր հողինը: Հողի և օդի ջերմաստիճանի բարձարացումը մեծացնում է  տրանսպիրացիայի ինտենսիվությունը, նվազում են կենսաբանական գործընթացները, նվազում են սննդային նյութերի մատչելիությունը բույսերի համար:

  Նշելով ոռոգման ազդեցությունը հողագոյացման գործընթացների և միկրոկլիմայի վրա, հատկապես կարևորվում  է այն փաստը, որ գարնանային և աշնանային ցրտահարությունների ժամանակ ոռոգման ջուրն իրեն հետ բերում է լրացուցիչ ջերմության քանակ, որը  բարձրացնելով  միջավայրի ջերմաստիճանը մշակաբույսերի բերքատվության և բերքի որակի վրա: Համաձայն բազմաթիվ դաշտային հետազոտությունների, ճիշտ ոռոգման ռեժիմի կիրառման պայմաններում  բերքատվությունն  ավելանում է 2-3 անգամ,իսկ բերքի մեջ սպիտակուցների, շաքարի, ածխաջրերի, օսլայի քանակություններն  անհամեմատ բարձրանում  են:

 Ոռոգման միջոցով բարձրանում  է մերձհողյա օդի շերտի խոնավությունը,կարգավորվում  է բույսերի միկրոկլիմայական պայմանները, հնարավորություն  է ստեղծվում  կազմակերպել պարարտացում, պայքարել վնասատուների դեմ:

 

 


To top