< ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է «Հայկական տեխնոլոգիական խումբ» հիմնադրամի պատվիրակությանը
09.06.2016 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

Գյուղատնտեսական կոոպերատիվների կազմակերպում և կառավարում


Ինչ   է կոոպերատիվը:

Կոոպերատիվը    կարելի է սահմանել որպես անդամների կողմից համատեղ ստեղծված, և նրանց կողմից վերահսկվող ասոցիացիա կամ  տնտեսական կառույց, ապրանքներ և  ծառայություններ արտադրելու կամ մատակարարելու  համար, որին մասնակից անդամները, անհատ ֆերմերները կամ տնային տնտեսությունները կիսում են առաջացած ռիսկերն ու շահույթը:

  Ըստ ՀՀ  քաղ. Օրենսգրքի <Կոոպեևատիվ է համարվում  քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով   մասնակիցների նյութական  և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր միավորումը>:

Կոոպերատիվի հիմնական սկզբունքները:

·         Կամավոր  և  բաց   անդամություն

Կոոպերատիվները կամավոր կազմակերպություններ են, որոնք  բաց են  բոլոր այն անձանց համար, ովքեր ի վիճակի են ստանալ կոոպերատիվների ծառայությունները և պատրաստակամ են  պարտավորություններ վերցնել որպես  անդամ` առանց սեռային, սոցիալական, ռասայական, քաղաքական կամ կրոնական  որևէ խտրականություն:

·         Անդամների գործունեության ժողովրդավարական վերահսկողություն

Կոոպերատիվները իրենց անդամների կողմից վերահսկվող ժողովրդավարական  կազմակերպություններ են, անդամներ, ովքեր  ակտիվորեն մասնակցում են կոոպերատիվների քաղաքականության մշակմանն ու որոշումների կայացմանը: Որպես ներկայացուցիչներ ընտրված տղամարդիկ և կանայք հաշվետու են կոոպերատիվի  անդամների առջև: Կոոպերատիվներում անդամներն ունեն  հավասար ձայնի իրավունք (մեկ անդամ, մեկ ձայն):

·         Անդամների տնտեսական մասնակցություն

Անդամները նպաստում են իրենց կոոպերատիվի ունեցվածի նկատմամբ հավասար իրավունքներին և ժողովրդավարական ձևով վերահսկում են այն: Այդ ունեցվածքի առնվազն  մի մասը կոոպերատիվի ընդհանուր սեփականությունն  է: Անդամները սովորաբար փոքր փոխհատուցումներ են ստանում, եթե առհասարակ ստանում են, այն կապիտալից, որը մասհանված է  որպես անդամության  պայման: Անդամները հավելյալ  միջոցներ են հատկացնում հետևյալ նպատակներով` կոոպերատիվի զարգացում (հնարավոր  է` ռեզերվային ֆոնդի ստեղծմամբ, որի առնվազն մի  մասը կլինի բաժանման ոչ ենթակա), անդամներին օգնելու համար` ըստ տվյալ անդամի և կոոպերատիվի միջև փոխգործողության  համամասնության, ինչպես նաև անդամների կողմից հաստատված այլ գործունեություն ծավալելու նպատակով:

·         Ինքնավարություն  և  անկախություն

Կոոպերատիվները իրենց անդամների կողմից վերահսկվող ինքնավար, իրենք իրենց օգնող  կազմակերպություններ են: Եթե կոոպերատիվները պայմանագրային հարաբերությունների մեջ են մտնում այլ կազմակերպությունների, այդ թվում` կառավարությունների, հետ կամ  միջոցներ են հայթայթում արտաքին աղբյուրներից, ապա նրանք դա անում են  պայմանով, որ ապահովվի այդ ամենի ժողովրդավարական վերահսկողությունը և պահպանվի կոոպերատիվի ինքնավարությունը:

·         Կրթություն, վերապատրաստում և տեղեկատվություն

 

Կոոպերատիվները կրթություն և վերապատրաստում են ապահովում իրենց անդամների, ընտրված ներկայացուցիչների, ղեկավարի և աշխատողների համար, որպեսզի վերջիններս կարողանան նպաստել իրենց կոոպերատիվի զարգացմանը:  Նրանք հանրությանը, մասնավորապես երիտասարդությանը և նրանց, ում կարծիքները կարևորվում են, տեղեկացնում են կոոպերացիայի բնույթի և օգուտների մասին:

·         Գործակցություն կոոպերատիվների միջև

Կոոպերատիվներն իրենց անդամներին առավել արդյունավետ են ծառայում և առհասարակ նպաստում են կոոպերատիվ  շարժման հզորացմանը, եթե աշխատում են միասին` տեղական, ազգային, տարածաշրջանային և միջազգային կառույցների միջոցով:

·         Համայնքի մասին մտահոգվածություն.

Կոոպերատիվներն աշխատում են հանուն իրենց համայնքների կայուն զարգացման` համաձայն անդամների կողմից հաստատված քաղաքականության:

 

Կոոպերատիվի անդամների, վարչության անդամների և նախագահի պարտականություններն ու իրավունքները:

Կոոպերատիվի անդամն իրավունք ունի

·         Ընտրել և ընտրվել կոոպերատիվի ղեկավար մարմիններում,

·         Մասնակցել կոոպերատիվի ընդհանուր ժողովի կողմից որոշումների ընդունմանը,

·         Դիմումներ և առաջարկություններ ներկայացնել  կոոպերատիվի ղեկավար մարմիններին,

·         Սպառիչ տեղեկատվություն ստանալ կոոպերատիվի գործունեության մասին,

·         Ստանալ իրավական օգնություն և այլ  օժանդակություն կոոպերատիվի կողմից,

·         Ազատ դուրս գալ կոոպերատիվի անդամությունից, ստանալ դրամական կամ այլ արտահայտությամբ իր փայաբաժինը

 

Կոոպերատիվի անդամը պարտավոր է .

·         Կատարել կոոպերատիվի կանոնադրական  պահանջները, ղեկավար մարմինների որոշումները,

·         Բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները,

·         Հոգ տանել կոոպերատիվի հեղինակության բարձրացման համար,

·         Մուծել փայավճարը ամբողջությամբ մինչև կոոպերատիվի գրանցումը

·         Կրել պատասխանատվություն կոոպերատիվի պարտավորությունների համար` լրացուցիչ վճարների միջոցով:

·         Կոոպեարտիվի անդամները պարտավոր են տարեկան հաշվեկշռի հաստատումից հետո` երկու ամսվա ընթացքում, լրացուցիչ վճարների միջոցով փակել առաջացած վնասները: Այս պարտականությունը չկատարելու դեպքում կոոպերատիվը, պարտատերերի պահանջով, կարող է  լուծարվել դատական կարգով:

·         Կոոպերատիվի անդամները նրա պարտավորությունների համար համապարտ սուբսիդիար պատասխանատվություն են կրում կոոպերատիվի յուրաքանչյուր անդամի լրացուցիչ վճարի չմուծված մասի սահմաններում:

·         Կոոպերատիվի կանոնադրությունը, կարգապահական կանոնները խախտող անդամի նկատմամբ կոպերատիվի Ընդհանուր Ժողովի կողմից կարող են կիրառվել տույժի միջոցներ` ընդհուպ մինչև կոոպերատիվի անդամությունից հեռացնելը:

·         Կոոպերատիվից դուրս եկող կամ հեռացված անդամին պետք է վճարվի նրա փայի արժեքը կամ տրվի դրան համապատասխան գույք, որը տրվում է  ֆինանսական տարին  ավարտելուց և Կոոպերատիվի հաշվապահական հաշվեկշիռը  հաստատելուց հետո:

·         Կոոպերատիվի անդամի մահվան դեպքում նրա ժառանգները կարող են դառնալ Կոոպերատիվի անդամ: Եթե ժառանգը չի ցանկանում դառնալ Կոոպերատիվի անդամ նրան վճարվում է  Կոոպերատիվի  մահացած անդամի փայի արժեքը:

 

Կոոպերատիվի վարչություն

·         ղեկավարում է կոոպերատիվի ընթացիկ գործունեությունը ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում,

·         առաջարկություններ  է ներկայացնում կոոպերատիվի ընդհանուր ժողովին դրա բացառիկ իրավասության հարցերի վերաբերյալ,

·         սահմանում է  կոոպերատիվի կարգապահական կանոնները,

·         սահմանում է կոոպերատիվի նախագահի և վարչության այլ վճարովի աշխատակիցների վարձատրման կարգը և աշխատավարձի չափը,

·         հաստատում  է հաստիքներ և սահմանում կոոպերատիվի աշխատողների  պարտականությունները,

·         քննարկում և լուծում է ցանկացած հարց, բացառությամբ` կոոպերատիվի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերից,

·         կոոպերատիվի վարչությունը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին  մասնակցում են վարչության անդամների կեսից ավելի: Վարչության որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ,

·         կոոպերատիվի նախագահը ընտրվում  է  կոոպերատիվի ընդհանուր ժողովի կողմից երկու տարի ժամկետով և ի պաշտոնե հանդիսանում է վարչության նախագահ,

·         կոոպերատիվի վարչութունը ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից երկու տարի ժամկետով: Վարչությունը իր գործունեությունը իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են ամիսը մեկ անգամ:

·         վարչության արտահերթ նիստ կարող է հրավիրվել Կոոպերատիվի նախագահի և վարչության անդամների մեկ երրորդի պահանջով:

·         վարչության անդամների թվային կազմը որոշվում է ընդհանուր ժողովի կողմից:

 

Կոոպերատիվի նախագահը

·         առանց լիազորագրի գործում է կոոպերատիվի անունից,

·         ներկայացնում է կոոպերատիվը  ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում,

·         տնօրինում է կոոպերատիվի գույքը, ֆինանսական միջոցները` վարչության համաձայնությամբ,

·         կնքում է պայմանագրեր և համաձայնագրեր,տալիս լիազորագրեր` վարչության համաձայնությամբ,

·         բացում է հաշիվներ բանկերում` վարչության համաձայնությամբ

·         արձակում հրամաններ, կոոպերատիվի անդամներին տալիս  հանձնարարաություններ և կատարման համար պարտադիր ցուցումներ,

·         աշխատանքի  է  ընդունում և ազատում կոոպերատվի աշխատողներին` վարչության համաձայնությամբ:

 

Կոոպերատիվի նախագահը իրականացնում է  հետևյալ  պարտականությունները`

·         ղեկավարում է կոոպերատիվի ընթացիկ գործունեությունը,

·         որոշում է կոոպերատիվի աշխատակազմին վերաբերվող բոլոր աշխատանքային հարցերը,

·         վարում է վարչության ժողովները,

·         տեղեկացնում է վարչությանը կոոպերատիվի գործունեության, աշխատակազմի հետ կապված ընթացիկ խնդիրների, ֆինանսական միջոցների մասին,

·         գործում է ընդհանուր ժողովի և վարչության որոշումների համաձայն,

·         իրականացնում է կոոպերատիվի արդյունավետ գործունեության և կառավարման համար անհրաժեշտ օրինական ցանկացած գործունեություն,

·         ներկայացնում է կոոպերատիվը առանց լիազորագրի  բոլոր պետական հասարակական և իրավապահ մարմիններում,

·         ստորագրում է համաձայնագրեր և պայմանագրեր կոոպերատիվի անունից,

·         իրագործում է կոոպերատիվի նպատակներն ու խնդիրները:

·         կոոպերատիվի նախագահը որոշումներ է կայացնում միանձնյա, բացառությամբ այն հարցերից, որոնց համար անհրաժեշտ է վարչության համաձայնությունը:

 

 

Կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողով

·         կոոպերատիվի  բարձրագույն մարմինը` կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովն է, որին պատկանում է կոոպերատիվի կառավարման և գործունեության  ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:

·         կոոպերատիվի ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին չորս անգամ կոոպերատիվի վարչության կողմից:

Վարչության կողմից սահմանվում  է նաև ընդհանուր ժողովի  անցկացման կարգը և ժամկետները,

·         Կոոպերատիվի անդամների  արտահերթ ընդհանուր ժողով հրավիրվում է կոոպերատիվի նախագահի կողմից կոոպերատիվի անդամների մեկ երրորդի,

Վարչության կամ Նախագահի նախաձեռնությամբ, ինչպես նաև  Վերստուգիչ հանձնաժողովի նիստի որոշմամբ:

 

Կոոպերատիվի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն  է պատկանում

·         Կոոպերատիվի կանոնադրության հաստատումը,փոփոխումը,

·         Կոոպերատիվի վարչության անդամների ընտրությունը և հետ կանչումը,

·         Կոոպերատիվի նախագահի ընտրությունը և հետ կանչումը,

·         Կոոպերատիվի Վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրությունը և հետ կանչումը,

·         Կոոպերատիվի անդամների ընդունելը և հեռացնելը,

·         Կոոպերատիվի տարեկան հաշվետվությունները և հաշվապահական հաշվեկշիռները հաստատելն ու վնասները բաշխելը,

·         Կոոպերատիվի լուծարման և վերակազմակերպման մասին որոշում ընդունելը:

Կոոպերատիվի ընդհանուր ժողովը իրավասու է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե մասնակցում են կոոպերատիվի անդամների երկու երրորդից ավելին: Ընդհանուր ժողովի որոշումները ընդունվում են կոոպերատիվի անդամների ձայների երկու երրորդով:

Ընդհանուր ժողովում որոշումներ ընդունելիս Կոոպերատիվի անդամն ունի մեկ ձայնի իրավունք:


To top