< ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԽԱՇԹԱՌԱԿՈՒՄ ՀԱԳԵՑԱԾ ԷՐ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
13.10.2016 Կատեգորիա Տավուշ. Մարզային նորություններ

Սեմինար` ուղղված մարզերում խորհրդատվության կատարելագործմանը


Ելնելով խորհրդատվական ծառայության կարևորությունից և խորհրդատուների վերապատրաստման անհրաժեշտությունից ԵՀԳԳԶԾ <Տեխնիկական օժանդակություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը> ծրագիրն այս անգամ Տավուշի ԳԱՄԿ-ում էր:
Սեմինարի թեմաները, որ վերաբերում էին այգեգործությանն ու կլիմայափոխության պայմաններում հողերի դեգրադացիայի դեմ պայքարի միջոցառումներին,բավականին պահանջված և հետաքրքիր էին:
Այն վարում էին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դոցենտ,առաջատար գիտաշխատող Արա Հովհաննիսյանը և Հողագիտության,ագրոքիմիայի,մելիորացիայի գիտական կենտրոնի էրոզիայի բաժնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Ալբերտ Մարկոսյանը:
ԳԱՄԿ –ի խորհրդատուներին հատկապես հետաքրքրեցին թզուկային այգիների հիմնման տեխնոլոգիաները,նոր սորտերը և կլիմայի փոփոխության պայմաններում էրոզիայի դեմ պայքարելու միջոցառումները:Այդ նպատակով դասընթացավարներին նրանց կողմից ուղղվեցին բավականին հարցադրումներ` ստանալով սպառիչ պատասխաններ:
Վերջում ուսուցմանը մասնակցող 10 խորհրդատուներին և մասնագետներին բաժանվեցին գնահատման հարցաթերթիկներ,որտեղ ներառված էին հետագա գործունեության արդյունավետությանը վերաբերող շատ կարևոր հարցեր:
ԳԱՄԿ-ի տնօրեն Վահան Կարապետյանն իր շնորհակալական խոսքում կարևորեց սեմինարի դերը` գտնելով, որ ստացած գիտելիքները խորհրդատուները կփոխանցեն ֆերմերներին:

Տ.Նազինյան


To top