< ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՆԻՍՏԸ
20.07.2016 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԵՂՄՆԱՎՈՐՄԱՆ և ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍԵՐՄՆԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ


Անասնաբուծության   որակական  առաջընթացի վճռման ամենահուսալի հնարքներից մեկը համարվում է  գյուղատնտեսական կենդանիների արհեստական  սերմնավորման մեթոդը:

  Այդ մեթոդը,որն առաջին անգամ 1939թ. մշակել և կիրառել է ռուս հայտնի անասնաբույծ Իվանովը,կենսատեխնոլոգիայի ամենանշանակալից ձեռքբերումներից է:Կենդանիների, մասնավորապես կովերի,զամբիկների,մաքիների,մերունների արհեստական սերմնավորման մեթոդով կատարելիության են հասել այն երկրները,որոնք  առանձնանում են անասնապահության աննախադեպ առաջընթացով:Փաստորեն, այդ  առաջընթացի ապահովման ամենավճռորոշ գործոնն  է  արհեստական սերմնավորումը:

  Այսպես,վերջին երեսուն տարիների ընթացքում Հոլանդիայում, Ճապոնիայում,ԱՄՆ-ում,Կանադայում, Իսրայելում կովերի կաթնատվությունը կրկնապատկվել,եռապատկվել և հասել է 8000-12600 կգ –ի:Այդ երկրներում նշված ժամանակահատվածում կովերի զուգավորումը կատարվել է  բացարձակապես միայն  արհեստական սերմնավորման մեթոդով:Այնտեղ,որտեղ անտեսվել է  արհեստական սերմնավորման արմատավորումը,կովերի կաթնային մթերատվությունը կամ չնչին չափով է ավելացել կամ մնացել է նույն  աստիճանի վրա:Համանման ազդեցություն է  դրսևորվել անասնաբուծության մյուս ճյուղերում:

  Առանց արհեստական սերմնավորման մեթոդի, անհնար է կարճ ժամանակահատվածում և զանգվածային ընդգրկումներով հասնել կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների ու հատկությունների կտրուկ բարելավմանը, իրականացնել նոր ու արժեքավոր ցեղերի, ներցեղային տիպերի, գծերի, նախիրների,հոտերի և ցեղի կառուցվածքը ապահովող այլ միավորների ստեղծումը, գենոֆոնդի պահպանումը, հարստացումը և կատարելագործումը:

  Եթե բնական զուգավորման դեպքում մեկ ցուլի հաշվով, առավելագույնը տարեկան ստացվում է  100 հորթ, ապա արհեստական սերմնավորման  պարագայում հնարավոր է հարյուրապատիկ անգամ ավելի:Արձանագրված են դեպքեր, երբ մեկ ցուլի կյանքի ընթացքում ստացվել է 25 հազար գլուխ F1  սերունդ:

Հետաքրքիր է նշել,որ  բարելավող հատկանիշներ ուենցող կենդանիների ինչպես  արժեքը,այնպես էլ նրանց մեկ բաժնեմաս սերմնահեղուկի իրացման գինը  հարյուրապատիկ բարձր է:Այդպիսի կենդանիներից էլ շատ սերունդ ստանալը դառնում է հաջողության գրավականը:Դեպքեր են արձանագրվել, երբ ըստ սերնդի որակի, գնահատված և լավացնող ճանաչված ցուլն արժեքավորել են 10մլն. դոլար:

  Հետաքրքիր է  այն, որ արհեստական սերմնավորման կիրառման տարիներից  ի վեր, 2.8 անգամ ավելացել   է կովերի կաթնատվության միջին տարեկան աճը:

  Այդպիսին, մեծամասամբ, պայմանավորվել է  կովերի արհեստական  սերմնավորման ընձեռած հնարավորություններով:Հիրավի, կարևոր է  նաև այն , որ արհեստական սերմնավորման մեթոդը հնարավորություն է տալիս լայնորեն  օգտագործել հատկապես <<չեմպիոն>> ճանաչված կենդանիների ժառանգական  առանձնահատկությունները:

  Արհեստական  սերմնավորման մեթոդի արմատավորումից ի վեր, կատարելագործման հարցում հատկապես շահել են այն ցեղերը,որոնց բուժման  աշխատանքերն ընթացել են այդ մեթոդի լայնամասշտաբ կիրառմամբ:Դրա վառ  օրինակն է<<Հոլշտեյն>> ցեղը,որի միջին կաթնատվությունը 1990-ական թվականներին  գերազանցել է ` 7000կգ –ի սահմանը:

  Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման անհրաժեշտությունը թելադրվել է նաև սեռական ուղիով վարակիչ հիվանդությունների տարածումը կարխելու և,ընդհանուր առմամբ,համաճարակային միջոցառումների պահանջներով:

  Հայտնի է, որ այն երկրները,որնոք բացառելով կենդանիների բնական  զուգավորումը,արմատավորել են  արհեստական սերմնավորումը,հասել են սեռական  ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վերացմանը:

  Արհեստական սերմնավորման մեթոդի դեպքում անհամեմատ կարգավորելի  են դառնում ծնի սեզոնայնության կամ համաչափության ապահովման  լուծումները:Բացի այդ, կարելի է ընթացավորել տոհմային գործի  արդյունավետությունը պայմանավորող բազմաթիվ միջոցառումների  իրականացումը,որի  ցանկն ընդգրկում է կենդանիների հաշվառումից մինչև իսկ սպասվելիք սերնդի որակական կենխատեսումների, նրանց վերարտադրության ,ընտրության, զույգընտրության, սելեկցիայի գործընթացներին վերաբերող   անելիքները:

  Վերջին 15 տարիների ընթացքում արհեստական սերմանվորման մեթոդի կիրառման շրջանցումների հետևանքով, հանրապետության,տավարաբուծությունն ,զգալի վնասներ է կրել:Վտանգվել է տավարի կովկասյան գորշ ցեղի գենոֆոնդի և ցեղային կառուցվածքի պահպանությունը,ի չիք է դարձել կենդանիների տոհմային մթերատու հատկանիշների բարելավման և  կատարելագործման հուսալիությունը, ծառացել են բազմաթիվ առկա խմդիրներ,որոնք վերաբերում են կենդանիների հիվանդությունների կանխմանը,կորուստների կրճատմանը, մթերքների արտադրության լուծումներին:

  Մատնանշելի է այն, որ արհեստական սերմնավորման մեթոդի կիրառման  դեպքում տասնապատիկ անգամ բարձրանում է տոհմային գործընթացների արդյունավետությունը, հատկապես կենդանիների ընտրության, զույգընտրության, և ընդհանուր առմամբ, բուծման մեթոդների նպատակամետ կիրառումը:

  Տավարաբուծության վարման ռազմավարական ցանկացած խնդրի լուծումը հիմնավորված է դառնում կովերի արհեստական սերմնավորման մեթոդի կիրառման  դեպքում:Դա լինի անասնաբուծական հաշվառում, տոհմային նախիրների հիմնում, ցեղերի կատարելագործում, թե ստեղծված գենոֆոնդի պահպանում, նախիրների  մթերատու   հատկանիշների բարելավում, թե ընդհանուր առմամբ տոհմային ծառայության գործարկում, միևնույն է, առանց այդ նախապայմանի, մենք կարճ ժամկետում լուրջ հաջողությունների չենք հասնի:

Նյութը  տրամադրել  է  Վ.Աբրահամյանը

                                       Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու


To top