< ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
15.09.2016 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

ՕՐԳԱՆԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ


Օրգանական են կոչվում այն պարարտանյութերը, որոնք բույսերը սնուցող՝ բացառապես օրգանական միացություններից կազմված նյութեր են պարունակում:

 Օրգանական պարարտանյութեր են գոմաղբը, գոմաղբահեղուկը, թռչնաղբը, կոմպոստները, տորֆը, տնտեսական թափոնները և այլն:

 

  ԳՈՄԱՂԲ

Գոմաղբը հողագործության մեջ օգտագործվող ամենահին, ամենատարածված բնական պարարտանյութն է: Օրգանական պարարտանյութի այս տեսակը բույսերի համար ազոտի, ֆոսֆորի  և կալիումի, ինչպես նաև մի ամբողջ շարք բույսի կենսագործունեության համար անհրաժեշտ միկրոտարրերի՝ մասնավորապես, կրի, մագնեզիումի, ծծումբի, քլորի մատակարար է:

Քիմիական պարարտանյութերի կողմնակիցները հաճախ նշում են գոմաղբի ոչ այնքան արդյունավետ լինելը, դրա ոչ հստակ հավասարակշռված կազմը, կիրառման անհարմարություններն ու, վերջապես, ոչ հաճելի հոտը: Այնուհանդերձ, գոմաղբն ունի առավելություն, որը չունեն հանքային ու քիմիական պարարտանյութերը ու չեն էլ կարող ունենալ: Չէ որ գոմաղբի բաղադրիչների մասնակցությամբ ձևավորվում է հողի պարարտ շերտ, իսկ հանքային պարարտանյութեր կիրառելիս, ընդհակառակը՝ այդ շերտն աղքատանում էԳոմաղբի կենսազանգվածը ժամանակի ընթացքում փտում է ու ձևավորում հողի վերին հումուսային շերտը, առանց որի անընդհատ նորացման, ամենածաղկուն այգին անգամ կվերածվի անապատի:

Գոմաղբի մշակման եղանակները

  Խորհուրդ է տրվում պարարտացման համար օգտագործել կիսափտած կամ  փտած գոմաղբ:  Այն նաև զուրկ է վնասակար միկրոօրգանիզմներից, որոնք մահանում են փտման ընթացքում:

Թարմ գոմաղբն արագ փտեցնելու տարբեր, ոչ բարդ տեխնոլոգիաներ կան:

Դրանք են.

·         կոմպոստ պատրաստելը,

·         կենսահումուս պատրաստելը,

·         հումատների կիրառմամբ արագ ֆերմենտացիան,

·         թուրմ պատրաստելը:

 Թարմ գոմաղբի կիրառումը

Չնայած այն բանին, որ բույսերն ավելի դժվար են յուրացնում թարմ գոմաղբի նյութերըայն նույնպես կարելի է օգտագործել պարարտացման համար: Մանավանդ այն դեպքերում, երբ ժամանակ չկա կոմպոստի հասունացմանը կամ գոմաղբի փտելուն սպասելու համար:

Նշենք թարմ գոմաղբի կիրառման մի քանի ձևեր.

·         1 մաս գոմաղբը խառնում են 4 մաս գոլ ջրի հետ և ստացված լուծույթով երեկոյան ժամերին ջրում են բույսերը՝ մեկ քառակուսի մետրին մոտ 1,5 լիտր լուծույթի հաշվարկով:

·         Աշնանը, բերքը հավաքելուց հետո խառնում են հողի վերին շերտի հետ՝ մեկ քառակուսի մետրին 1 դույլ (10 լիտր) գոմաղբ հաշվարկից ելնելով:

·         Ձմռանը կարելի է հողի նախնական պարարտացում անել՝ ցրելով գոմաղբը ձյան ծածկի վրա՝ 1 քառակուսի մետրին 1,5 դույլ գոմաղբ հաշվարկից ելնելով: Չափաքանակից ավելի լինելը պայմանավորված է այն բանով, որ բացոթյա վիճակում գոմաղբը շատ ազոտ է կորցնում:

·         Գարնանը  թարմ գոմաղբը կարելի է կիրառել որպես կենսավառելիք՝ տաք մարգեր պատրաստելիս: Այդ նպատակի համար գերադասելի է ոչխարի գոմաղբը, որի կույտի մեջայրվելու”  աստիճանը 60-70 °С, ի տարբերություն խոշոր եղջերավորների, խոզի և ձիու գոմաղբների, որոնք տաքանում են 15-20 աստիճանով քիչ:   Թարմ գոմաղբով սնուցումները բերքահավաքից 2 շաբաթ առաջ դադարեցնոււմ են:

 
    Գոմաղբի տեսակները
    Կովի գոմաղբ

Կովի գոմաղբն ամենահասանելին ու կիրառելին է: Բայց այդ գործում էլ նրբություններ կան: Օրինակ՝ հողի գերհագեցածությունը գոմաղբով կարող է հարստացնել ստացված բերքը նիտրատներով:

Կովի առանց ցամքար  գոմաղբի 1 կիլոգրամում կա՝

1.      Ազոտ2,9 գ;

2.      Կալցիում(օքսիդ) – 3,5 գ;

3.      Ֆոսֆոր (օքսիդ) – 1,7 գ;

4.      Կալիում(օքսիդ) – 1,0 գ:

Կովի թարմ գոմաղբում տարբեր որդերի ձվեր կարող են լինել: Դրանցից ազատվելու արդյունավետ միջոցը գոմաղբից կոմպոստ սարքելն է:

Չնայած տարածվածությանը, կովի գոմաղբն ամենից նվազ սննդարարն է՝ այլ կենդանիների գոմաղբի հետ համեմատած: Բայց, մյուս կողմից, դա նվազեցնում է գերսնուցումով բույսերը վնասելու վտանգը:

  Ձիու գոմաղբ

  Ձիու թրիքը պարունակում է ազոտ, կալիում,  ֆոսֆոր և մի շարք այլ օգտակար նյութեր: Այն կիրառելի է բույսերի մեծամասնության սնուցման համար:

Ավելի ստույգ կազմն այսպիսին է՝

·         ջուրմոտ 75%;

·         կալիում – 0,35 %;

·         ազոտ – 0,44 %;

·         ֆոսֆոր – 0,35 %;

·         կալցիումմոտ 0, 15%:

Ձիու գոմաղբի կիրառումը՝

·         ապահովում է բույսերը համարյա բոլոր անհրաժեշտ տարրերով;

·         խթանում է հողի միկրոօրգանիզմների կենսագործունեությունը;

·         բարելավում է հողի կառուցվածքը, փխրեցնում է այն;

·         ավելացնում է ածխածին գազի քանակը հողում:

Ձիու գոմաղբը դասակարգում են որպես՝

·         թարմ;

·         մասնակի փտած;

·         լավ փտած;

·         փթիր (վերջնականապես քայքայված):

  Ձիու թարմ գոմաղբը խորհուրդ չի տրվում օգտագործել: Ազոտի մեծ քանակությունը կարող է այրել բույսերի արմատները, բացի այդ, թարմ գոմաղբում կարող են մեծ քանակությամբ վնասակար մանրէներ լինել, որոնցով կվարակվի հողը:

Մյուս կողմից, ձիու թարմ գոմաղբը լավ պարարտանյութ է ծաղիկների համար, մասնավորապես, վարդերի: Ծաղիկների սնուցման համար պատրաստվում է ջրային լուծույթ՝ 1 կգ գոմաղբը 10 լիտր ջրում, որով, 24 ժամ պահելուց հետո ու ավելացնելով ևս 10 լիտր ջուր, ջրում են ծաղիկները:

Ձիու թարմ գոմաղբը մարգերի համար բնական ջեռուցիչ է, դրա "այրման" աստիճանը հասնում է + 33°С, ինչը թույլ է տալիս ցուրտ կլիմայում ջերմասեր բույսեր աճեցնել:

  Ձիու մասնակի փտած գոմաղբն օգտագործում են կիսաջրիկ վիճակում՝ բանջարաբոստանային մշակաբույսերը և ծաղիկները սնուցելու համար: Այդ գոմաղբը կարելի է նաև խառնել հողի վերին շերտի հետ կամ աշնանը պարզապես լցնել հողի մակերեսին:

  Մասնակի փտած գոմաղբով սնուցմանը շատ լավ ենարձագանքումդդումը, դդմիկը, վարունգը, կաղամբը, սպանախը, նեխուրը:  Հողը պարարտացնելու հաջորդող տարին, նույն տեղում հարմար է աճեցնել կարտոֆիլ, լոլիկ, գազար, ճակնդեղ և այլ պալարային բույսեր:

  Մասնակի փտած գոմաղբով կարելի է ցանքածածկ անել վարդի թփերի շուրջ:

Ձիու լավ փտած գոմաղբն օգտագործվում է ինչպես բույսերի պարարտացման համար, այնպես էլ սածիլների համար հողախառնուրդ պատրաստելիս: Որպես կանոն, հողախառնուրդում ներառում են 1 մաս ձիու լավ փտած գոմաղբ և 2 մաս ճմահող կամ այգու հող:

  Փթիրը վերջնականապես փտած գոմաղբն է: Այդ վիճակում այն ամենաարժեքավոր օրգանական պարարտանյութն է համարվում: Փթիրը կիրառելի է բոլոր բույսերի սնուցման համար:

  Ձիու գոմաղբի օգտագործման տարբեր ձևեր կան, այն կիրառելի է թե՛ թարմ վիճակում, թե՛ հնացած ու չորացած:

Ձիու գոմաղբը, ցանկացած փուլում, կարելի է ավելացնել կոմպոստին:

  Խոզի գոմաղբ

Խոզի գոմաղբը համարվում է ամենաայրողը, քանի որ մեծ քանակությամբ ազոտ է պարունակում:

Մեկ կիլոգրամ խոզի գոմաղբում կա՝

·         Ազոտ – 6,0 գ;

·         Կալցիում (օքսիդ) – 0.9 գ;

·         Ֆոսֆոր (օքսիդ) – 4,1 գ;

·         Կալիում (օքսիդ) – 2,6 գ:

Խոզի գոմաղբում մեծ քանակությամբ մակաբույծեր կան, ուստի կիրառելուց առաջ խորհուրդ է տրվում կոմպոստավորել: Փտման պրոցեսում առաջացող բարձր ջերմությունն սպանում է բոլոր բոլոր վնասատուներին:

   Ճագարի գոմաղբ

  Ճագարի գոմաղբը, ի տարբերություն մնացածների՝ ավելի չոր է, ինչը հեշտացնում է դրա հետ աշխատելը: Բացի այդ ճագարի գոմաղբում չկան մոլախոտերի սերմեր, ինչը թույլ է տալիս դրա օգտագործումը առանց նախապես կոմպոստավորելու:

   Վնասակար միկրոօրգանիզմներից ճագարի գոմաղբում կան միայն կոկցիդիաներ, որոնք սակայն վնաս կարող են տալ միայն ճագարներին:  Այդ է պատճառը, որ, մանավանդ տաք եղանակին, խորհուրդ է տրվում ճագարի գոմաղբը հեռու պահել ճագարների վանդակներից:

  Ճագարի գոմաղբը կիրառվում է նույն ձևով, ինչ խոշոր եղջերավորների գոմաղբը՝ խառնում են հողի հետ, լցնում են կոմպոստի կույտի վրա, պատրաստում են պարարտացնող լուծույթԿա նաև մեկ այլ մշակման ձև, որը կիրառելի չէ մյուս գոմաղբերի դեպքում՝ ճագարի գոմաղբը արևի տակ չորացնելով ու աղալով ստանում են պարարտացնող փոշի, որը կարելի է օգտագործել թե՛ այգում, թե՛ տանը՝ սենյակային բույսերը պարարտացնելու կամ հողախառնուրդներ պատրաստելու համար:

 

ԿԵՆՍԱՀՈՒՄՈՒՍ

  Գոմաղբը, անձրևաորդերի մարսողական ուղիով անցնելուց հետո, դառնում է շատ արժեքավոր պարարտանյութ՝ կենսահումուս, որը շատ չափանիշներով գերազանցում է այլ օրգանական և հանքային պարարտանյութերին:

Կենսահումուսը (որդակոմպոստը), հարուստ է բույսերի աճի համար բոլոր անհրաժեշտ քիմիական տարրերով: Բացի այդ, հագեցած է հարուստ միկրաֆլորայով, որը բույսերի վրա աներևակայելի լավ է ազդումԱյդ միկրոօրգանիզմներն այնքան են ամրացնում բույսերի իմունային համակարգը, որ շատ հիվանդությունների վտանգն իսպառ վերանում է:

  Որդեր տեսակները

Կարելի է հենց պարտեզի հողից, կամ մեկ այլ տեղից որդեր փորել ու դրանց բաց թողնելով գոմաղբի կույտի վրա կազմակերպել կենսահումուսի արտադրություն: Սակայն ավելի արդյունավետ է հատուկ այդ նպատակի համար բուծված, ավելի խոշոր ու շատակեր որդերով աշխատել:

 Իրենց լավագույն հատկանիշերով հայտնի ենԿարմիր կալիֆորնիական կոչվող որդերը: Մեկ տարում, գոմաղբի կույտում բազմանալով, այդ որդերը կարող են 500 անգամ մեծացնել իրենց ընդհանուր ծավալը:

  Կալիֆորնիական կարմիր որդ

Կալիֆորնիական կարմիր որդի միջոցով կենսահումուսի արտադրության բավարար ընթացքի համար պետք է ընտրել քամիներից պաշտպանված, որոշ թեքությամբ, ամուր հատակով տարածք, որի վրա փռել 5-10 սմ ծղոտի կամ խոտի մնացորդ, այնուհետև լցնել 30-40 սմ կիսափտած /3-6 ամիս հնությամբ / գոմաղբ, հետո նորից ծղոտ ու լավ խառնել: Գոմաղբի հետ միասին կարելի է օգտագործել բուսական և կենցաղային մնացորդներ, թուղթ, ստվարաթուղթ և այլն: Պատրաստի խառնուրդի խոնավությունը պետք  է լինի 70-80%, թթվայնությունը՝ չեզոք: Նշված եղանակով պատրաստված հարթակի վրա, 1 քմ հաշվով, հավասարապես պետք է ցրել 1000 որդ, որոնց բնակեցումը պետք է կատարել առավոտյան և երեկոյան ժամերին: Հարթակն անհրաժեշտ է ծածկել ծղոտով կամ բուսական այլ մնացորդներով: Խոնավության պակասն ու գերխոնավացումը վնասակար են որդերի համար: Որդերի ակտիվ գործունեությունն սկսվում է հատակից՝ բարձրանալով վեր: Գոմաղբի վերամշակման վերջում, երբ որդերը հասնում են 35-40 սմ մակարդակի, կարելի է ավելացնել ֆերմենտացիայի ենթարկված  գոմաղբ և մանրացրած բուսական մնացորդներ կամ կատարել որդերի անջատում կենսահումուսից: Գործընթացը կատարվում է հետևյալ կերպ՝ հարթակի վրա լցնում են 5-10 սմ հաստությամբ թարմ կեր / խառնուրդ /, 5-6 օր հետո վերցնում են այդ նույն շերտը որդերի հետ միասին և լցնում նոր պատրաստված հարթակի  վրա: Նշված գործողությունը կատարում են 2-3 անգամ: Այդ ընթացքում  հաջողվում է որդերի գրեթե լրիվ քանակն անջատել / 90-95 տոկոս/: Որդերն անջատելուց հետո մնում է որդակոմպոստը, որի խոնավությունը 80-82 տոկոս է: Երբ կույտի խոնավությունն իջնում է մինչև 50-60, անհրաժեշտ է այն մաղել և օգտագործել կամ լցնել պոլիէթիլենային պարկերի մեջ: Մաղի վրա մնացած կոմպոստի չվերամշակված մնացորդները, որդերի հետ միասին, պետք  է լցնել նոր հարթակի վրա:

Կենսահումուսից որդերի անջատումը կարելի է կատարել նաև ավելի պարզ եղանակով. Հարթակի կույտի երկարությանը զուգահեռ լցնել 30-40 սմ հաստությամբ թարմ խառնուրդ, որի մեջ կքաշվեն որդերը: Որոշ ժամանակ անց՝ 3-5 օր, որդերից ազատված կենսահումուսն անջատել կույտից, մաղել և պահեստավորել:

1տ խառնուրդ /գոմաղբ/ պարունակող հարթակից գործընթացի վերջում ստացվում է 600 կգ կենսահումուս և 100 կգ որդի զանգված՝ բաղկացած մինչև 100.000 տարբեր հաստության և մեծության որդերից:

Ձմռան պայմաններում զգալիորեն իջնում է որդերի ակտիվությունը: Հնարավորության դեպքում կարելի է  գործընթացը կազմակերպել փակ տարածքում՝ սնուցումն ակտիվացնելով և վերին շերտը պարբերաբար ակտիվացնելով:

Կենսահումուսը նպաստում է սերմերի ծլմանը, ուժեղացնում սածիլների կպչողականությունը, բարձրացնում բույսերի դիմացկունությունը հիվանդությունների նկատմամբ: Կենսահումուսով աճեցված բերքը էկոլոգիապես մաքուր է, չի պարունակում նիտրատներ ու ծանր մետաղներ:

  Ինչպես օգտագործել կենսահումուսը

Կենսահումուսով պարարտացում կարելի է անել վեգետացիոն ողջ շրջանում:

Կենսահումուսով հողի պարարտացման հետևյալ չափաբաժիններն են խորհուրդ տրվում.

 Կարտոֆիլ տնկելիս՝ մեկ փոսի մեջ 200 գրամ;

1.      Ելակ տնկելիս՝ մեկ թփին 150 գրամ;

2.      Աշնանացանի համար մարգի ողջ մակերեսը պարարտացնելիս՝ 700 գրամ 1 ք.մ.-ին (խառնել հողի վերին շերտի հետ);

3.      Գարանանը՝ կանաչեղենի և բանջարեղենի համար հողը նախապատրաստելիս՝ 500 գրամ 1 ք.մ.-ին;

4.      Մրգատու ծառեր տնկելիս՝ կախված տնկիի մեծությունից, 5-10 կգ մեկ տնկափոսին:

Ընդհանրապես, կենսահումուս խառնելով կարելի է պարարտացնել ցանկացած բույսի տակի և շրջակա հողը, վեգետացիայի ողջ շրջանում: Կարելի է նաև կենսահումուսով ցանքածածկ անել:

 Կենսահումուսի լուծույթ

  Հեղուկ կենսահումուսով բույսերը սնուցում են անմիջապես արմատի մոտ ջրելով կամ տերևները ցողելու միջոցով:

Սերմերի ծլողունակությունն է բարձրանում, կտրոնների արմատակալումն էլ խթանվում, եթե դրանք նախապես թրջվեն կենսհումուսի լուծույթի մեջ:

Կենսահումուսի լուծույթ պատրաստելու համար 1 դույլ գոլ ջրի մեջ լուծում են 1 բաժակ կենսահումուս: Լուծույթը, ընթացքում պարբերաբար խառնելով, 24 ժամ թողնում են սենյակային ջերմությամբ միջավայրում:

Պատրաստի լուծույթով կարելի է բույսերի սնուցման բոլոր եղանակները կիրառել:

 

 

ԿՈՄՊՈՍՏ

Կոմպոստը ամենատարածված, հեշտ պատրաստվող, էժան և արդյունավետ  օրգանական պարարտանյութն է: Այն մանրէների կենսագործունեության հետևանքով զանազան օրգանական նյութերի՝ բույսերի մնացուկների, մոլախոտերի, տերևների, խոհանոցի օրգանական մնացուկների և այլ օրգանական աղբի փտման արդյունքում ստացվող պարարտանյութ է: Փտման ընթացքում զագվածը հարստանում է ազոտով, ֆոսֆորով եւ կալիումով, վնասազերծվում է  ախտածին միկրոֆլորան:

 Ինչպես են պատրաստում կոմպոստը

Կոմպոստ պատրաստելու բազմազան ձևեր կան: Որոշ այգեպաններ հորի մեջ են այն պատրաստում, մյուսները պարզապես վերգետնյա կույտ են սարքում, կան, անշուշտ, և հատուկ սարքեր ու շինություններ օգտագործողներ:

 Լավ կոմպոստ ստանալու համար, բարդ սարքերի անհրաժեշտություն չկա՝ ինքնաշեն կոմպոստերն էլ կանի նույնը:

 Շարժական կոմպոստեր կարելի է պատրաստել պլաստիկ տակառից:

 Ստացիոնար կոմպոստեր պատրաստելու համար, որոշեք դրա տեղը, այն պետք է լինի ոչ ցածրադիր, որպեսզի անձրևաջրեր չհավաքվեն: Որոշված պարագծին համապատասխան, պետք է խփել 4 կամ ավելի 150 սմ բարձրության սյուներ, որոնց վրա տախտակներով պատ են հավաքում՝ տախտակների արանքում թողնելով առնվազն 10 սմ լուսանցքներ:

  Կոմպոստի պատրաստում տոպրակի մեջ

Այս ձևը հարմար է, երբ այգում կոմպոստերի համար հարմար տեղ չկա:

Պինդ, պլաստիկե տոպրակի հատակին լցնում են ճմահող, վրան ավելացնում մանրեցված կամ աղացած կանաչ զանգված, այնուհետև լցնում են  կենսահումուսի լուծույթ, կամ այլ կենսախթանիչ: Վերջում տոպրակի բերանը պինդ փակում են և 3-4 ամսով դնում մի կողմ: Արդյունքում ստացվում է բարձր որակի կոմպոստ:

Ինչ կարելի է դնել կոմպոստի կույտի մեջ

·         Հող,

·         Գոմաղբ, թռչնի ծերտ,

·         Ծառերի ու թփերի տերևները,

·         Բանջարեղենի տերևուքը,

·         Բանջարեղենի և մրգերի կլեպ,

·         Հաց, հացամթերք,

·         Մանրեցված կամ աղացած ձվի կճեպ (սպիտակուցի մնացորդները լվանալ),

·         Սիզամարգի (գազոնի) հնձած խոտը (1-2 օր չարացնելուց հետո),

·         Բույսերի կտրատած, մանրեցված կամ աղացած ճյուղեր և ընձյուղներ,

·         Մոլախոտեր (1-2 օր չարացնելուց հետո),

·         Սնկի, հատապտուղների մաքրելու մնացորդները,

·         Սուրճի մրուրը, թեյի մնացորդները,

·         Կտրատած, մանրեցված կամ աղացած ստվարաթուղթ, թուղթ, ոչ գունավոր տպագրությամբ և ոչ փայլեցված թերթեր  և ամսագրեր, թղթե անձեռոցիկներ,

·         Ձկնաթեփուկ, ձկան և թռչնի աղացած ոսկոր,

·         Ավլած փոշին,

·         Պաղ ջուր, որի մեջ առանց աղի և յուղի եփվել է ձու և բանջարեղեն,

Ինչ  չի կարելի դնել կոմպոստի կույտի մեջ

·         Միս, մսամթերք, ձուկ,

·         Կաթ, կաթնամթերք,

·         Յուղ, ձեթ, կարագ և դրանցով պատրաստված ճաշեր,

·         Փայլեցված թուղթ,

·         Ոչ օրգանական նյութեր՝ ապակի, պլաստիկ, ցելոֆան, ռետին, կաշի և այլն,

·         Թունավոր նյութեր, ներկեր, լուծիչներ, քսուքներ, յուղեր, վառելանյութ և այլն,

·         Սիգարետի ֆիլտրեր,

·         Հիվանդ բույսեր (ավելի ապահով է այրել),

·         Կոմպոստի մեջ ոչ մի դեպքում չգցել հետևյալ բույսերը.

·         Պատատուկ դաշտային (ռուս.՝ Вьюно́к полево́й);

·         Դելֆինիում (ռուս.՝ Жи́вокостьДельфи́ниум, илиШпо́рник);

·         Տզկանեփ (Клещеви́на);

·         Իշկաթնուկ (Молочай);

·         Հիրիկ, (Ирис садовый):

Դրանք թունավոր տարրեր են պարունակում:

  Կոմպոստի մասին 10 կանոն

·         Կոմպոստից վատ հոտ պետք է չգա: Եթե կոմպոստն սկսում է գարշահոտել, ուրեմն քայքայումը սխալ ուղիով է գնում և ամբողջ զանգվածը նեխում է: Անհրաժեշտ է ճիշտ հաջորդել կոմպոստի շերտերը, որպեսզի նման բան տեղի չունենաԿանաչ զանգվածին պետք է հաջորդի հողի կամ գոմաղբի շերտը, որպեսզի փտելու ընթացքում գոյացող ամոնյակը վերամշակվի ազոտի, ոչ թե ցնդի օդ տհաճ հոտ տարածելով:

·         Կոմպոստի կույտը մի տեղադրեք բույսերին մոտ տեղում:Փորձը ցույց է տվել, որ շատ շուտով բույսերն իրենց արմատներն ուղղում են դեպի կոմպոստի կույտը և սկսում կրել այնտեղից օգտակար նյութերը: Եթե այդպես սնուցելու հատուկ նպատակ չունեք, կամ հեռու տեղադրեք կույտը, կամ էլ միջոցներ ձեռնարկեք կույտը գրունտից մեկուսացնելու համար:

·         Կոմպոստի կույտին ավելացվող օրգանիկան պարտադիր պետք է մանրեցնել: Մանր կտրատած կամ աղացած բաղադրիչները շատ ավելի արագ են ենթարկվում վերամշակման:

·         Կոմպոստին ավելացվող թարմ կանաչ զանգվածը մինչև կույտին ավելացնելը պետք է մի քիչ չորացնել: Դա թույլ կտա խուսափել կոմպոստի մեջ խոտի թթվելուց:

 Ինչպես օգտագործել կոմպոստը
Գարնանը

 Օգտագործվում է սածիլների, սենյակային և այլ բույսերի համար հողախառնուրդներ պատրաստելիս;

·         Հողի ընդհանուր պարարտացման դեպքում՝ 10-15 լիտր մեկ ք.մ.-ին:

·         Ջերմոցներում նույն 10-15 լիտրը մեկ ք.մ.-ինկամ 25 սմ հաստությամբ տաքացնող շերտ պարարտ հողի տակից:

Ամռանը

·         Փռում են բույսերի շուրջ՝ որպես ցանքածածկ;

·         Սնուցում են բույսերը կոմպոստի լուծույթով;

Աշնանը

Հողի նախապատրաստում հաջորդ սեզոնին: Հողը ծածկում են կոմպոստով՝ 10-20 լիտր մեկ ք.մ.-ին, այնուհետև խառնում հողի վերին շերտի հետ:

 

î³íáõßÇ  ¶²ØÎ ö´À, î³íáõßÇ Ù³ñ½, ù.Æ稳Ý, ².Ø»ÉÇùµ»ÏÛ³Ý 5/12

лé. ֆ³ùëª(0263 )4 39  67, (098 )21  21  27,(098)21 12 30

www.tavush.agro.am, էլ.փոստ  tavushgamk@rambler.ru

 


To top