< Տեղեկատվություն խաղողի մթերումների գործընթացի վերաբերյալ
04.10.2016 Կատեգորիա Տավուշ. Մարզային նորություններ
Ըստ Տ.Նազինյանի

Երեխաների գունագեղ աշխարհում


Տավուշի մարզի Աչաջուր համայնքը հանրապետությունում բավականին ճանաչված է:Այս հրաշք բնաշխարհում իրենց ինքնությունը կերտելեն հայրենական գիտության շատ նվիրյալներ, ովքեր այսօր հանրապետության տնտեսությունում կարևոր պաշտոններ են զբաղեցնում:
Համայնքի հոգսերով մտահոգ ու ջանադիր է ղեկավար Կամո Ղալթախչյանը:
Նա իր ուշադրությունից բավականին ժամանակ է հատկացնում նաև համայնքի ամենափոքր բնակիչներին` մանկապարտեզի երեխաներին, հոգում նրանց բարեկեցության խնդիրները:Այդ մասին իր համոզմունքը հայտնեց նաև մանկապարտեզի երիտասարդ տնօրեն Նարինե Թումանյանը:
Նախակրթարանն ունի 2 խումբ` 85 երեխայով,բայց մտադրություն կա այն հետագայում ընդլայնել:
Այստեղ ամեն ինչ մաքուր ու կոկիկ է, խնամված:
Երեխաներին կրթում և դաստիարակում են փորձառու մասնագետներ:
Տնօրեն Նարինե Թումանյանի համար ամեն երեխան մի աշխարհ է, և նա փորձում է այդ աշխարհը դարձնել առավել հետաքրքիր ու ինքնատիպ:Նա գիտի երեխաների սովորությունները, ձգտումները, և փորձում է ավելի ճիշտ ուղղորդել դրանք:
Համերաշխ այս կոլեկտիվում մանուկների օրը լիաբուռն ու հետաքրքիր է անցնում:


To top