< ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է
18.08.2016 Կատեգորիա Տավուշ. Մարզային նորություններ
Ըստ Տ.Նազինյան

ԵՀԳԳԶԾ <Տեխնիկական օժանդակություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը>> ծրագիրը Տավուշ համայնքում


   Տավուշի մարզի Տավուշ համայնքում տեղի ունեցավ ԵՀԳԳԶԾ <Տեխնիկական օժանդակություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը>> ծրագրի շրջանակներում <<Ուսուցման կարիքներ և ֆերմերների ուսուցման գնահատում>> թեմայով առաջին ուսուցումը:
Բույսերի պաշտպանության շրջանակում` դասընթացի ընտրված թեման էր` << Խաղողի հիվանդությունները, վնասատուները և պայքարը դրանց դեմ>>:
Ուսուցմանը մասնակցում էին 20 ֆերմեր:Դասընթացից հետո մասնակիցներին բաժանվեցին գնահատման հարցաթերթիկներ:
Խաղողի վնասատուները և հիվանդությունները և պայքարը դրանց դեմ>> թեման մատուցեցին ԳԱՄԿ-ի խորհրդատուներ Հրածին Գրիգորյանը և Սամվել Եղիկյանը:Աշխատանքներին մասնակցում էին ԳԱՄԿ-ի տնօրեն Վահան Կարապետյանը, մասնագետներ Տաթևիկ Նազինյանը, Արա Հարությունյանը:Նրանք իրենց խոսքը բերեցին այդ կարևոր միջոցառմանը:
Սեմինարը, բացի տեսականից,ուներ նաև գործնական մաս: 
ԳԱՄԿ-ի աշխատակիցները և ֆերմերները եղան խաղողի այգիներում,տեղում խորհուրդներ տվեցին,լսեցին այգետերերի խոսքը:


To top