< Սեմինար` ուղղված մարզերում խորհրդատվության կատարելագործմանը
14.10.2016 Կատեգորիա Տավուշ. Մարզային նորություններ
Ըստ Տ.Նազինյանի

Թեև փոքր է, բայց երևացող է


Ենոքավանը ոչ միայն հանրապետության,այլ նրա սահմաններից դուրս է հայտնի` զբոսաշրջության զարգացման առումով:Այս տարի ամենաշատ զբոսաշրջիկ հանրապետությունում այցելել է հենց այս փոքր համայնք, որտեղ գտնվում է <<Ապագա տուր>> հանգստյան գոտին: Օրերս էլ Ֆրանսիայի Վիլքրոզ քույր համայնքի ներկայացուցիչները` ղեկավար Ռոլանդ Բարբիսի գլխավորությամբ , այցելել էին Ենոքավան համայնք` համագործակցելու տարածքում արտակարգ իրավիճակների ամրապնդմանը և փրկարար խումբ հիմնելու առաքելությանը`գտնելով, որ այստեղ զբոսաշրջությունն օրեցօր զարգանում է , և խնդիր կա առաջին օգնությունը բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով:537 բնակիչ ունեցող այս համայնքում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ:
Գյուղում առկա է 441 խոշոր, 456 ոչխար և այծ,1874 թռչուն և 105 մեղվաընտանիք:Գյուղում լավ են հիշում դեռ վաղեմի ժամանակներից սրբորեն պահպանվող անասնապահի տոնը,որը նշվում է օգոստոսի 1-ից հետո առաջին կիրակի օրը:Համայնքում բավականին հեղինակություն է վայելում Օնիկ Գուրգենի Օրդինյանը,ով խնամում է 3հա օրգանիկ այգի:Սեզոնում 10 աշխատատեղ է ստեղծվում, իսկ իրացման խնդիր չկա այն իր վրա է վերցրել <<Թամարա Ֆրութ>> կազմակերպությունը:
Ժամանակին կարծես կռահեց և մտքերս տեղին լրացրեց համայնքապետարանի աշխատակից Արթուր Օրդինյանը` գտնելով, որ թեև փոքր համայնք են, բայց լուրջ աշխատանքներ են կատարել:Օքսֆամի աջակցությամբ 3 տարի առաջ ստեղծել են նաև ջերմատնային տնտեսություն,որն արդեն ճանաչված է լոլիկի և պղպեղի բարձրորակ բերքի արտադրությամբ:
Կոոպերատիվի ղեկավար Վոլոդյա Փաշինյանն իր հոգատարությամբ ջանում է միշտ անվտանգ և էկոլոգիապես մաքուր սննդով ապահովել տարածաշրջանի բնակչությանը:Եվ հենց տեղին էլ ԳԱՄԿ-ի աշխատակից Խաժակ Բաղդասարյանը բաժանեց օրգանիկ գյուղատնտեսությանը վերաբերող տեղեկատվական թերթիկներ և <Ֆերմեր> թերթի թարմ համարը,որտեղ ևս զետեղված էր < Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն փոքր ֆերերներին > ծրագրի շրջանակներում տեղեկատվություն: Ենոքավանն իր գոյության բոլոր տարիներում միշտ էլ աչքի ընկնող գյուղ է եղել:Բնակիչներն առանձնանում են իրենց աշխատասիրությամբ,ճշմարտախոսությամբ և հյուրասիրությամբ:
Ու ինչպես ժողովուրդն է ասում` փոքր են, բայց երևացող են:



To top