< Տեղեկատվություն խաղողի մթերումների գործընթացի վերաբերյալ
03.10.2016 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

Անասունների կերաբաժինների կազմում և կերակրում


      Կենդանիների լիարժեք կերակրումը հնարավոր է կազմակերպել միայն մշակված չափաքանակներով:Ոչ համակարգված   կերակրման  համեմատությամբ,չափավորված  կերակրման շնորհիվ բարելավվում է   կերերի օգտագործման արդյունավետությունը և բարձրանում  կենդանիների մթերատվությունը մոտ 15-20% -ով:

  Կերի  չափը` էներգիայի,բոլոր անհրաժեշտ  սննդանյութերի և  կենսաբանական ակտիվ նյութերի այն քանակն է,որը տրվում է  կենդանիներին մեկ օրվա կերակրման համար` կապված դրանց տեսակի,հասակի, սեռի ,կենդանի զանգվածի,սնվածության, ֆիզիոլագիական վիճակի և մթերատվության հետ:Այն պետք է ապահովի տվյալ կենդանու նորմալ կենսագործունեությունը,աճը, մթերատվությունը և բազմացման ֆունկցիան:

  Կերակրման չափաքանակների  հիման վրա կազմում են  կերաբաժիններ (ռացիոններ):Կերաբաժինն  անհրաժեշտ քանակի և որակի կերերի  այն քանակն է, ինչը  համապատասխան կերակրման չափաքանակների,  տրվում է կենդանիներին մեկ օրվա կերակրման համար` հաշվի առնելով   դրանց  տեսակը,հասակը,սեռը,մթերատվությունը և ֆիզիոլոգիական  վիճակը:

 Քանի որ ցանկացած երկրի կամ տվյալ երկրի զանազան գոտիների բնակլիմայական,տնտեսական և  կերարտադրության պայմանները տարբեր են` մշակվում են կենդանիների կերակրման տիպեր և տիպային կերաբաժիններ:

  Կերակրման տիպը բնորոշվում է կերաբաժնի  կառուցվածքով,դրա կազմում տարբեր խումբ կերերի(կոշտ,հյութալի,խտացրած) տեսակարար կշռով  ըստ   կերամիավորների` արտահայտված տոկոսներով:Տարբերում են կերակրման կոշտ,հյութալի ,խտացրած,սիլոսային,սիլոս-սենաժային,սիլոս-սենաժա- խտացրած և այլ  տիպեր:Արոտային շրջանում կերակրման տիպը բնորոշվում է կանաչ կերը սիլոսի և խտացրած կերի զուգակցմամբ:

 Ցանկացած կերակրման տիպի օգտագործման տնտեսական արդյունավետությունը պայմանավորված է դրա ազդեցությամբ`  կենդանիների առողջության,մթերատվության,մթերքի որակի և վերարտադրության վրա:

  Կերաբաժինների սննդարարությունը գնահատվում է համալիր սկզբունքով:Հաշվի են առնվում սննդառության հետևյալ ցուցանիշները`վարսակային և էներգետիկ կերի միավորներ, չոր նյութ, հում և  մարսելի պրոտեին, լիզին, մեթիոնին + ցիստին, օսլա, շաքար, հում թաղանթանյութ, հում ճարպ,կալցիում, ֆոսֆոր,կալիում, նատրիում, մագնեզիում, քլոր, ծծումբ,երկաթ,պղինձ,ցինկ,մանգան,կոբալտ,յոդ,կարոտին,վիտամիններ,                     A(ռետինոլ),D(կալցիֆերոլ),E(տոկոֆերոլ),B1(թիամին),B2(ռիբոֆլավին),B3(պանտոտեբաթթու),B4(խոլին),B5 (նիկոտինաթթու),B6(պիրիդոքսին),B12 ( ցիանկոբալամին):

  Յուրաքանչյուր տեսակի կենդանիների կերակրման չափավորումը  պայմանավորված է դրանց  կենսաբանական  առանձնահատկություններով:

   Տավարի կերակրումը չափավորվում է  սննդառության 24 ցուցանիշով,ոչխարներինը  և այծերինը` 18, խոզերինը և ձիերինը` 27:Սակայն,անհատական և կենդանիների  քիչ գլխաքանակ ունեցող գյուղացիական տնտեսություններում լիովին բավարար է կերաբաժինների չափավորումը  կատարել 5 ցուցանիշով` կերի միավոր կամ ԷԿՄ,մարսելի պրոտեին,կալցիում,ֆոսֆոր, կարոտին:Խոզերի լիարժեք  սպիտակուցի պահանջը բավարարելու համար հարկավոր է հաշվի առնել չափաքնակներով  նախատեսված կենդանական ծագման կերերի  անհրաժեշտ քանակի առկայությունը կերաբաժիններում:Պրեմիքսների օգտագործման դեպքում միկրոտարրերի և վիտամինների  չափավորման   անհրաժեշտություն չկա:

  Տավարի կերակրման չափաքանակներով  նախատեսված շաքարի պահանջը բարձր է:Առանց կիսաշաքարային և շաքարի ճակնդեղի  օգտագործման, ավանդական կերերից կազմված կերաբաժիններում  հնարավոր չէ ապահովել դրա քանակը:Ուստի կերաբաժինների  լիարժեքության գնահատման տեսակետից շաքար- պրոտեին,օսլա-շաքար հարաբերակցությունների պարամետրերը չեն կարող լինել  լիմիտավորող ցուցանիշներ:

  Ի տարբերություն մյուս գյուղատնտեսական կենդանիների` թռչունների կերակրումը չափավորվում  է փոխանակային էներգիայի, սննդանյութերի,հանքային  տարրերի,վիտամինների և  կենսաբանական նյութերի ամբողջ համալիրով:Համակցված կերերի  և կերախառնուրդների սննդարարությունը բնորոշում են 11 ցուցանիշով`փոխանակային էներգիա,կալորիա,հում  պրոտեին,հում ճարպ,հում թաղանթանյութ,կալցիում,ֆոսֆոր,նատրիում,լիզին,մեթիոնին,ցիստին:

Միկրոտարրերի և վիտամինների պահանջն  ապահովվում  է պրեմիքսների օգտագործմամբ:                                         

Խ.Ե.Ա. Տավարաբուծության տնտեսական արդյունավետությունը բնորոշող ամենակարևոր գործոններից մեկը մատղաշի  անկորուստ և ճիշտ աճեցումն է:Ինչքան շատ հորթ է աճեցված կովերի գլխաքանակի հաշվով, այնքան բարձր է  կաթի և տավարամսի արտադրությունը, տվյալ տնտեսության եկամտաբերությունը:Տավարի   սպանդային ելունքը կազմում  է  50-60%:

  Հորթերի  կաթնային  կերակրման   շրջանի   տևողությունը  6 ամիս  է: Նորածին հորթերին մինչև 10 օրականը պետք է կերակրել մայրական կաթով, այնուհետև  խառը: Մինչև 6-ամսական հասակը պահանջվում է ծախսել մեկ գլխի համար 350կգ անարատ կաթ, 200կգ խտացրած կեր, 316կգ խոտ, 1.3կգ հանքային  կերեր:

Կթու  կովերի  կերակրման  կերաբաժինները.

Կովերի սննդանյութերի պահանջը կապված է կենդանի զանգվածի,կաթնատվության և կաթի յուղայնության հետ:Ցանկալի է, որ յուրաքանչյուր ֆերմեր ունենա կերի հաշվեկշիռ և կերերի  օգտագործման ամսական ծրագրեր:

  Կերերի բարձր որակը և բազմազանությունը կերաբաժիններում հանդիսանում են  սննդանյութերի  արդյունավետ օգտագործման հիմնական նախապայմանը:Հիմնական կերերի որակի ցածր լինելը լրացվում է խտացրած կերերի հաշվին:

  Կերաբաժիններ կովերի կերակրման համար, կենդանի զանգվածը 500կգ, կաթի յուղայնությունը  3.8-4.0,  20լ կաթ արտադրելու   դեպքում տրվում է   օրական մեկ գլխին`

Խոտ 6կգ, սիլոս 10կգ,սենաժ 6կգ,արմատապտուղ 10կգ,վիտամինային խոտալյուր 1.0կգ,գարեջրի դիրտ 15կգ, խտացրած կեր 4կգ, աղ 105գ, կերի միավոր 14.6:

Խոզերի կերակրման  կերաբաժինները:

Խոզերը վաղահաս ինտենսիվ աճող կենդանիներ են:Բտման մատղաշի կենդանի զանգվածը 5-6 ամսական հասակում  կազմում է 95-100կգ,ինչը  հնարավորություն է տալիս  մեկ մերունի հաշվով տարեկան արտադրել մինչև 1 տոննա և ավել մսեղիք: 1կգ քաշաճի ստացման համար խոճկորները ծախսում են 3.8-4.2 կերի միավոր:Խոզերի   սպանդային ելունքը    70-75%:

     Կերաբաժինը  խոճկորների բտման համար միջին օր                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    ական քաշաճը 650գ,օրական մեկ գլխի համար`  գարի 0.9կգ ,եգիպտացորեն 0.7կգ,ցորեն 0.5կգ,խոտալյուր ( ձմռանը )0.2կգ,արևածաղկի քուսպալյուր 0.2կգ, զտած կաթ 1.0կգ աղ-20գ, պրեմիքս 35գ,կերի միավոր 3.0:

 Ոչխարների և այծերի կերակրում և կերաբաժիններ.

Ոչխարաբուծությունը իր ծավալով  անասնապահության երկրորդ  ճյուղն է հանրապետությունում: Նա տալիս է տարբեր տեսակի մթերքներ բուրդ, միս, կաթ, գառնենի, ոչխարենի, մուշտակ: Ի տարբերություն մյուս գյուղ. կենդանիների ոչխարներն ավելի քիչ պահանջկոտ են կերի նկատմամբ: Ամառային շրջանում հիմնական կերը կանաչն է, իսկ մսուրայինում խոտը և  խտացրած կերերը:

 Ձմեռային շրջանում  օրինակելի կերաբաժինը  կթու մաքիների կերակրման համար, կենդանի զանգվածը 50կգ, տրվում է օրական մեկ գլխին`

Խոտ 2.0կգ,սիլոս 3.0կգ,համակցված կեր 0.4կգ,կերի ֆոսֆոր 10գ, աղ 17գ, պրեմիքս 10գ,կերի միավոր 1.92: Ոչխարների   սպանդային ելունքը    42-48%:

 

  Կերաբաժիններ այծերի համար (օրական 1գլխ. հաշվով)

Ձմեռային շրջան

Խոտ 2.0կգ, համակցված կեր 0.7կգ, աղ 15գ, պրեմիքս 10գ,կերի միավոր 1.60:

Հավերի կերակրումը                                                                                                

Մյուս կենդանիների համեմատությամբ հավերի  մարսողական  ուղու երկարությունը կարճ է:Կերի կենսաբանական մշակումը և մարսումը կատարվում է հետևյալ հերթականությամբ:

  Բերանից կերը անցնում է քուջը, որտեղ թրջվում  է  և  փափկում: Այստեղից փոքր բաժիններով  կերն  անցնում է գեղձային ստամոքս և խառնվում ստամոքսանյութով: Այնուհետև  մանրացվում է մկանային ստամոքսում, անցնում բարակ աղիքները և ֆերմենտների ազդեցությամբ տարալուծվում: Կերի մարսողությունը կարճ է տևում:

 Ճագարների  կերակրումը:

 Ամառային շրջանի համեմատությամբ ձմեռային կերաբաժինների ընդհանուր սննդարարությունը հարկավոր է 15% -ով բարձրացնել:Կերի այդ հավելումն անհրաժեշտ է ճագարների օրգանիզմի ջերմության լրացուցիչ կորստի փոխհատուցման համար:Մարսելի  պրոտեինի կերակրման չափաքանակները  միևնույն են:

  Կերաբաժիններ կազմելիս հարկավոր է ղեկավարվել առանձին կերերի օրվա կերակրման առավելագույն  չափաքանակներով:

  Միկրոկլիման կարգավորվող ճագարանոցներում կերակրում են հատիկավորված կերերով,որոնք ճագարների ֆիզիոլոգիական  առանձնահատկություններին,մթերատվության մակարդակին և բնույթին համապատասխան չափավորված պետք է լինեն բոլոր անհրաժեշտ  սննդանյութերով:

  Փակ   շենքերում,ճագարների ինտենսիվ օգտագործման  հետ կապված,միկրոտարրերի և վիտամինների պահանջը զգալի մեծանում է:

 

Կերաբաժիններ տավարի մսացու մատղաշի աճեցման և բտման համար

Կերեր

Հասակը,ամիսներ

7-8

9-10

11-12

13-14

15-16

17-18

Կենդանի զանգվածը,կգ

180-190

230-240

290-300

340-350

390-400

400-450

Մսուրային շրջանում

Խոտ,կգ

2.5

5.5

3.0

6.5

4.0

7.5

4.0

8.0

4.0

8.5

4.0

10

Սիլոս,կգ

6.0

-

6.0

-

6.5

-

7.0

-

8.0

-

10.0

-

Սենաժ,կգ

1.0

-

2.0

-

2.0

-

2.5

-

2.5

-

2.5

-

Գարու ծղոտ,կգ

0.5

-

0.5

-

0.5

-

0.5

-

1.0

-

1.0

-

Խտացրած կեր,կգ

1.7

1.9

1.8

2.0

2.0

2.3

2.3

2.6

2.6

3.0

3.0

3.0

Կերի ֆոսֆատ,գ

30

30

40

40

50

50

55

55

60

60

65

65

Պրեմիքս,գ

25

25

30

30

30

30

35

35

35

35

40

40

Աղ,գ

30

30

30

30

35

35

35

35

40

40

45

45

Ընդամենը կերի միավոր

4.6

5.2

6.0

6.6

7.2

8.0

ԷԿՄ

5.70

6.50

7.6

8.2

9.0

10.0

Արոտային շրջանում

Կանաչ զանգվածը,կգ

15-20

17-22

20-25

22-27

25-30

27-32

Խտացրած կեր,կգ

1.7

1.8

2.0

2.3

2.6

3.0

Աղ,գ

30

30

35

35

40

45

 

Կերերի հարաբերակցությունը թռչունների կերաբաժնում(  % -ով)

 

 

Կերերի  անվանումը

հավեր

բադեր

սագեր

հնդկահավեր

Հատիկ  / 2 տեսակի/չջարդված

35-40

25

20

25-30

Հատիկ մանր ջարդված կամ աղացած /3-4 տեսակ/

30-35

35

25

25-30

Կենդանական ծագման կերեր չոր վիճակում

7-8

7-8

3-4

8-9

Կանաչ և հյութալի կերեր

20

30

50

40

Հանքային կերեր

3

3

3

3

Կերերը /գրամներով/ մեկ գլխի հաշվով,մեկ օրվա ընթացքում

160-175

400-420

550-700

580-750

 

Կերաբաժիններ  ճագարների մատղաշի կերակրման համար ձմեռային շրջանում, օրական մեկ գլխին

 

Ցուցանիշներ

Հասակը, օրեր

45-60

61-90

91-120

120-ից բարձր

Հատիկային ( ցորեն,գարի ),գ

25

50

60

-

Հատիկային ( գարի,վարսակ  ),գ

-

-

-

60

Ցորենի  թեփ, գ     

20

20

25

25

Արևածաղկի  քուսպալյուր,գ

30

45

40

40

Կերի խմորասնկեր,գ

5

5

5

-

Ձկան  ալյուր,գ

-

5

15

-

Խոտ (  հացազգի-թիթեռնածաղ),գ

50

75

90

90

Արմատապտուղներ,գ

150

210

270

270

Աղ.գ

0.5

1

1

1

Կերի ֆոսֆատ,գ

1.5

1.5

1.5

1.5

Պրեմիքս,գ

1

1

1

1

 Կերաբաժիններ հասակավոր ճագարների կերակրման համար ձմեռային շրջանում, կենդանի

զանգվածը 5կգ,տրվում է օրական մեկ գլխին

 

Ցուցանիշներ

 

 

Ազատ  շրջան

Զուգավորման շրջան

Հղիության  շրջան

Հատիկային ( գարի,վարսակ  ),գ

80

95

85

Ցորենի  թեփ, գ     

15

-

-

Արևածաղկի  քուսպալյուր,գ

20

35

55

Խոտ (  հացազգի-թիթեռնածաղ),գ

65

83

90

Արմատապտուղներ,գ

190

240

260

Աղ.գ

1

1

1.5

Պրեմիքս,գ

2

2

2

Կերի ֆոսֆատ,գ

1.5

1.5

2.5

 

 


To top