< ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է «Հայկական տեխնոլոգիական խումբ» հիմնադրամի պատվիրակությանը
09.06.2016 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

Բույսերի մշակության հիմնախնդիրները օրգանական գյուղատնտեսության համակար•ում


   Օրգանական գյուղատնտեսությունը համակարգ է, որը նպատակաուղղված է բարելավել և խրախուսել գյուղատնտեսական արտադրությունը՝ բնապահպանական, սոցիալական և տնտեսական տեսանկյունից: Այս համակարգը հողի  բարելավումը դիտարկում է  որպես հիմնական առանցք` որակյալ մթերքների արտադրության գործում: Բարեխղճորեն վերաբերվելով բույսերի, կենդանիների և հողերի բնական կարողություններին,գյուղատնտեսական արտադրության այս ձևը ձգտում է օպտիմալացնել գյուղատնտեսությունը և շրջակա միջավայրի պահպանությունը բոլոր տեսանկյուններից: Եթե էկոլոգիապես մաքուր արտադրանքի   մեջ չի բացառվում քիմիական և սինթետիկ միջոցների օգտագործումը, ապա կարևոր է, որ դրա հետևանքով բույսերի մեջ չպարունակվեն ծանր մետաղներ, նիտրատներ և այլ նյութեր, որոնք օրգանիզմի համար վտանգ են ներկայացնում: Օրգանական գյուղատնտեսությունը  մի համակարգ  է, որտեղ չեն կիրառվում  թունավոր  նյութեր, կայուն պեստիցիդներ, քիմիական պարարտանյութեր: Օրգանական սննդամթերքի արտադրության մեջ չեն կիրառվում արհեստական նյութեր և ճառագայթում:

 Օրգանական գյուղատնտեսությունը հետևում է 2002 թվականին Օրգանական գյուղատնտեսության զարգացման միջազգային դաշնության (IFOAM) ընդունած, համընդհանուր ճանաչում ստացած և հաստատված այն  սկզբունքներին, որոնք ուղղված են  սոցիալ- տնտեսական, աշխարհագրական, էթնիկական և մշակութային խնդիրների բարելավմանը: Օրգանական   գյուղատնտեսությունն  առաջարկում է այնպիսի մեթոդներ, որոնց շնորհիվ, հնարավորինս քիչ ներդրումներով, հնարավոր կլինի կենսունակ գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը: Օրգանական  գյուղատնտեսությունն  արտադրության վարման մի էկոլոգիական համակարգ է, որը խթանում է կենսաբազմազանությունը, ակտիվացնում կենսաբանական փուլերը և հողի կենսաբանական գործունեությունը: Քանի որ համակարգը Հայաստանում  համեմատաբար նոր գաղափար է,  ուստի անհրաժեշտ է տալ օրգանական և ավանդական գյուղատնտեսության համեմատական բնութագրերը:

  Ավանդական գյուղատնտեսությունում հաճախ  անհարգալից վերաբերմունք է դրսևորվում կենսաբանական շրջափուլերի նկատմամբ: Այս պարագայում գերակշռում է բնական ռեսուրսների չկանխամտածված շահագործումը: Մարդիկ արհեստականորեն ազդում են բնության երևույթների վրա, որը հաճախ պատճառ է դառնում անցանկալի փոփոխությունների: Այստեղ չի բացառվում գենետիկորեն ձևափոխված մթերքների արտադրությունը: Ավանդական գյուղատնտեսության դեպքում անհրաժեշտ են արտաքին ներդրումների և արտադրանքի ստանդարտների  ցածր մակարդակԳերակշռում են բարձր բերքատվությունը և արտադրողականության աճը՝ մեծ ներդրումների շնորհիվ: Թույլ է  թիթեռնածաղկավոր մշակաբույսերի ներգրավումը ցանքաշրջանառության  մեջ: Շրջակա միջավայրի խնդիրները գրեթե անտեսվում են, տեղի է ունենում հողի և բնական այլ ռեսուրսների  դեգրադացիա: Մարդկանց, կենդանիների և բույսերի առողջության համար ռիսկի աստիճանը բարձր էԱգրոէկոհամակարգը կարգավորվում է արհեստականորեն, դառնում անհավասարակշիռ: Ծառերը, թփերը և այլ բուսատեսակները սակավ են ագրոհամակարգում, հողի կենսաբանական ակտիվությունը ցածր է, նիտրատների և նիտրիտների օգտագործումը չի վերահսկվում, հողի բերրիությունը բարձրանում է արտաքին ազդակների շնրոհիվ: Բույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարն իրականացվում է քիմիական եղանակով, օգտագործվում են հանքային պարարտանյութեր, մթերքներում պեստիցիդների հայտնվելու հավանականությունը բավականին մեծ է: Գոմաղբը տարանջատվում է գյուղօգտագործման հողատարածքներից՝ որպես վառելիք օգտագործելու նպատակովՊահածոյացված մթերքներ պահպանելու  համար օգտագործվում են քիմիական նյութեր:

 

  Օրգանական գյուղատնտեսությունում  հարգալից վերաբերմունք է դրսևորվում բնության նկատմամբ:Մարդն աշխատում է ոչ թե վերափոխելով բնությունը, այլ հարմարվելով բնական երևույթների հետ և օպտիմալ ձևով օգտագործելով բնական ռեսուրսները: Կտրականապես արգելվում է  արհեստական միջամտությունը բնության երևույթներին: Բացառվում է գենետիկորեն վերափոխված տարրերի օգտագործումըԱպահովվում է ստանդարտների բարձր մակարդակ, իսկ արտաքին ներդրումների մակարդակը հասնում է նվազագույնի:Արտադրության համակարգը փակ շղթա է: Փակ են նաև էներգետիկ և սննդարարության շրջափուլերը:Ապահովվում է բարձրորակ մթերքների արտադրություն: Արտադրողականությունը բարձրանում է, թեև քիչ են ներդրումները: Կիրառվում է ինտենսիվ ցանքաշրջանառություն, որի մեջ լայնորեն ընդգրկվում են թիթեռնածաղկավոր մշակաբույսերը: Էկոհամակարգը լինում է կայուն, որի շնորհիվ բարելավվում է շրջակա միջավայրի վիճակը, բնական ռեսուրսները պահպանվում են առավելագույն չափով: Մարդկանց, կենդանիների և բույսերի առողջության համար անվտանգ  է լինում սնունդը:Տեղի է ունենում ագրոէկոհամակարգի բնական կարգավորում,պահպանվում են ծառերի, թփերի և այլ բուսատեսակների բազմազանությունը և առավել ընդգրկվածությունն  ագրոհամակարգում: Բակլազգի բույսեր մշակելիս պալարաբակտերիաների օգնությամբ հողը հարստանում է կենսաբանական ազոտով: Հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի գործում  օգտագործվում են ագրոտեխնիկական և կենսաբանական եղանակներ, որոնց   շնորհիվ արտադրվում է անվտանգ և մաքուր մթերքԱյլընտրանքային, օրգանական գյուղատնտեսությունը զարգանում է օրգանական, կենսադինամիկ, օրգանակենսաբանական և այլ ուղղություններով:

 Օրգանական գյուղատնտեսության կիրառման ժամանակ բացառում են հանքային պարարտանյութերի և պեստիցիդների օգտագործումը: Օրգանական գյուղատնտեսությունում  ցանքաշրջանառությունների համար անհրաժեշտ է մշակել բակլազգի բույսեր: Մոլախոտերի դեմ պայքարն  իրականացվում է հիմնականում ցանքաշրջանառությունների և ագրոտեխնիկական այլ միջոցառումների միջոցով: Վնասատուներից և հիվանդություններից բույսերը պաշտպանում են կենսաբանական մեթոդներով: Հանքային պարարտանյութերի փոխարեն օգտագործում են օրգանական պարարտանյութեր՝ գոմաղբ, կոմպոստ, կենսահումուս, մոխիր, տորֆ, ինչպես նաև կիրառում են կանաչ պարարտացում:

 Կենսադինամիկ գյուղատնտեսության  հիմնահարցը դիտվում է համալիր ձևով, այսինքն՝ գյուղատնտեսությունմարդ- շրջակա միջավայր- տիեզերք հարաբերակցության,ինչպես նաև նրանց փոխազդեցության մեջ: Այս դեպքում նույնպես հանքային պարարտանյութեր և պեստիցիդներ չեն օգտագործվում: Բույսերի հիվանդությունների դեմ պայքարում են բուսական պատրաստուկներով: Որպես պարարտանյութ   օգտագործում են  տարբեր կոմպոստներ և հատուկ հանքային հավելումներ՝ սիլիցիում, ոսկրալյուր, կրաքար, եղջրալյուր և այլն:

 Օրգանակենսաբանական գյուղատնտեսության ուղղությունը հավասարազոր է  օրգանականին, այլընտրանքային և կենսաբանականին: Օրգանակենսաբանական  գյուղատնտեսությունում գլխավորը հողի բերրիության բարձրացումն է հողային միկրոֆլորայի ակտիվացման շնորհիվ, որի համար օգտագործում են կոմպոստներ, իսկ ցանքաշրջանառությունում ՝ բակլազգի խոտաբույսեր:

    Նշված տեխնոլոգիաների կիրառման դեպքում չի  բացառվում դժվար լուծվող հանքային տարրեր պարունակող պարարտանյութերի օգտագործման հնարավորությունը (բենտոնիտներ, ֆոսֆատներ, աղացած կրաքար):

    Հողի, որպես կենդանի օրգանիզմի նկատմամբ հատուկ վերաբերմունքն օրգանական գյուղատնտեսության հիմքն  է: Հողը, ինչպես նաև որևէ օրգանիզմ, կարիք է զգում գոյության նույն պայմանների՝ սնունդ, ջուր, օդ, լույս, ջերմություն և այլն: Հենց հողն է օրգանական գյուղատնտեսության գլխավոր նապապայմանը: Հողը  պարարտացնում են ոչ թե որպեսզի բույսերին ապահովեն սննդով, այլ որպեսզի կերակրեն հողային մանրէներին: <Կերակրիր հողին և այն կկերակրի քո բույսերին>- ահա օրգանական գյուղատնտեսության գլխավոր կանոնը:


To top