< Ազատ առևտրի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու և միջսահմանային համագործակցությունն ամրապնդելու առաքելությամբ
04.08.2016 Կատեգորիա Տավուշ. Մարզային նորություններ

Քննարկվեց Տավուշի մարզի 2017-2020թ.թ. սոցիալ- տնտեսական զարգացման ծրագրի նախագիծը


Տավուշի  մարզի Ենոքավան համայնքի Ապագա տուր հանգստյան գոտում կայացավ Տավուշի մարզի 2017-2020թ.թ. սոցիալ – տնտեսական զարգացման նախագծի ՕՔՍԵՋԵՆ երկօրյա քննարկումը:

  Ծրագրի քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի  համապատասխան բաժինների  աշխատակիցներ,տարբեր ոլորտների մասնագետներ, հիմնարկների ղեկավարներ:

  Ներկայացվեցին նախատեսվող աշխատանքների համառոտ մոտեցումներ,փոխանակվեցին կարծիքներ:

  Վերանայվեց գյուղատնտեսության ոլորտի 2016-2019թ,թ, ծրագիրը՝  անհրաժեշտության դեպքում նախատեսելով դրա վերանայում,լրամշակում:

  Ոլորտային  աշխատանքային խնբով կատարվեցին նոր առաջարկություններ:Վերջում ամփոփվեցին աշխատանքները,որոշվեցին հետագա քայլերը:

 

Տ.Նազինյան

 


To top