< ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՆԻՍՏԸ
20.07.2016 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԵՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ԱԳՐՈՏԵԽՆԻԿԱՆ


  Հատիկաընդեղենային մշակաբույսերը պատկանում են բակլազգիների ընտանիքին,որոնց բնորոշ են հետևյալ ընդհանուր  հատկանիշները` դրանց սերմերում սպիտակուցի  պարունակությունը 1.5-3 անգամ ավելի է , քան ցանկացած այլ մշակաբույսերի մոտ:Դրանք հանդիսանում են բուսական սպիտակուցի հիմնական աղբյուրը:Որոշ տեսակների / սոյա,գետնանուշ/ սերմերն աչքին են ընկնում յուղի բարձր պարունակությամբ:Որպես ընդհանուր  կանոն, այս մշակաբույսերի արմատների հետ սիմբիոզի մեջ գտնվող  պալարաբակտերիաներն իրենց կենսագործունեության արդյունքում ֆիքսում են մթնոլորտի  ազոտը,այն կապում հողի հետ և բարձրացնում նրա բերրիությունը:Վեգետացիայի  ընթացքում դրանք հողի մեջ թողնում են 40-150կգ ազոտ,որը հավասարազոր է 10-20տ  գոմաղբի կամ 120-450կգ ամոնիակային սելիտրայի:Հատիկաընդեղենները լավ նախորդ են  բոլոր մշակաբույսերի համար:

 Հատիկաընդեղեն մշակաբույսերից Հայաստանում առավել տարածում և  նշանակություն ունեն լոբին,ոլոռը,սիսեռը,ոսպը, սոյան և գետնանուշը:

  Լոբի – Միամյա բույս  է:Լինում է թփային, կիսափաթաթվող և փաթաթվող ձևերով:Սննդի մեջ օգտագործվում են հատիկը և կանաչ ունդերը:Հասունացած սերմերը պարունակում  են 28-32% սպիտակուցներ, ինչպես նաև մարդու օրգանիզմի համար շատ կարևոր  ամինաթթուներ /լիզին, արգինին, թիրոզին, ցիստին և այլն/, В խմբի և C վիտամիններ:

 Մեծ է նաև լոբու ագրոտեխնիկական նշանակությունը:Այն վեգետացիայի ընթացքում  պալարաբակտերիաների կենսագործունեության շնորհիվ հողում կուտակում է 40-46 կգ/հա ազոտ:

  Լոբին ջերմասեր բույս է:Ցանքը կատարում են այն ժամանակ, երբ հողի 10սմ  շերտում ջերմությունը հասնում է 12-130C:Լավ է աճում թեթև  մեխանիկական կազմ ունեցող ,օրգանական նյութերով հարուստ ստրուկտուրային հողերում:Աշնանը ցրտավարից առաջ  անհրաժեշտ է հողը պարարտացնել ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով (P120K60 չափաբաժնով) :Գարնանը  ցանքից առաջ կատարել կուլտիվացիա կամ  չիզելում:Ցանքի նորման, կախված սերմերի մեծությունից և ցանքի ձևից, տատանվում  է 70-100կգ  սահմաններում:Լավ արդյունք է ստացվում,երբ սերմերը ցանքից առաջ մշակում են  ռիբոզիում բակտերիալ պատրաստուկով:Ցանքը կատարում են լայնաշար` 60-70սմ  միջշարքերով:Միջշարային  տարածությունները պետք է պահել փուխր վիճակում և  մոլախոտերից զերծ:Կոկոնակալման փուլում սնուցել N45  չափաբաժնով:Խնամքի կարևոր  աշխատանքներից է ջրումը:Այն լավ է կատարել օրվա հով ժամերին:Առաջին քաղհան  փխրեցումը կատարվում է ջրելուց 7-8 օր հետո, երկրորդը` դրանից 15-20 օր հետո,իսկ  երրորդը` ըստ պահանջի 15-20 օր հետո:

  Լոբու բույսերի ծլելուց 3-4 օր առաջ, մոլախոտերի դեմ պայքարելու  համար դաշտը խոնավ վիճակում սրսկել գեզագարդով` 3-4լ/հա չափաբաժնով:

  Կանաչ ունդերի բերքը հավաքվում է 3-4 օր հաճախականությամբ:Հատիկի  բերքահավաքը կատարվում է , երբ ունդերի մեծ մասը հասունացել է:

Ոլոռ- Ոլոռի համար լավ նախորդ են սև ցելից հետո մշակված աշնանացան ցորենը, կարտոֆիլը,եգիպտացորենը:Արարատյան հարթավայրում կարելի է մշակել նաև  խոզանացան:

  Ցանքից   առաջ սերմերի մշակումը` ռիբոզիում պատրաստուկով, բավականին արդյունավետ է:Ցանքի չափաբաժինը կախված է սորտից և մշակության պայմաններից:Խոշորասերմ սորտերի ցանքի նորման 300-400կգ/հա է, իսկ մանրասերմինը` 180-200կգ/հա:Ցանքը կատարվում է վաղ գարնանը, առաջին իսկ հնարավորության դեպքում` սովորական  շարային կամ նեղշար եղանակով, 6-8 սմ խորությամբ:Պարարտացումը կատարվում է  ինչպես լոբու ցանքերում:Կեղևակալող հողերում լավ արդյունք է տալիս փոցխումը,ինչը  կարելի է կատարել ինչպես մինչև ծլելը, նույնպես և ծլելուց հետո:Ոլոռի սերմերը հասունանում են անհավասար:Ուստի բերքահավաքը կատարվում է, երբ ներքևի և միջին  հարկաբաժնի ունդերը լրիվ հասունացել են:

Սիսեռ – Սիսեռը պարենային և կերային արժեքավոր մշակաբույս է:Նրա սերմերը պարունաում են 13-32% սպիտակուց Ա,Բ12 վիտամիններ:  Սիսեռի բույսերի կանաչ զանգվածը,ինչպես նաև  ծղոտը` որպես անասնակեր, պիտանի չեն, քանի որ պարունակում են  թրթնջակաթթու,խնձորաթթու և լիմոնաթթու:Դիմացկուն են չոր կլիմայական պայմաններին:Բերքատվությունը տատանվում է 16-35ց/հ սահմաններում, 1000 սերմի քաշը տատանվում է  550-600 գրամ:Չորադիմացկուն և տոթադիմացկուն մշակաբույս է:Սերմերը ծլում են 3-40  ջերմության պայմաններում:Ծիլերը դիմանում են մինչև -40 սառնամանիքին:Անձրևոտ և  խոնավ եղանակներին վարակվում է ասկոխիտոզով և ֆուզարիոզով:Հողի նկատմամբ  պահանջկոտ չէ:Լավ աճում է ավազակավային թեթև հողերում:Վեգետացիայի տևողությունը  84-103 օր է:Սիսեռի համար լավ նախորդ է համարվում աշնանացան հացահատիկը:

   Աշնան խոր վարի ժամանակ  անհրաժեշտ  է  հող մտցնել ֆոսֆորի 180 և կալիումի 90 կգ/հ չափաբաժնով պարարտանյութ:Օրգանական պարարտանյութերն անհրաժեշտ է տալ  նախորդ մշակաբույսին:Ցանքից առաջ ցանակալի է սերմեը վարակել ռիբոզիում չափաբաժնով . վերջինիս մեկ փաթեթը նախատեսված է 100քմ մակերեսի համար:Այն խառնել 25 լիտր ջրին  և  դրանով ցանքից անմիջապես առաջ սերմերը թրջել` խուսափելով  արևի ուղղակի ճառագայթներից:Ցանքի չափաբաժինը 100-120կգ/հա է, ցանքը կատարվում է 30սմ միջշարային  տարածությամբ` 5-7 սմ խորությամբ:Միջշարային տարածությունները պահել  մոլախոտերից զերծ և փուխր վիճակում :Բերքահավաքը կատարվում է ունդերի լրիվ  հասունացման փուլում:

Ոսպ – Հարուստ է սպիտակուցներով (25-30%),որի պարունակությունը մանրասերմերի  մոտ ավելի բարձր է, ինչպես նաև В ևВ2վիտամիններով:Բուսական մնացորդները  համարվում են լավորակ անասնակեր և պարունակում  են  6-9% սպիտակուց:

  Որպես ազոտ ֆիքսող մշակաբույս, ոսպը հարստացնում է հողը վեգետացիայի ընթացքում շուրջ 30-50կգ ազոտով և լավ նախորդ է համարվում այլ մշակաբույսերի համար:Ափսեաձև ոսպի 1000 հատիկը կշռում է 50-85,իսկ մանրահատիկը` 20-40գ:

Ոսպը երկար օրվա բույս է, կյանքի սկզբնական շրջանում ջերմության նկատմամբ քիչ  պահանջկոտ է:Ծլում է 3-40C  պայմաններում,ծիլերը դիմանում են մինչև -80C  սառնամանիքին:Ծլման համար պահանջում է իր քաշի 93% չափով ջուր:Բույսը շատ ջուր է  պահանջում է մինչև ծաղկելը, որից հետո կարող է դիմանալ նույնիսկ երաշտին:Ծաղկումը տևում է 30-40օր:

  Լավ աճում է թեթև կառուցվածքով հողերում:Գրունտային ջրերի բարձր  մակարդակը բացասաբար է ազդում:Սկզբնական շրջանում աճում է դանդաղ և ճնշվում է  մոլախոտերից,այդ պատճառով դրան հատկացված դաշտը պետք է զերծ լինի մոլախոտերից:Լավագույն նախորդներն են պարարտացված  սև ցելերից հետո մշակված աշնանացան հացահատիկը,եգիպտացորենը, կարտոֆիլը:

  Օրգանական պարարտանյութեր չի սիրում:Այն պետք է տալ նախորդող մշակաբույսին:Զգայուն է կալիումի նկատմամբ:Կալիումական աղը տրվում է 90կգ  հեկտարին ազդող նյութի հաշվով:Ազոտական պարարտանյութերն իջեցնում են  բերքատվությունը, հետևաբար այն պետք է բացառել:

  Նախորդի բերքահավաքից անմիջապես հետո կատարվում է խորը վար` 25-27սմ:Որքան այն շուտ է կատարվում, բերքատվությունը   լինում է բարձր:Վաղ գարնանը դաշտը  փոցխել և կատարել  կուլտիվացիա 7-9 սմ խորությամբ:Բերքատվությունն զգալի բարձրանում  է, երբ ցանքից առաջ սերմերը վարակվում են ռիբոզիումով:Վերջինս մեկ փաթեթը նախատեսված է 1000քմ.մակերեսի համար:Այն լուծում  են 25լ ջրում և ցանքից առաջ  սերմերը թրջում են` խուսափելով արևի ուղղակի ճառագայթների ազդեցությունից:Եթե սերմացուն ախտահանված է  պալարաբակտերիաներով, այն վարակել չի կարելի:

  Ցանքի նորման մանրահատիկ սերմերի համար  70-100, իսկ ափսեաձև ոսպինը` 120-140կգ/հա է:Ցանքը կատարվում է 15սմ միջշարքերով, 5-6սմ խորությամբ:Ոսպի  բերքահավաքը կատարվում է, երբ ներքևի ունդերը գորշացել, հասունացել են:Ուշացնելու դեպքում սերմի գույնը մգանում է, որակը վատանում:Բերքահավաքը կատարվում է  սովորական կոմբայնով:

 Գետնանուշ – Սերմերը պարունակում են 41-60% յուղ և  30-31%  սպիտակուց:Յուղն  օգտագործում են  հրուշակեղենի և մարգարինի արտադրության մեջ:Քուսպը և ցողունները լավագույն անասնակեր են:

  Գետնանուշը ջերմասեր  բույս է, պահանջկոտ է նաև խոնավության նկատմամբ:Գետնանուշի պտուղներից անջատված սերմերը շուտ կորցնում են ծլունակությունը,այդ  պատճառով էլ  անջատումը պետք է կատարել ցանքից 15-20 օր առաջ:Ցանում են 60-70 սմ միջշարային և 12-15սմ միջբուսային տարածությամբ:Ցանքի  չափաբաժինը, կախված սերմերի  մեծությունից, 40-100կգ/հա  է:

  Գետնանուշն սկզբնական շրջանում դանդաղ է աճում:Անհրաժեշտ է միջշարային տարածությունները փխրեցնել Առաջին փխրեցումը պետք է կատարել 6-8սմ, երկրորդը` 10-12սմ, իսկ հաջորդ փխրեցումները 6-8սմ խորությամբ:Երբ բույսը կանգուն է, անհրաժեշտ է  կատարել բուկլից:

  Գետնանուշը  ջրում են 4-6 անգամ:Յուրաքանչյուր ջրումից հետո պետք է փխրեցնել և  բուկլից կատարել:Բերքահավաքը կատարվում է, երբ պտուղները լցվել,իսկ ցողունները քիչ  թեքվել են դեպի հողը:Բերքը պահպանում են ունդերով:

  Սոյա

 Հատիկները պարունակում են 35-40%  սպիտակուց, շուրջ 20-25% յուղ, հարուստ են ածխաջրերով, վիտամիններով և հանքային աղերով:Բուսական ծագման յուղի  համաշխարհային արտադրանքի ավելի քան 38 տոկոսն ստանում են սոյայից:

  Սոյան նաև սպիտակուցներով հարուստ անասնակեր է:Նրա  1 կգ պարունակում է  1.19 կերամիավոր և 350-400գ մարսելի պրոտեին:

  Սոյայի ագրոտեխնիկական նշանակությունը նույնպես մեծ է:Շնորհիվ արմատների  հետ սիմբիոզի մեջ գտնվող պալարաբակտերիաների գործունեության, վեգետացիայի  ընթացքում հողում կուտակվում է 40-60կգ/հա ազոտ:Սոյան սիրում է թեթև, օդաթափանց,օրգանական նյութերով հարուստ հողեր:Որպես կարճ վեգետացիա ունեցող բույս, զգայուն է  պարարտացման նկատմամբ:Ֆոսֆորական, կալիումական, ինչպես նաև օրգանական  պարարտանյութերը հողը պետք է մտցնել աշնանը` ցրտահերկի ժամանակ:Լավ արդյունք է  ստացվում , երբ սոյայի դաշտը պարարտացվում  է 30-40տ/հա գոմաղբով, P90-120K60-90  չափաբաժնով:

  Նախորդ մշակաբույսի բերքահավաքից անմիջապես հետո կատարել պարարտացում և վար` 25-27սմ խորությամբ:Վաղ գարնանը դաշտը փոցխել և մինչև ցանքը 1-2 անգամ  կատարել համատարած կուլտիվացիա:

  Սոյան ջերմասեր բույս է:Սերմերը ծլում են 120C  պայմաններում, լավագույն  ջերմությունը պետք է լինի 20-220C:Ցրտահարվում  է  -0.50C պայմաններում:Ցանքը  կատարում են գարնանը ցրտահարությունների վտանգն անցնելուց հետո:

 

 Ցանքից առաջ սերմերը պարտադիր ախտահանել:

Ցանքի  չափաբաժինը 45-50կգ/հ  է:Ցանքը կատարվում է ակոսներով 45-70սմ միջշարային և  15-20սմ միջբուսային տարածություններով, 3-5սմ խորությամբ:Ցանքից անմիջապես  հետո  կատարել ոռոգում:

  Առաջին քաղհան –փխրեցումը կատարում են ծլելուց 7-10 օր հետո,երկրորդը դրանից  15-20 օր և երրորդը`  ըստ անհրաժեշտության` 15-20 օր հետո:Փխրեցումները կատարվում են 10-12սմ խորությամբ :Երկրորդ փխրեցման ժամանակ սնուցել ազոտական  պարարտանյութերով` N60 չափաբաժնով:

  Սերմերի ծլումից հետո սկզբնական շրջանում` մինչև ծաղկելը, հաճախակի ջրելը  խորհուրդ չի տրվում:Ջրել,երբ տերևներն ունենում են մուգ կանաչ գույն:Ցերեկվա շոգին արգելվում  է ջրել:Ծաղկումից հետո ջրել հաճախակի:

  Սոյայի բերքահավաքը կատարվում  է  ունդերի լրիվ հասունացման փուլում` սովորական  հացահատիկային կոմբայնով:

 

Նյութը  տրամադրել  է  Ռ.Ղազարյանը

Երկրագործության և բույսերի պաշտպանության գ/կ


To top