< ԲԻԶՆԵՍԻՆ ՆՈՐՈՎԻ ՎԵՐԱԲԵՐՎԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ
28.10.2016 Կատեգորիա Տավուշ. Մարզային նորություններ

CREA մեթոդոլոգիական փոխանցում` համագործակցության նախագիծ


Հրավիրված էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուներ, Ազգային ագրարային համալսարանի դասախոսներ,Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների տնօրեններ, մասնագետներ:
Արգենտինայի դեսպանատունը կազմակերպել էր <<CREA մեթոդոլոգիական փոխանցում համագործակցության նախագծի քննարկումը>>:
Պարզ դարձավ,որ CREM – ն մի խումբ է` բաղկացած 10-12 ֆերմերից,ովքեր պատրաստ են փորձի փոխանակման` միավորվելով անհատական հմտությունները, խնդիրները լուծելու և միմյանց օգնելու` իրենց տնտեսություններում որոշումներ ընդունելու համար:
Յուրաքանչյուր խումբ ունի իր տեխնիկական խորհրդատուն և նախագահը:
Նախագահն ունի խրախուսելու և ծրագրեր նախագծելու ֆունկցիա:Նա պետք է օգնի իր խմբի առաջխաղացմանը`հաղթահարելով իր առաջնորդ լինելու հանգամանքը:Բացի այդ, պետք է կազմակերպվի խմբի ամսական ժողով` մեծացնելով արտադրողների փորձերի փոխանակումները`հանդիպումից իրական արդյունք ստանալու համար:
Խորհրդատուն գյուղատնտեսական գիտությունների մասնագետ է:Նրա հիմնական դերն է հեշտացնել փոխանակման ընթացքը,որը տրվում է CREA-ում և շփման խնդիրները` խմբի ներսում և խմբից դուրս:Նաև պատասխանատու է աշխատանքային ծրագրերը ղեկավարելու համար:Նախագահի հետ միասին կազմավորվում է մի կոլեկտիվ` խմբի ճիշտ գործունեության համար:Խորհրդատուն նախապատրաստում և մասնակցում է ժողովներին,կապեր է հաստատում կազմակերպությունների հետ,հավաքում և վերլուծում է խմբի կողմից տրված տեղեկատվությունը և մշտապես փնտրում է նորը:Ամեն ամիս հանդիպումներ է ունենում շրջանի CREA –ի մնացած խորհրդատուների հետ:Այդ հանդիպումների փոխանակումներն ստեղծում են խմբի գործունեության և սեփական ուսուցման հնարավորություն:Այնպես որ, խորհրդատուն օգնում է գործարարին` հարմարացնել գործող տեխնոլոգիաները և աջակցում լուծել հիմնարկության խնդիրները,օգնում հավաքել տնտեսական և տեխնիկական տեղեկատվություն և իրականացնում նորամուծությունների ուսումնասիրությունները,որոնք նաև ամբողջ խմբի հետաքրքրության առարկա են: CREA –ի պահանջարկի աճից սկսած,խմբերը գնահատում են կոլեկտիվների միջկարգապահական ուսուցումը`հիմնարկների նոր պահանջները բավարարելու համար:
Արգենտինայում այսօր կա նման 225 խումբ,18 մարզերը` 2032 անդամով,300 մասնագետով:CREA -ի արժեքներն են. միասնականություն, հանձնառություն,հարգանք,համտեղ աշխատանք,համերաշխություն և մեծահոգություն, գերազանցության ձգտում:
CREA-ն, որպես գիտելիք, արժեք ունի և այն արտահանվել է Վրաստան,որի մեթոդաբանությունը հաջող քննություն է բռնել Վրաստանի պնդուկ արտադրողների մոտ:
Մի շարք հարցերի պարզաբանումից հետո մասնակիցները նպատակահարմար գտան CREA –ի համագործակցությունը գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների հետ:
Արա Հարությունյան
ԳԱՄԿ-ի մասնագետ


To top