< Իգնատի Առաքելյանը հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի հետ
07.10.2016 Կատեգորիա Տավուշ. Մարզային նորություններ
Ըստ Տ.Նազինյան

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԽԱՇԹԱՌԱԿՈՒՄ ՀԱԳԵՑԱԾ ԷՐ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ


  Լեռներին  բազմած, թիկն տված  գյուղ  է  Խաշթառակը: Այն  գրավչությամբ շատերի ուշադրությունն  է բևեռել  իր   վրա,այստեղ  սիրված  դերասան   Ֆրունզիկ  Մկրտչյանի  մասնակցությամբ կինոնկարներ են ծնունդ առել:

  Համայնքի  բնակիչները, որ հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում,  կարևորում են , ճյուղի ճիշտ ընտրությունը:Ֆերմերներից մեկը նույնիսկ  դարերի խորքերից գյուղին վերաբերող այս մեջբերումն արեց` <այստեղ այծաբուծությունն  ու գետնախնձորի մշակությունն   արդյունավետ  կլինեն>:

  Եվ  դա   հեռու  չէ  ճշմարտությունից,այդ ուղղությամբ բավականին նպաստավոր են պայմանները:

  Գյուղում գերակշռում են տարեցները,որ  բավականին լավատեսությամբ են լցված, թեև մտահոգությունները շատ են:

  81 տարեկան Քաջիկ Թիրաբյանը,որ  մասնագիտությամբ  մեխանիզատոր  է,  խաղողի այգի է խնամում,զբաղվում  հացահատիկի  մշակությամբ` հա-ից ստանալով  40ց բերք:48 տարվա  աշխատանքային փորձառություն ունի, միայնակ է վարում  տնտեսությունը:Քաջիկի  համար ցավոտ խնդիր է միայն բուժանյութի անորակությունը:Աշխատանքից չի  դժգոհում,բավականին լավատես է:Բախշի  Քամալյանը,որ 86  տարեկան  է,  հիշում է երանելի տարիները, երբ  ֆերմայի վարիչ էր, պահեստապետ,բայց նոր պայմաններից էլ դժգոհ չի, վատ չի ապրում:

  Ռաֆիկ  Խանումյանը, որ մյուսների համեմատությամբ բավականին երիտասարդ էր և զբաղվում էր խաղողագործությամբ, գոհունակությամբ նշեց, որ նոր այգի է հիմնել, գոհ է արդյունքից, բայց  էլի դժգոհ էր բուժանյութերի  որակից:Զուգահեռ զբաղվում  է  նաև աշնանացանի, կարտոֆիլի  մշակությամբ:Գոհ է արդյունքից ,վատ էլ չի ապրում, նրան աջակից են ԳԱՄԿ-ի  խորհրդատուն և մասնագետները,բայց Ռաֆիկն էլ դժգոհում է  ջրի սակավությունից:

  ԳԱՄԿ-ի հերթական սեմինարի  բոլոր մասնակիցները,որ սիրով լսեցին<Պտղատուների բերքահավաքի և մրգերի պահպանման  առանձնահատկություննրը> ու  <Անասունների կերաբաժինների կազմում  և կերակրում> թեմաներով  դասընթացը, ակտիվ մասնակցեցին քննարկմանը:

  Նրանք   սիրով  ստացան  <Ֆերմեր>   թերթի   հերթական   համարը:

  Գյուղը,որ հարուստ է հոնի այգիներով,այս տարի  անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով քիչ բերք ստացան ֆերմերները:Վերջում  զրույցն այնքան ինքնաբուխ և անկեղծ ստացվեց,որ բոլորն էլ լավատեսությամբ արտահայտվեցին ապագայի մասին` համոզված, որ յուրաքանչյուրի ներդրումից, ցանկությունից ու աշխատանքից  է կախված մեր վաղվա   լավ օրը:

 

                                                                                                                       


To top