< ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՆԻՍՏԸ
20.07.2016 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Կլիմայի փոփոխության հիմնական պատճառներից մեկն է համարվում ջերմոցային գազերի արտանետման գլոբալ ավելացումը:Ըստ կլիմայի փոփոխության առաջին ազգային հաղորդագրության,Հայաստանի Հանրապետությունում ամենալավատեսական սցենարով  կանխատեսվում է տարեկան  միջին ջերմաստիճանի բարձրացում` 2-3 աստիճանով և տեղումների նվազում` առնվազն 10% -ով:Հայաստանում 2006թ. –ին տարեկան միջին ջերմաստիճանի բարձրացումը 1961-1990թ.թ. միջինի նկատմամբ` կազմել է 0.85 աստիճան,իսկ տեղումների ընդհանուր նվազումը ` 69%:

  2012թ. տվյալներով, ամբողջ տարածքի միջինացված ջերմաստիճանը բարձրացել է 1.02 աստիճանով, իսկ տեղումները նվազել են 10% -ով:

Խոցելիություն և հարմարվողականություն

Կլիմայի փոփոխության հիմնախնդրի առումով,  Հայաստանում   առավել կարևոր է կլիմայի կանխատեսվող անխուսափելի փոփոխությանը հարմարվելը(ադապտացվելը):Սա պայմանավորված է նրանով ,որ Հայաստանը չոր մերձարևադարձային կլիմայով  լեռնային երկիր է:Այդպիսի երկրներում կլիմայական համակարգը ձևավորվում է ուղղաձիգ  գոտիականությամբ, և նույնիսկ չնչին կլիմայական փոփոխություններն  առաջացնում են զգալի խախտումներ բուսական և կենդանական աշխարհում, որոնց ներկայացուցիչները հարկադրված են լինում փոխել իրենց բնակատեղին, ընդ որում, երբեմն նահանջելու տեղ չեն ունենում և վերանում են:

Բնածին վտանգների ռիսկերը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած և հիդրոօդերևութաբանական երևույթներով պայմանավորված, հիմնական ռիսկերն են` երաշտները,ջրհեղեղները, հեղեղատները, սողանքները, կարկտահարությունը, հողերի էրոզիան և անապատացումը:

Տավուշի  մարզի կլիմայական նկարագիրը

Տավուշի մարզի վարչական տարածքն զբաղեցնում է 2704կմ2 և գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս – արևելքում, Փոքր Կովկասի լեռնահամակարգի արտաքին շղթայի  վրա, որը բաղկացած է Վիրահայոց, Գուգարաց, Միափորի, Արեգունու և Փամբակի լեռնաշղթաներից:Դրանցից կենտրոնական  դիրք են գրավում Գուգարաց լեռները, որոնք բնական  ջրաբաժան են Անդրկովկասի խոշոր Կուր գետի Դեբեդ և Աղստև վտակների միջև:Գյուղատնտեսական հողատեսքերը կազմում են ընդհանուր տարածքի 22%-ը:Ցածրադիր ենթագոտին ծովի մակերևույթից բարձր է մինչև 900մ, իսկ երկրորդ ենթագոտին` 900մ –ից բարձր:Երկրագործությունը իրականացվում է  հիմնականում անջրդի, մասամբ, ջրովի պայմաններում:Հայաստանի ռելիեֆի ամենցածր կետը / 380մ/ գտնվում  է մարզի  հյուսիսում,Դեբեդ  գետի ներքին հոսանքի շրջանում, Դեբեդավան գյուղի մոտ:Իսկ մարզի բարձր կետը Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ կատարն  է /2993մ/:Կլիման բարեխառն է, հունվարի միջին  ջերմաստիճանը` 0 աստիճանից մինչև -8 աստիճան, հուլիսինը` 12—22 աստիճան,  տարեկան  տեղումների քանակը 500-600մմ:Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2100 ժամ  է:Գետային ցանցը խիտ է, սակայն ջրայնությամբ աչքի են ընկնում Աղստև,Հախում, Դեբեդ և  Տավուշ գետերը:Բնական մեծ ջրամբարը  Դիլիջան քաղաքից արևելք, ծովի մակերևույթից 1334մ  բարձրության վրա գտնվող Պարզ լիճն է:Սրանից ավելի արևելք կա ևս մեկ ավելի փոքր լիճ,որը  կրում է Տզրկածով կամ Գոշի լիճ անունը:XX  դարի երկրորդ կեսին խնդիր է դրվել ոռոգովի  դարձնել գետերի հունից շատ բարձր փռված գյուղատնտեսական հողահանդակները,ուստի  կառուցվել են Ջողազի ( 45մլն մ3),Հախումի( 12մլն մ3),Տավուշի( 5մլն մ3),Քոլագիրի կամ Ծիլի ծովի  ( 4մլն մ3) ջրամբարները և տասնյակ պոմպակայաններ:

  Ջերմաստիճանի փոփոխությունները, եղանակային ծայրահեղ երևույթների հաճախականության ու ուժգնության  աճն ապագայում կարող են `էապես ազդել  մշակաբույսերի բերքատվության վրա, վնասել անասնապահությանը:Երաշտները, հեղեղումները, ձմեռային սառնամանիքները, գարնանային ցրտահարությունները, կարկտահարումը և անապատացումը իջեցնում են պարենային անվտանգության մակարդակը:

Աղյուսակ 1.  Կլիմայի  փոփոխության  ազդեցությունը գյուղատնտեսության ոլորտի  վրա

Բացասական

Դրական

Հողերի բերրիության նվազում

Վեգետացիայի համար բարենպաստ ժամկետի երկարացում

Ջրային պաշարների նվազում

Բարձրարժեք ջերմասեր մշակաբույսերի աշխարհագրության ընդլայնում

Մշակաբույսերի բերքատվության իջեցում

Մեկից ավելի բերքի ստացման հնարավորություն

Բույսերի հիվանդությունների տարածում

Գյուղատնտեսական կենդանիների, դաշտային մշակաբույսերի և պտղատուների ձմեռման նպաստավոր պայմաններ

Կենդանիների հիվանդությունների ավելացում

Մթնոլորտային  CO2—ի  ավելացման հաշվին մշակաբույսերի բերքատվության բարձրացում

Գյուղատնտեսության ծախսատարության ավելացում

 

Պարենային անվտանգության սպառնալիք

 

 

 

  Հյուսիս – արևելյան գոտում, որտեղ հիմնականում զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, ծխախոտի, մասամբ նաև դաշտային և բանջարանոցային մշակաբույսերի մշակությամբ, ջերմաստիճանի բարձրացումը հնարավորություն կարող է տալ ցածրադիր վայրերում ընդարձակելու չոր մերձարևադարձային մշակաբույսերի տարածքը, ինչպիսիք են  ձիթենին, արևելյան խուրման, նռնենին, թզենին, հոնը, հնարավորություններ կարող են առաջանալ մշայելու նաև  ցիտրուսային մշակաբույսեր և արմավենի  (հատկապես Դեբեդավան,Բագրատաշեն և հարակից համայնքներ):Տեղումների ավելացումը հնարավորություն կստեղծի անջրդի և սակավաջուր վայրերում  դաշտային չորադիմացկուն մշակաբույսերից ( գարնանացան գարի, սիսեռ,ոսպ և այլն) ստանալ համեմատաբար բարձր բերք:

Ագրոտեխնոլոգիական միռոցառումները

/բուսաբուծություն,բանջարաբուծություն, պտղաբուծություն, խաղողագործություն/

Գյուղատնտեսության ոլորտում կիրառվող ագրոտեխնոլոգիական կարևորագույն միջոցառումներից են` ցանքաշրջանառության, հողի մշակության , պարատացման, ցանքի (տնկման),խնամքի աշխատանքները,որոնց ճիշտ կատարումից  է կախված հողի բերրիության պահպանման, հողի էրոզիայի մեղմման,ջրային պաշարների արդյունավետ օգտագործման, բույսերի ընդհանուր դիմացկունության, իսկ որպես  վերջնական արդյունք` բերքատվության  մակարդակը:

 Այսպես, առաջարկվում  է կիրառել`

1.     Ցանքաշրջանառություն, ինչը փոքր հողակտորների համար դժվար է իրականացնել:

2.    Դացիտային տուֆեր, ցեոլիտներ, պեռլիտներ, հրաբխային խարամ կամ իոնգեն խմբերին պատկանող ջրալուծ պոլիմերներ:Այսպես,հիմնական վարի ժամանակ 1-1.5տ/հա վերամշակված դացիտային տուֆ հող մտցնելու դեպքում արդյունավետ ջրի քանակն  ավելանում է 580-900մ3-ով,իսկ ջրալուծ պոլիմերի 1գ կարող է կլանել 50-80գ ջուր, դրանք նվազեցնում են նաև հողից ջրի գոլորշիացումը:Մյուս հանքատեսակները նույնպես ունեն համանման հատկություններ:

3.    Կիրառել հիմնական  պարարտացում:Օգտագործել էկոլոգիապես մաքուր և բնակա  ծագման / կաինիտ,կառնալիտ,սիլվինիտ  և այլն/,որոնք ՀՀ –ում կան բավարար քանակով և օրգանական պարարտանյութեր / կոմպոստներ, գոմաղբ,կենսահումուս/,որոնք կլանում, պահպանում և ավելացնում են հողում խոնավության քանակը,լավացնում  հողի կառուցվածքը  և ֆիզիկամեխանիկական հատկությունները` նպաստելով ջրա և օդաթափանցմանը:Պետք է նկատի ունենալ, որ հանքային  պարարտանյութերի մեծ չափաքանակները,որոնք հանդիսանում են տարբեր տարրերի աղեր, բարձրացնում են հողային լուծույթի ЕС / էլեկրահաղորդականություն,որը  բնորոշ է աղաջրի լուծույթներին/,նվազեցնելով ազատ ջրի քանակությունը հողում / հատկապես անջրդի վայրերում/ և խոչընդոտում ջրի  կլանմանը արմատի կողմից:Դրա հետ մեկտեղ պետք է նշել, որ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի չափավոր քանակները նպաստում են բույսերի ցրտադիմացկության և  ձմեռադիմացկունության բարձրացմանը:

4.    Լեռնային շրջաններում հողի էրոզիայից խուսափելու համար վարը կատարել լանջի  թեքությանն ուղղահայաց և ոչ խորը` կիրառելով  հողի սակավ մշակություն:

5.    Անջրդի և սակավաջուր վայրերում, դաշտային և բանջարանոցային մշակաբույսերի համար, աշնան- ձմռան – գարնան  ամիսներին, հողում խոնավություն կուտակելու նպատակով  կիրառել սև կուլիսային  կամ զբաղեցված ցելի տեսակներից մեկը:

6.    Ինտենսիվ գոլորշիացման  պայմաններում, որտեղ տարեկան գոլորշիացումը  մի քանի անգամ գերազանցում է տարեկան տեղումներին, պիտանի  հողատեսքերը չթողնել առանց մշակման , ինչը կարող է հանգեցնել դրանց  խոնավունակության նվազմանը և կրկնակի աղակալմանը / անհրաժեշտ է  կատարել երեսվար կամ վար/:

7.    Համատարած ցանվող և այլ մշակաբույսերի / հացաբույսեր, հատիկաընդեղեններ և այլն/ բերքահավաքից հետո տեխնոլոգիապես խստիվ  արգելվում է կատարել խոզանի այրում: Վերջին 20-25 տարիների ընթացքում մենատնտեսներից շատերը հացաբույսերի / ցորեն, գարի, աշորա,վարսակ, կորեկ և այլն/ բերքահավաքից հետո ծղոտի և խոզանի մնացորդները  դաշտում այրում են, հետապնդելով մի պարզ նպատակ` դաշտը մաքրել  մնացորդներից:Սակայն դրա հասցրած վնասը շատ անգամ ավելի նեծ է :

Այսպես. Խոզանի այրման պատճառով`

·         Խախտվում է բույս- հող օրգանական  շղթան` դաշտից հեռանում է հող վերադարձվող օրգանական զանգվածի մի մասը, որը հողում քայքայվելով,  վերածվում է հումուսի, իսկ վերջինս տարրալուծվելով` ջրալուծ աղերի սնունդ է հանդիսանում մշակաբույսերի համար,

·         Շիկանում, այրվում է վարելաշերտի մակերեսային հատվածը` նվազեցնելով հողում օրգանական զանգվածի քանակությունը,

·         Խախտվում  է  կենսաբազմազանության ներդաշնակությունը` այրվում կամ հեռանում են դաշտում աճող կամ բնակվող վայրի բուսատեսակները,սերմերը, միջատները, կենդանիները և այլն,

·         Անտառամերձ տարածքներում,բնական խոտհարքներին,արոտավայրերին մոտ հատվածներում դրանք հրդեհի առաջացման պատճառ  են  հանդիսանում ,

·                Օդում ավելանում է CO2-ի  քանակությունը, ինչը Երկրագնդի գլոբալ տաքացման պատճառ հանդիսացող բաղադրիչներից է  և այլն:

Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքը

Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքը / միամյաներ/ կամ տնկումը  /բազմամյաներ/ կատարելիս պետք է հաշվի առնել ցանքի /տնկման/ ժամկետը, ցանքի /տնկման/ նորման և սխեման:

1.             Ցանքի ճիշտ ժամկետ ընտրելու համար նախապես պետք է պարզել տվյալ  բուսատեսակի կենսաբանական խումբը (աշնանացան, գարնանացան, թե  երկցան  է), ցանքանյութը (բազմամյաներ և դրանց պատվաստակալների   սերմանյութ)  պահանջում է ստրատիֆիկացում թե ոչ և ջերմության  նկատմամբ ունեցած պահանջը (ցրտադիմացկուն է,սառնամանիքադիմացկուն,թե ձմեռադիմացկուն), որպեսզի հնարավոր լինի  խուսափել ցրտահարություններից,իսկ աշնանացաններին` նորմալ կոփվելու  և ձմռան ընթացքում լիարժեք անցկացնելու յարովիզացիայի փուլը:

2.            Հողում խոնավության պահպանման և էրոզիայից խուսափելու համար դաշտային, բանջարանոցային  մշակաբույսերի ցանքը կամ տնկումը, պտղահատապտղատու և խաղողի այգիների հիմնումը պետք է կատարել  դաշտի թեքությանն  ուղղահայաց:

3.         Հողի խոնավության  խնայողաբար օգտագործման և էրոզիայի կանխման   համար հիմնել ինտենսիվ  պտղատու այգիներ` օգտագործելով  վեգետատիվ ծագում ուենցող, ցածրաճ` պատվաստակալներ,որոնք  վարելաշերտում ձևավորում են մակերեսային – տարածական հզոր  արմատային համակարգ:

4.         Անջրդի վայրերում խոնավության պահանջի բավարարման և լիարժեք բերք  ստանալու համար համատարած և շարահերկ ցանվող  մշակաբույսերի ցանքի  նորման վերցնել ավելի քիչ, ցանքը կատարել խոշոր սերմերով,համեմատաբար խորը,տափանել, որպեսզի հողը հպվի սերմերին, կուտակված խոնավությունը լիարժեք բավարարի հողում եղած սերմերի,կուտակված խոնավությունը լիարժեք բավարարի հողում եղած սերմերի  ծլման և բավարար բերք ստանալու համար:Ջրովի պայմաններում,  հակառակը` ցանքի նորման վերցվում է ավելի մեծ:

Խնամքի աշխատանքները

Կլիմայի գլոբալ տաքացման պայմաններում  ոռոգման ջրի արդյունավետ  օգտագործման և հողում խոնավության պահպանման համար անհրաժեշտ է խնամքի աշխատանքներից առավելապես ուշադրություն դարձնել:

1.Դաշտային և բանջարանոցային մշակաբույսերի միջշարային  կուլտիվացիաների, քաղհան – փխրեցումների և բուկլիցների միջոցով  մոլախոտերի հեռացմանը:Պատահական չէ ասված, որ <<Մեկ անգամ  կատարված քաղհան- փխրեցումը երկու վատ ջուր արժե>>:

2.Ցանքատարածքների, պտղահատապտղատու և խաղողի այգիների  միջշարային տարածությունների մուլչապատմանը տարբեր բուսական  մնացորդներով / օրինակ. Միջշարային տարածությունների խոտը հնձել և  թողնել տեղում և այլն/ կամ սինթետիկ թաղանթներով / վերջինը ցանկալի նյութ  չէ, քանի որ արտադրական փորձը  ցույց է տալիս, որ դրանց մնացորդները  հողում էկոլոգիական լուրջ ախտոտման պատճառ են հանդիսանում, այլապես  աշնանը պետք է խնամքով հավաքել և հեռացնել դաշտից/:

3.Պտղատու այգիների միջշարային տարածությունների զբաղեցմանը միամյա  մշակաբույսերով / օրինակ,գարի, առվույտ/, օդից լրացուցիչ ածխաթթու գազ կորզելու և լրացոևցիչ բերք ստանալու համար:

4.Գյուղատնտեսական մշակաբույսերի ընդհանուր դիմացկունության  բարձրացման համար ջրման ճիշտ ժամկետների և նորմաների կիրառմանը, քանի որ աճման սկզբնական շրջանում բույսերը ջրումից – հաջորդ ջրում  ժամանակահատվածը համեմատաբար երկար պետք է պահել հզոր  արմատային համակարգ ձևավորելու և հետագայում երաշտին ու հողի  չորությանն ավելի ուժեղ դիմակայալու համար:

5.Դաշտային, բանջարանոցային, պտղահատապտղատու և խաղողի այգիների  համար կիրառելով ջրման արդյունավետ եղանակները ինչպիսիք են`  կաթիլային ոռոգման,անձրևացման և ստորգետնյա  ոռոգման եղանակները;Դրանք օգտագործվում են նաև որպես սնուցման  համակարգեր` դուրս մղելով մեքենայական սնուցումը և նվազեցնելով  շարժիչներից մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի քանակությունը:

6.Մակերեսային ոռոգման դեպքում ոռոգման ջրի կորուստները նվազեցնելու   համար միջմարգային, միջհամայնքային,ներհամայնքային և նույնիսկ ներդաշտային ոռոգման ցանցը համալրել, համապատասխանաբար, բետոնապատ պատնեշներով,կիսախողովակներվ կամ փակ խողովակաշարով:

  Խոտերով մուլչապատում:Խոնավ մուլչապատման հիմնական առավելություններն են`

-       Ջրի  խնայողություն:Մուլչապատումը նվազեցնում է գոլորշիացումը և, որպես  արդյունք, նվազեցնում ջրումների թիվը:

-       Մոլախոտերի  դեմ ավելի լավ պայքար:Մուլչապատումն օգնում է  արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ` որպես արդյունք ապահովելով  բույսերի ավելի լավ աճ:

-       Աշխատուժի  խնայողություն: Մոլախոտերի դեմ  մուլչապատումով պայքարն  էապես նվազեցնում է քաղհանի աշխատանքների վրա կատարվելիք  ծախսերը:

Պոլիէթլենային թաղանթով մուլչապատում:Պոլիէթիլենային թաղանթով մուլչապատման հիմնական առավելություններ  են`

-       Ջրի  խնայողություն:Մուլչապատումը նվազեցնում է գոլորշիացումը և, որպես  արդյունք, նվազեցնում ջրումների թիվը:

-       Մոլախոտերի  դեմ ավելի լավ պայքար:Մուլչապատումն օգնում է  արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ` որպես արդյունք ապահովելով  բույսերի ավելի լավ աճ:

-       Աշխատուժի  խնայողություն: Մոլախոտերի դեմ  մուլչապատումով պայքարն   էապես նվազեցնում է քաղհանի աշխատանքների վրա կատարվելիք  ծախսերը:

-       Մեքենայական կուլտիվացիաների նվազեցում,ինչի շնորհիվ վառելիքի ծախսի  խնայողություն է արվում, ինչպես նաև նվազում մթնոլորտ արտանետվող  ածխաթթու գազերի քանակը:Նվազում է նաև մեքենայական աշխատանքների պատճառով  առաջացող փոշին:

Պոլիէթիլենային թաղանթով  մուլչապատման համար օգտագործվում է սովորական թաղանթ:Ծածկվում է հողատարածքի 20-30% -ը:Որպես արդյունք, ջրի խնոյողությունը կազմում է 20-25%, իսկ մեքենայական ծախսերի խնայողությունը կազմում է 15-20%:Մուլչապատումը նաև լավ եղանակ է ապահովագրվելու երաշտից ու խորշակներից:

  Անձրևացում` կիրառման եղանակներ

Անձրևացմամբ ջրումը գրեթե չի օգտագործվում Հայաստանի տարածքում, սակայն այն ունի  մի շարք առավելություններ:Մասնավորապես,այն ցրտահարությունների դեմ պայքարի լավ   եղանակ  է` պտղա – հատապտղատու  ծառերի այգիների և նույնիսկ դաշտային մշակաբույսերի  համար:Համակարգի տեղադրումը կարժենա մոտ 8-10 հազար ԱՄՆ դոլար` մեկ հեկտարի  հաշվով, սակայն այն կարող է ամբողջապես ծախսածածկվել նույնիսկ մեկ տարվա  օգտագործումից:Անձրևացումը նպաստում է ջրի խնայողությանը, երաշտի  խորշակների, ցրտահարությունների դեմ պայքարին:

  Ցրտահարությունների դեմ արդյունավետ էտը` կիրառման եղանակը

Տավուշը ոչ այգեթաղ տարածաշրջան է:Խաղողագործությունը իրականացվում է վայրի պատվաստակալների վրա` պատվաստման եղանակով,որոնք ֆիլոքսերադիմացկուն են:Խաղողի վազերի ձևավորումը կատարվում է կորդոնային կամ հովհարանման  եղանակներով:Վաղ ցրտահարություններից կտուժեն հիմնականում գագաթնային շիվերը, որոնք էտի ժամանակ տարեկան շիվի մատի հետ հեռացվելու էին:Այս առումով, էտի  աշխատանքները կատարելիս, ցրտահարություններից և կարկտահարություններից  պաշտպանվելու լավագույն միջոցառումներից մեկը հնարավորինս ուշացումով էտն է, քանի  որ ( վերաբերում  է նաև պտղատուներին) տարեկան շիվն  սկսում է աչքերը բացել գագաթից  դեպի հիմք:Ցրտահարությունների դեմ արդյունավետ պայքարի միջոց են նաև գարնանային  ոռոգումները,որոնք սառեցնում են հողը և ուշացնում հյութաշարժումը:

  Իշամեղուներով փոշոտման նպատակով օգտագործման օրինակ

 

Կլիմայի փոփոխությունը ենթադրում է, նաև եղանակային ավելի կտրուկ փոփոխություններ:Մեղուները փոշոտելու համար սովորաբար սահմանափակված են օրվա ընթացքում  արևային ժամերով և համեմատաբար օդի բարձր ջերմաստիճանով:Այդ առումով, օրվա  լուսավոր ժամանակահատվածը ավելի արդյունավետ օգտագործելու, նույնիսկ ամպամած և  ցածր ջերմաստիճանով օրերին արդյունավետ փոշոտում կազմակերպելու համար  նպատակահարմար է իշամեղուների օգտագործումը:

 Փոշոտման նման եղանակ է կիրառվում, օրինակ, Աբովյանի շրջանի Ակունք գյուղում ԱմստերՖլոուերս ընկերության ջերմատնրեում` 6հա ելակի տնտեսությունում:

  Իշամեղուների  ՀՀ ներմուծմամբ և վաճառքով զբաղվում են մի շարք ընկերություններ,այդ  թվում Ագորբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը (CARD),որը վաչառվում է  Koppert ընկերության արտադրանքը, ԱմստերՖլոուերս  ընկերությունը,որը ՀՀ  -ում  BioBest ընկերության ներկայացուցիչն   է  և  այլն:

 Դարակավոր չորանոցների կիրառումը

 

Եղանակային անբարենպաստ կլիմայական պայմաններում, երբ սահմանափակված  է մրգի չորացումն  արևային եղանակով, արդյունավետ կարող են աշխատել դարակավոր չորանոցները:Այստեղ միրգը,ինչպես և արևային չորանոցում, շարվում է դարակների բրա,սակայն դարակներն արդեն տեղադրովում են խցում, որտեղ ջերմաստիճանը, օդի շարժման  արագությունը և խոնավությունը վերահսկվում են:Օդի մի փոքր մասը կրկին թարմացվում է,որպեսզի կանխվի խոնավության խիստ բարձր մակարդակը / Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն/:

  Ավանդական չորացման և դարակային չորացման եղանակների համադրությունները և տնտեսական  հաշվարկները ներկայացված են որպես կից նյութ:

  Ագրոտեխնիկական միջոցառումներ

 

Գյուղատնտեսության /բուսաբուծության, բանջրաբուծության, պտղաբուծության, խաղողագործության/ ոլորտում բնական աղետներից առավել մեծ վնաս են հասցնում կարկտահարությունը, ցրտահարությունը, քամիները, խորշակները, երաշտը,սելավները , սողանքները և այլն:Բանջարաբուծության ոլորտում  բնական մի շարք աղետներից խուսափելու առավել արդյունավետ տարբերակներից մեկը ջերմոցաջերմատնային տնտեսության զարգացումն է, մասնավորապես ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցված, համակարգչային կառավարմամբ հիդրոպոնիկ ջերմատների կառուցումը, որոնց ջեռուցումը ցանակալի է  իրականացնել էլեկտրաէներգիայով /մասնավորապես արևային  էլեկտրակայանների/:

Կարկտահարություն

Կարկտահարությունից  խուսափելու էկոլոգիապես անվնաս կարևորագույն միջոցառումներից է հակակարկտային ցանցերի օգտագործումը:

  Կարկտահարության դեմ պայքարը օդերևութաբանական երևույթների և դրանց  զարգացման վրա ակտիվ ներգործության տեսակ է:Կարկտահարության դեմ պայքարը հիմնականում իրականացնում են` ներմուծելով ամպրոպային ամպի գերսառեցված հատվածը  կենդենսացման միջուկներ /չոր սառույց, արծաթի կամ կապարի  յոդիտ /,որոնք ապահովում են ավելի շատ  և  ավելի մեծ թվով սառցե բյուրեղիկների և  կարկտահատիկների առաջացումը, որոնք ընկնելով հալվում են և կանխում  մեծ չափի կարկտահատիկների առաջացումը:

  Ինչպես ամպերի ֆիզիկայի  տեսությունը, այնպես էլ տեղումների վրա արհեստական  ներգործության փորձը ցույց է տալիս,որ այդ դեպքում տեղումների գումարային քանակները նվազում են և փոխվում է դրանց տարածական բաշխվածությունը:Ըստ որում, վերջինս անկանխատեսելի  է:Կարկտահարության դեմ պայքարի արդյունավետության  վերաբերյալ ևս կան բազմաթիվ  տարակարծությույուններ, քանի որ դժվար է կանխատեսել  ինչպես կարկտահարության չափը,այնպես էլ այն, թե ինչ չափով ազդեց հակակարկտային այս կամ այն միջոցառման կիրառումը:Խնդիրն է ավելի է կարևորվում հատկապես`  կապված կլիմայի փոփոխության հետ, քանի որ Հայաստանում արդեն կանխատեսվում է  կլիմայի չորայնացման աճ և տեղումների նվազում մոտ 10% -ով:

  Հարկ է նշել, որ կլիմայի փոփոխության մասնագետները, մինչ օրս ՀՀ հակակարկտային  կայաններում կիրառվող ակուստիկական տեխնոլոգիայով գործող <Զենիտ>  սարքավորումների էֆեկտիվությունը  լավագույն  դեպքում համարում են  կասկածելի:Հաշվի առնելով վերը նշվածը, նախընտրելի և հեռանկարային է, ներդնել այդ  պայմանների նկատմամբ ապահովագրական համակարգ/ նման համակարգ գործել  է  Խորհրդային Միությունում/:Հատկապես ուշադրության է արժանի այսպես կոչված  <ինդիկատիվ ապահովագրությունը.,որը միաժամանակ խթան է ստեղծում  հակակարկտային միջոցառումներ իրականացնել ֆերմերային ու ընտանեկան  մակարդակում, մասնավորապես,գնելով ու կիրառելով ,օրինակ,հակակարկտային ցանցեր մրգատու այգիներում ու  բանջարանոցներում:

 Հակակարկտային ցանցերի օգատգործման շնորհիվ, որի ծախսը կարող է կազմել մեկ հեկտարի հաշվով 6-8 հազար ԱՄՆ դոլար, ամբողջությամբ պահպանում է  բերքը:Հակակարկտային ցանցերի համակարգը կարող է նույնիսկ ծախսածածկվել մեկ  տարում, չնայած կիրառվում  է մի քանի տարիների  ընթացքում:

Ցրտահարություն

Ցրտահարության դեմ պայքարելու համար առաջարկվում է դաշտային,բանջանոցային,պտղահատապտղատու և խաղողի այգիներում.

1.Կիրառել մակերեսային ոռոգումներ գիշերը` արևածագից  1-3 ժամ առաջ և շարունակելով մինչև լուսաբաց:Որպես արդյունք, ջրի սառելու շնորհիվ անջատված ռադիացիոն էներգիայի` բարձրանում է միջավայրի ջերմաստիճանը 1-2 աստիճան: 

 2.Կիրառել միկրոանձրևացում, որը նույնպես բարձրացնում է միջավայրի  ջերմաստիճանը մի քանի աստիճանով /կախված ջրի ջերմաստիճանից/:

3.Կիրառել ծխակույտեր, ծխասկավառակներ և ջեռակներ գիշերը,սկսելով արևածագից  1-3 ժամ առաջ և շարունակելով մինչև լուսաբաց:

4.Բազմամյա տնկարկների ձմեռադիմացկությունը  բարձրացնելու  համար աշնանը   կատարել խոնավալիցքային ջրումներ:

Ցրտահարությունների դեմ կարելի է պայքարել նաև ճիշտ էտի և վաղ գարնանային ոռոգումների միջոցով:

Քամիներ

Քամիները հատկապես մեծ վնաս են հասցնում  պտղահատապտղատու և խաղողի    այգիներին:Դրա համար առաջարկվում է.

1.          Այգիների շրջակայքում հիմնել դաշտապաշտպան անտառաշերտեր:Այգին հիմնելու ժամանակ շարքերն  ուղղել հյուսիսից –հարավ,որպեսզի հյուսիսային քամիներն անցնեն շարքերի արանքներով, չթեքեն սաղարթը,իսկ Արեգակը հավասարապես լուսավորի  ծառերի սաղարթի  արևելյան և արևմտյան կողմերը:

Խորշակներ

Խորշակների / տաք քամիներ/ և երաշտի դեմ պայքարելը  բավականին բարդ է:Անհրաժեշտ  է անջրդի վայրերում մշակել երաշտադիմացկուն և օդի ցածր հարաբերական խոնավության նկատմամբ դիմացկուն սորտեր,հիմնել դաշտապաշտպան, քամեբեկ շերտեր և կիրառել խոնավապաշտպան միջոցառումներ:

Սելավների և սողանքներ

Սելավների և սողանքների դեմ պայքարի  արդյունավետ եղանակը պայքարն է բուսածածկի նոսրացման դեմ,իսկ վերջինս կարելի է իրականացնել կանաչապատումների, ճմապատումների, ծառատնկումների և արհեստական անտառատարածքների հիմնման միջոցով:Կրելի է կիրառել նաև հիդրոտեխնիկական միջոցառումներ` պատնեշների, ամբարտակների և այլնի կառուցում:

Դիվերսիֆիկացիոն միջոցառումներ

 Կլիմայի համամոլորակային փոփոխության մարտահրավերներին դիմակայելու գործում  համալիր ագրոմիջոցառումների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիան / նոր սորտերի ստեղծումը և հին սորտերի կատարելագործումը/ սերմնաբուծությունը և ցեղային, տեսակային և սորտային կազմի դիվերսիֆիկացումը:Այդ առումով առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել տեղական սորտերին,որոնք միլիոնավոր տարիներ տվյալ աշխարհագրական- էկոլոգիական վայրում ենթարկվելով բնական և արհեստական ընտրության` ձեռք են բերել տվյալ վայրում լավ աճելու ու բարձր բերք տալու հատկություն:Անհրաժեշտ է վերականգնել,պահպանել այդ գենոֆոնդը և դրանք, որպես  դոնորներ, օգտագործել նոր` ավելի դիմացկուն,որակյալ և բարձր բերքատու սորտեր ու հիբրիդներ ստեղծելու համար:

  Մասնավորապես առաջարկվում է.

1.Անջրդի վայրերում դաշտային  մշակաբույսերից նախապատվությունը տալ  չորադիմացկուններին` աշորային, գարնանացան գարուն,կորեկին, ցորենաշորային, սիսեռին, ոսպին,կտավատին, հլածուկին, կերաբույսերից` կորնգանին,իշառվույտին, թավոտ վիկին, սուդանի խոտին, իշառվույտին և այլն:

  Բարձր  չորա և երաշտադիմացկունությամբ է աչքի ընկնում նաև հայկական սելեկցիոն աշնանացան ցորենի Ոսկեհասկ սորտը:

2.Դաշտային և բանջարանոցային մշակաբույսերից անջրդի վայրերում, որպես ցել  զբաղեցնող մշակաբույսեր,մշակել գերվաղահաս սորտեր  և հիբրիդներ,ինչպիսիք են  կարտոֆիլի Իմպալա,Մարֆոնա, գերվաղահաս գլուխ կաղամբի Էտմա և Սիլեմա / սածիլումից բերքահավաք` 40-45 օր/, սեղանի ճակնդեղի` Լարկա ,Ցեբո  հիբրիդները  և այլն:

3.Հիմնել ինտենսիվ տիպի պտղատու այգիներ` օգտագործելով ցածրաճ  պատվաստակալներ, ինչպիսիք են խնձորենու  M9,M26,BUD 9, G 16 և այլն,որոնք ներկրվել են ՀՀ 2005-2010թ.թ. ընթացքում Հազարամյակի մարտահրավեր ծրագրով:Դրանց վրա պատվաստված մշակովի սորտերը տնկվում են 4x2 մետր սխեմայով,խնայողաբար են օգտագործում հողի խոնավությունը,բերք են սկսում տալ 2-րդ -3-րդ տարվանից`  սկսած, ունենում են 1.8-2մ բարձրություն, բարձր արդյունավետությամբ են արձագանքում կաթիլային ոռոգմանը և ունեն այլ առավելություններ:

  Կեռասենու համար  ՀՀ –ում առկա  են համանման անգլիական Կոլտ  պատվաստակալը,թզուկ աճ պատվաստակալ է կեռասենու համար Գիզելա 5,միջին  աճեցողության Գիզելա 6 գերմանական  սելեկցիոն  պատվաստակալները,որոնք ավելի  ձմեռադիմացկուն են քան կեռասենին և նախատեսված են տարբեր բնույթի հողատիպերի  համար:Պտղատեսակներ սորտային կազմը համալրելու նպատակով 2005-2010թ.թ. ՀՀ են  ներկրվել նաև խնձորենու նորագույն սորտեր,ինչպիսիք են` Պրիստին,Լիբերտի, Էնթերպրայս,Գոլդռաշ, Ֆլորինա,Դեյբրեկ  Ֆուջի,Գեյլ- Գալա, Ֆուջի, Պրիմա, Ըռլի Գոլդ,Օութըմն Ռոուզ Ֆուջի, Ջերսիմակ, Կվինտի, Էլսթար, Օրեգոն Սփըր և այլն, տանձեու` Օլիմպիկ, Յունաշի, սերկևիլենու`  Արոմատնայա, Հարվան, կեռասենու` Բլաք գոլդ,Լապինս, Սամմիտ, Բլաք  տարտարիան, Շմիդտ, Սուիթհըրթ, Րեգինա, բալենու` Մոնթմորենսի, նեկտարենու` Ֆանտազիա, Ռեդգոլդ, Սանգլո, Սամր Բյութի, ծիրանենու, դեղձենու, սորտեր`, հատապտուղներից` սև մորենու Ջեյվել, դեղին  մորենու Աննա, մարկիր մերնու Ժակլին, անփուշ մոշի Թրիփլ Քրոուն, ելակի Հոնիոյ, Ջևել, կոկռոշենու Բլաք վելվեթ, Ինվիքտա, Նովա և այլն:

  Անհրաժեշտ է ուսումնասիրել մշակովի բուսատեսակների համաշխարհային ամբողջ  հավաքածուն, առանձնացնել ՀՀ գյուղատնտեսական գոտիների բնակլիմայական  պայմաններին համընկնող ձևեր, կազմակերպել դրանց ինտրոդուկցիան և գոտիական  սորտափորձարկումները և առավել արժեքավոր,համալիր դիմացկուն/ միջավայրի  անբարենպաստ պայմաններն, հիվանդություններին և վնասատուներին/ բուսատեսակները, դրանց սորտերն ու ձևերը ներդնել տվյալ գոտում մշակելու համար:

 

Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ ինտեգրացված պայքարի միջոցառումներ

Գլոբալ տաքացման ազդեցությամբ  աստիճանաբար փոփոխվում են բնակլիմայական պայմանները,իսկ  փոփոխվող կենսապայմանների  ազդեցությամբ փոփոխվում է   նաև բուսական և կենդանական աշխարհը,այդ թվում նաև հիվանդություններն ու  վնասատուները` ձգտելով հարմարվել նոր պայմաններին:Այդ առումով բույսերի պաշտպանության միջոցառումների բարձր արդյունավետություն ապահովելու համար պետք է օգտագործել պյաքարի ինտեգրացված, համալիր միջոցառումներ,այն է կիրառել ագրոտեխնիկական, ֆիզիկական, մեխանիկական, կենսաբանական պայքարի եղանակները, զուգակցելով դրանք օայքարի քիմիական եղանակի հետ:Միաժամանակ  պետք է  նվազագույնի հասցնել պայքարի քիմիական եղանակի կիրառումը, որի ժամանակ օգտագործվում են քիմիական սինթետիկ տարբեր  պատրաստուկներ,իսկ վերջիններն էլ  իրենց որոշակի բացասական  ազդեցությունն են թողնում  ոչ միայն  շրջակա  միջավայրի ու  կենսաբազմազանության վրա ,այլև ջերմոցային  գազերի առաջացման աղբյուրներից մեկն  են հանդիսանում:Նախապատվությունը պետք է տալ պայքարի կենսաբանական եղանակին / օգտակար միջատներ, տզեր, ինչպիսիք են հեծյալները, էնխարզիաները, սվիրսկի տզերը, բակտերաներից` բացիլիուս ուինգենզիսը և այլն/:

  Մեքենայական բուժումների և օգտագործվող քիմիական  պատրաստումների քանակը  նվազեցնելու համար ռաջարկվում է.

1.Կիրառել ֆիտոսանիտարիա` մշակության ավարտից հետո դաշտից հեռացնել միամյա  շարահերկ մշակաբույսերի մնացորդները, որից հետո կատարել ցրտահերկ:

2.Խաղողի և պտղատու այգիներում էտի աշխատանքները կատարելիս մի ծառից կամ  թփից մյուսն անցնելիս այգեգործական մկրատը և սղոցը ախտահանել ֆորմալինով կամ  կաթի սիճուկով` վիրուսային, բակտերիալ և սնկային հիվանդությունների տարածումից  խուսափելու  համար:

3.Բանջարբոստանային մշակաբույսերի և կարտոֆիլի դաշտերում հողաբնակ արջուկի  դեմ պայքարել խոր աշնանը դաշտում փոսեր պատրաստելով և դրանց մեջ թարմ գոմաղբ  լցնելով,որտեղ և դրանք աշնանը հավաքվում են ձմեռելու համար:Ձմռանը բահով դրանք  քանդում են և նետում ձյան վրա:

4.Պտղահատապտղատու և խաղողի այգիներում վնասատուների դեմ պայքարել որսացող  գոտիներով, ֆերոմոնային թակարդներով, ծառերի մերձբնային տարածությունները  փորելով, թափված պտուղները և տերևները հավաքելով և այգուց հեռացնելով,ծառերի  բները սպիտակեցնելով և այլն:

 

 

 

 

 


To top