< Մենք պետք է ստեղծենք արժեքներ, որոնք մրցունակ կլինեն և եկամուտ կբերեն. ՀՀ գյուղատնտեսության նախարար
24.10.2016 Կատեգորիա Տավուշ. Մարզային նորություններ

ԲԻԶՆԵՍԻՆ ՆՈՐՈՎԻ ՎԵՐԱԲԵՐՎԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ


Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսին ներկա են եղել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նրանք շրջել են ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքատեսականուն, արտադրող ընկերությունների հետագա ծրագրերին, հետաքրքվել տնտեսվարողների խնդիրներով:Վարչապետի համոզմամբ, գյուղատնտեսական բիզնեսին պետք է նորովի վերաբերվել և այդ առումով կարևորել ֆերմերների ու կառավարիչների վերապատրաստումը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան: Նա հանրապետության մարզպետներին հորդորել է. «Գյուղատնտեսության ոլորտին պետք է նայել նորովի, այլապես գյուղացու կյանքը չի լավանա: Եթե մենք ժամանակակից տեխնոլոգիաներ, ժամանակակից ուսում չունենանք, ապրելու ենք այնպես, ինչպես ապրում ենք: Պետք է անպատճառ ոլորտի կառավարիչներ, մասնագետներ պատրաստենք, կարողանանք կազմակերպվել: Պետք է սկսենք կազմակերպվածությունից, այլ տարբերակ չկա: Լավ ապրելու համար պետք է կրթվել, մտածելակերպը փոխել, մեծացնել արտադրողականությունը: Ձեր հիմնական աշխատանքը դա պետք է լինի»:

Կառավարության ղեկավարն առաջարկել է տնտեսվարողներին՝ պատրաստել հստակ առաջարկությունների փաթեթ, ինչը կքննարկվի համապատասխան կառույցների հետ:

Պատրաստեց Տ.Նազինյանը


To top