< ԵՀԳՁԶԾ <Տեխնիկական օժանդակություն ՀՀ Գյուղատնտեսության նախարարության > ծրագրի հերթական գործնական ուսուցումը Հաղթանակ համայնքում
04.11.2016 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

Պոմիդորի և վարունգի մշակությունը ջերմատնային տնտեսությունում


Ջերմատան նախապատրաստումը  և ախտահանումը

 Անհրաժեշտ ջերմության պահպանման, վառելանյութի խնայողության համար ջերմատան կառուցվածքը եղանակային պայմանների փոփոխության նկատմամբ պետք է լինի  որքան հնարավոր է կայուն:    Տնկելուց առաջ ջերմատան  տարածքը պետք է մանրակրկիտ հավաքել և ախտահանել: Հողն  անհրաժեշտ է  ախտահանել գոլորշիով կամ մետիլբրոմիդով:  Նախքան հողին անցնելը առաջնահերթ ախտահանում ենք ամբողջ  ջերմատան տարածքը և շրջակայքը: Կատարում ենք թաց ախտահանում`  ֆորմալինի լուծույթով, որին կարելի է ավելացնել Բի-58-ի-0.2% և կարբոֆոսի 0.2%,տարբեր ձմեռող վնասատուների դեմ  պայքարելու համար:Արդյունավետ է, երբ ծխահարվում է ծծմբի գազով-50գ/մ2 չափաբաժնով:

 Որպեսզի ջերմաստիճանը ջերմոցում տնկման պահին հասնի անհրաժեշտ մակարդակի, պետք է սածիլը բերելուց առաջ մեկ կամ 2 օր տաքացվի: Հողի ջերմաստիճանը պետք է նվազագույնը լինի 160C:

Հողն անհրաժեշտ է հավասարեցնել, ծածկել սպիտակ պոլիէթիլենային թաղանթով` մոլախոտերից պաշտպանելու և լույսի անդրադարձումը բարելավելու համար, որի շնորհիվ բույսերի գեներատիվ զարգացումը կարագանա: Ջերմատան հողի մասնակի ծածկումը  դրական կազդի ջերմատան խոնավության վրա:

Կատարեք հողի անալիզ և  իրականացրեք համապատասխան միջոցառումներ` բավարար քանակությամբ սննդարար նյութերով բույսերն ապահովելու համար:

Համոզվեք, որ ջերմատունը պատրաստ է բույսեր ընդունելու: Դա նշանակում է, որ  պոլիէթիլենային թաղանթը մաքուր  է, տարածքը հավաքված, հողն ախտահանված և տեղագծված: Տնկման փոսիկները պատրաստ են, ջրման համակարգը  տեղադրված  և գործում է անխափան:

Հողախառնուրդի պատրաստում

Ուշադրություն պետք է դարձնել ջերմատնային գրունտի հողախառնուրդի ճիշտ ընտրությանը և օգտագործմանը:

 Հողախառնուրդը պետք է ունենա համապատասխան ֆիզիկաքիմիական կազմ, օժտված լինի բարձր կլանողունակությամբ, օդաթափանցիկությամբ, խոնավունակությամբ, միևնույն ժամանակ պարունակի բույսերի համար բավարար քանակությամբ մատչելի սննդատարրեր:  Հողախառնուրդը պատրաստվում է  հիմնականում ճմահողից, բուսահողից և տորֆից: Արդունավետ է, երբ 1ք.մ հողախառնուրդին ավելացվում է  3-10մմ3 մեծության 0.4մ2 հրաբխային խարամ: 10ք.մ ջերմատան համար անհրաժեշտ է նախապատրաստել ոչ պակաս 2.5տ հողախառնուրդ, որը պարունակում է 1-1.3տ ճմահող, 1-1.2տ տորֆ և 0.3-0.5տ բուսահող:

Ջերմատներում մշակվող բանջարեղենի ջերմության և խոնավության օպտիմալ ռեժիմները 

Բույսերի զարգացման փուլերը

Օդի ջերմաստիճանը

Հողի ջերմաստիճանը

Խոնավությունը

պայծառ օրերին

ամպամած օրերին

գիշերը

օդի

հողի

Վարունգ

Սածիլային

22-24

20-22

16-18

23

70

70-80

Տնկումից մինչև պտղաբերում

22-24

20-22

16-18

18-20

80-90

65-75

Պտղաբերման շրջան

26-28

22-24

18-20

20-22

80-90

85-90

 Պոմիդոր

Սածիլային

22

19

14-16

22

60

65-75

Տնկումից մինչև պտուղների կազմակերպումը

22-24

18-20

15-16

16-18

65

75-80

Հետագա պտղաբերման ժամանակաշրջան

24-26

20-22

16-18

18-20

65

80-90

 Գիշերվա և ցերեկվա  ջերմաստիճանների հաճախակի տատանումները (8-32Օ-ի սահմաններում) պատճառ են դառնում   ցողունների ճաքճքելուն, տձև պտուղների առաջացմանը և մի շարք հիվանդությունների տարածմանը /արմատային փտում, ֆուզարալ թառամում, ալրացող/: Չափից ավելի լուսավորվածության և  բարձր ջերմաստիճանի պայմաններում  նվազում է բույսերի ասիմիլյացիայի գործընթացը, կանգ է առնում  զարգացումը  և բացասաբար անդրադառնում դրանց  բերքատվության վրա: Օդի ջերմաստիճանն  իջեցնելու նպատակով  ջերմատան տանիքը  և կողքերի ապակիներն  սպիտակեցվում է կավիճով կամ հատուկ ստվերացվող ցանցերով:

Կարևոր է նաև հողի ջերմաստիճանը:Արմատների նորմալ զարգացման համար 5-30սմ խորության շերտում  պետք է պահպանել  17-200: Հողի ջերմաստիճանի իջեցման դեպքում  (13-ից ցածր) մազարմատների որոշ մասն  սկսում է ոչնչանալ, ինչի հետևանքով ջրի և սննդանյութերի մատակարարումը  բույսի վերերկյա զանգվածին խիստ նվազում է: Հողի սառչելու դեպքում դադարում է  արմատների կողմից ջրի կլանումը:

Լոլիկը պահանջում է օդի  չափավոր խոնավություն, որը չպետք է գերազանցի 50-60տոկոսը: Բարձրացումը բերում է վեգետատիվ աճի ինտենսիվացման, դանդաղում է գեներատիվ օրգանների  կազմակերպումը:

Վարունգն  ավելի պահանջկոտ է օդի հարաբերական խոնավության նկատմամբ: Ջերմատներում այն պետք է պահպանել  85-90 տոկոսի սահմաններում:

Հողի և օդի խոնավության կտրուկ տատանումները նպաստում են բույսի թուլացմանը և հիվանդությունների առաջացմանը:

 Լուսային ռեժիմ

Ջերմատներում լուսավորվածության ռեժիմը կախված է տեղի ընտրությունից, ծածկի անկյան թեքությունից, ապակու կամ պոլիէթիլենային թաղանթի  որակից, բույսի դասավորվածությունից և սնման մակերեսից: Պոմիդորի և վարունգի բույսերի նորմալ աճման և զարգացման համար պահանջվում է 10-12օրվա տևողությամբ մոտ 8-10հազ.լյուքս լույսի պայծառություն: Մեր  հանրապետության նախալեռնային գոտում  արևոտ օրերին այն կազմում է 10-27հազ.լյուքս:

  Սնուցւմների միջոցով բույսերին տրվող սննդատարերի առաջարկվող չափաքանակները լուծույթով (ազդող  նյութի հաշվով)՝ կախված բույսի զարգացման փուլից, կգ/հա/օր

Զարգացման փուլերը

N

P2O5

K2O

N

P2O5

K2O

 

կգ/հա/օր

տվյալ փուլում տրվող սննդատարերի չափաքանակները

Պոմիդոր

1-21

1.2

0.7

2.6

25

15

55

22-45

2.0

0.7

3.5

46

16

80

46-70

2.5

0.7

3.2.

60

17

77

71-110

3.5

0.8

6.5

140

32

260

111-120

2.15

0.5

2.2

5

22

50

Ընդամենը

276

82

522

Վարունգ

1-30

1.5

0.7

32

45

21

96

Ընդհանուր տեղեկություն

   Պոմիդորի սերմերի քանակը 1գ-ում-250-300հատ:     

    Վարունգի սերմերի քանակը 1գ-ում-40-50 հատ է: 

100ք.մ ջերմոցին անհրաժեշտ է 250 հատ  վարունգի և 250 հատ  պոմիդորի սածիլներ:

 

ՊՈՄԻԴՈՐԻ    ԱՃԵՑՈՒՄԸ    ՋԵՐՄԱՏԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

 

ՑԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ

  Ցանքի  ժամկետը  որոշել` ելնելով այն փաստից, որ պոմիդորի  սածիլի աճեցման տևողությունը ձմռանը`  9-ը, գարնանը`  6 իսկ ամռանը 5 շաբաթ է:  Կարևոր է  աճեցնել  և տնկել  առողջ, ուժեղ, լավ զարգացած սածիլներ, որոնց մոտ  ձևավորվել, բայց դեռ չի ծաղկել առաջին ողկույզը: 

ՑԱՆՔ

Սածիլների աճեցման համար  արդյունավետ է  խոռոչիկների օգտագործումը, որոնք  պետք է ունենան անպայման հատակին  դրենաժային անցքեր: Կարելի է օգտագործել մի քանի տիպի սուբստրատներ: Հաճախ օգտագործում են  տորֆ-ավազային  կոմպոստ:

Ցանքից առաջ անհրաժեշտ է սուբստրատը լավ  թրջել:  Ցանքից հետո սերմերը ծածկել վերմիկուլիտի , ավազի  կամ տորֆի 0.5սմ-ոց շերտով: 

  Խոռոչիկների տեղադրումն  ստելաժների վրա ապահովում է ջերմության հավասարաչափ բաշխում բույսերին:

  Ծլեցման համար անհրաժեշտ լավագույն ջերմաստիճանը  ցերեկ- գիշեր`  23ՕC-նն է: Սերմերը ծլում են  5-6 օր հետո: Պահպանեք խոնավությունը  ջրելով   ըստ անհրաժեշտության: Հողի շատ չորանալու դեպքում ծիլերի վրա մնում է սերմաթաղանթը:

 Սածիլի   վերատնկում

   Ծլելուց  11-12 օր հետո խոռոչիկների սածիլները  հողախառնուրդով  վերատնկվում են: Այդ փուլում սածիլները պետք է ունենան  զարգացած երկու շաքիլատերևներ, իսկ  առաջին իսկական տերևը՝  մոտ 5մմ երկարությամբ: 

Համապատասխան է վերատնկման համար թաղարիկների կամ ամանների  10x10x10խոր.սմ չափսը: Տարածված մեթոդ է, երբ սածիլը վերատնկվում  է ՙարմատները դեպի վեր՚ շրջելով  սածիլը  հողախառնուրդով  հակառակ ուղղությամբ:

Նման ձևով վերատնկման ժամանակ  սածիլը դառնում է ավելի կարճ և ուղիղ կանգնած հաբիտուսով, միաժամանակ   ցողունի ավելի մեծ հատված է շփվում հողի հետ, որն  ապահովում է  ավելի հզոր արմատային համակարգի զարգացում:  Սածիլները սածիլանոցում տեղավորելու ժամանակ  պետք է հոգ տանել, որ  բույսերն  ապահոված լինեն լուսավորվածությամբ: Բույսերի տերևները չպետք է իրար կպչեն:

Ջրի նվազագույն ջերմաստիճանը պետք է լինի 16-17OC:  Լավ դրենաժ ապահովելու համար հողը պետք է լցված լինի թեթևակի  ուռուցիկ: Դրենաժի առկայությունը  թույլ չի տալիս  գերխոնավացում, որը կանխում է բույսերի վարակվելը սև տոտիկով: Բույսերը սածիլանոցում տեղադրելուց հետո բավականաչափ ջրեք:

 Ջերմաստիճանը  և օդափոխանակությունը

Սածիլի աճեցման լավագույն ջերմաստիճանը և գիշերային և ցերեկային  23-240C-ն է: Գիշերային և ցերեկային ջերմաստիճանների պահպանումը նույն մակարդակի վրա հնարավորություն է տալիս  ստանալ  կարճ միջհանգույցներ  և լավ զարգացնել առաջին երեք ողկույզները:

 

 

Ջերմաստիճանի ազդեցությունը բույսերի վրա

Ցերեկային և գիշերային ջերմաստիճանների տարբերության մեծացումը

Բույսը բարձրությամբ ձգվում է:Միջհանգույցները երկարում  են:

Ցերեկային և գիշերային ջերմաստիճանների տարբերության փոքրացում

Բույսերը հավաք են:Միջհանգույցները կարճ են:

Օրվա միջին ջերմաստիճանը բարձր է 

Բույսերը ձգվում են բարձրությամբ, միջհանգույցները երկարում:

Օրվա միջին ջերմաստիճանը ցածր է

Բույսերը հավաք  են, միջհանգույցները՝ կարճ:

  Եթե բույսի մոտ ցողունները շատ հաստ  են զարգանում, խորհուրդ է տրվում մի փոքր նվազացնել գիշերային ջերմաստիճանը: Մեծացնելով գիշերային և ցերեկային ջերմաստիճանների տարբերության մեծացումը,այն  նպաստում է միջհանգույցների երկարացմանը և բույսերի երկարությամբ ձգմանը:

Տնկման ենթակա բույսերի բնութագիրը

Սովորաբար պոմիդորի մշակության սկզբնական փուլում  բույսերի մոտ աճման հաշվեկշիռը պետք է ավելի  ուղղված լինի վեգետատիվի կողմը: Նորմալ բույսը պետք է ունենա հետևյալ  ընդհանուր բնութագիրը:

Առաջին ծաղկաողկույզի տակ պետք է լինի 9-10 տերև:

Ծաղկաողկույզը պետք է ունենա նորմալ ձև և կարճ ծաղկակոթ:

Ծաղկաողկույզը պետք է ներքև ուղղված լինի:

Միջհանգույցները պետք է ճիշտ դասավորված լինեն /միջին երկարությունը 5-7սմ/, կախված սորտից:

Ցողունը պետք է շատ հաստ չլինի և ոչ էլ շատ բարակ:

 

Տնկման սխեման

  Տնկման միջին խտությունը կազմում է 2.4 բույս  մեկ քառ. մ-ին: Կախված սորտային առանձնահատկություններից, կարելի է տեղադրել 2.25-2.5 բույս քառ. մ -ում:  Ընդունված հեռավորությունն առուների միջև կազմում է 60-70սմ, իսկ  մարգերի միջև 90 սմ: Բույսերի  միջև հեռավորությունը սովորաբար կազմում է 50-55սմ:

  Բույսերը վեգետացիայի ընթացքում աճում են թելի ուղղությամբ մինչև  մետաղալարը` /շպալերան/ 3մ բարձրությամբ: Այդ բարձրությունում բույսերն ամրացվում են մետաղալարին/ շպալերայինկատուշկաների միջոցով: Ամեն անգամ, երբ բույսերի գագաթները հասնում են այդ բարձրության, բույսերը մի փոքր իջեցվում են և գլխավոր ցողունի գագաթները  մի փոքր տեղափոխվում  են նույն ուղղությամբ կատուշկաների հետ միասին շպալերայով, հետագայում բույսերի  ազատ ցողուններին հնարավորություն տալով պառկելու հողի վրա: Սնկային հիվանդություններից զերծ մնալու համար  ամեն տարի օգտագործում են նոր  թելեր:  Մետաղալարերի հեռավորությունը պետք է լինի նվազագույնը 80սմ, որպեսզի ապահովենք բավարար լուսավորվածություն բույսերի գագաթների համար:  Բույսերն  ամրացրեք թելին 2 կամ 3 տերևի տակից:  Խորհուրդ է տրվում բույսերը մի փոքր թեքել դեպի ներս, որի առավելությունը կայանում է նրանում, որ  բույսերը  չեն աճում դեպի ճանապարհ, որը մշակման աշխատանքներ իրականացնելիս կբերեր բույսերի վնասման: Մեծամասամբ գագաթները պետք է փաթաթել  թելերի վրա շաբաթը մեկ անգամ:  Երկու ողկույզների արանքը  պետք է լինի մեկ ոլորք:  Միաժամանակ պետք է  կախիչներից բույսերն   իջեցվեն ցած: Խոշորապտուղ սորտերի մոտ ողկույզների ամրացումը  հենակներով բարենպաստ է ազդում պտուղների զարգացման վրա: Ամրացումը հնարավորություն է տալիս խուսափել առաջին 8 ողկույզներին ծալվել, որը խանգարում է պտուղների զարգացմանը:

Ջերմաստիճանը  և օդափոխանակությունը

 Ջերմաստիճանը մեծ ազդեցություն է թողնում բույսի աճման և պտուղների զարգացման վրա՝  մշակաբույսի ամբողջ կենսական ցիկլի ընթացքում:  Նա ուժեղ  ազդում է այնպիսի ցուցանիշների վրա, ինչպիսին են  ծաղիկների քանակը, չափսերը, գույնը, բույսերի զարգացումը  և պտուղների հասունացումը: Դրա համար անհրաժեշտ է մշտապես պահպանել  կայուն նպաստավոր պայմաններ՝ զերծ մնալով   ջերմատիճանի, խոնավության և ոռոգման  կտրուկ  փոփոխություններից:

 Ստորև բերվում են ջերմաստիճանային պայմանները, որոնք  անհրաժեշտ է պահպանել բույսերը տնկելուց  հետո:

 Գիշերային ջերմաստիճան

16-180С

 Ցերեկային ջերմաստիճան

18-200С

 Հողի ջերմաստիճան

18 0С (արմատային համակարգի տարածքում)

 

 

 

  Պարբերաբար ջրումներն  սկսվում են անմիջապես բույսերի տնկելուց հետո: Ջրային ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ է ջրել հաճախ և քիչ քանակներով: Տնկելուց անմիջապես հետո անհրաժեշտ է ջրել: Կաթիլային համակարգի օգտագործումը լավագույնն է ջրի հավասարաչափ բաշխման համար:

Անհրաժեշտ է պահպանել  բույսի կենսագործունեությունը և  գոլորշիացման հատկությունը: Օդափոխանակությունը շատ կարևոր է, քանի որ հնարավորություն է տալիս խուսափել  գերխոնավությունից, ինչը  նպաստում է բազմաթիվ հիվանդությունների  զարգացմանը:

  Սովորաբար կիրառում են արտաարմատային սնուցում: Մեծամասամբ, շաբաթական մեկ անգամ սրսկում են մագնեզիումի  և բորի լուծույթներով: Բույսերը սրսկելու դեպքում  օգտագործեք ծայրապանակներ, որոնք ապահովում են  սննդարար լուծույթի բարակ  ցրում: Ցողեք բույսերի գագաթները վերևից:  Բորը դրական է ազդում  բույսերի վրա, ողկույզների  կանգունության վրա, իսկ մագնեզիումը նպաստում է պտուղների գագաթնային փտման կանխմանը: Մշտապես մեծ ուշադրություն դարձրեք պոմիդորի բույսերի գագաթներին:

  Բույսերի գագաթները պետք է ունենան համապատասխան հաստություն, ձև և թեթևակի  ծիրանագույն  գունավորում: Դա ցույց է տալիս, որ  առկա է բավարար էներգիա աճման համար:

   Օրվա սկզբին բույսերը պետք է լինեն ուժեղ, առողջ, իսկ տերևները` ուղիղ կանգնած:

   Օրվա վերջին  տերևերը պետք է լինեն  ոլորված, որը ցույց է տալիս, որ բույսերում ամբողջ օրն  ընթացել են կենսագործունեության գործընթացները:  Եթե   դրանք  բույսի մոտ ընթացել են  ոչ բավարար ակտիվությամբ, առավել տարածված մեթոդներից է օրվա երկրորդ կեսին բարձրացնել ջերմաստիճանը, որի նպատակն է բարելավել գոլորշիացումը և խթանել բույսերի աճը:

Մեծամասամբ մշակության սկզբնական փուլում բույսերը պետք է ունենան  գերակշիռ վեգետատիվ աճ: Հավասարակշիռ պտղատվության հիմքը դնելու համար սկզբում անհրաժեշտ է ստանալ հզոր բույսեր: Զարգացած պոմիդորի բույսերն ընդհանուր առմամբ պետք է ունենան 15 տերև և 7-8 պտղաողկույզ` պտուղներով:  Շաբաթական մեկ նոր ողկույզի ձևավորումը համարվում է բավարար հաճախականություն:  Բույսերի նորմալ զարգացման դեպքում ողկույզների միջև պետք է լինի 3 տերև: Բույսերը շատ ծանրաբեռնված են հատկապես, երբ  դրանց  վրա ծաղկում են 8-11 ողկույզ: Այս փուլում անհրաժեշտ է խուսափել գեներատիվ  զարգացումը խթանելուց:  Եթե բույսը զարգանում է չբալանսավորված, անհրաժեշտ է կիրառել կարգավորող միջոցառումներ: Միշտ կատարեք  թեթևակի ուղղումներ  և աստիճանական փոփոխություներ: Բույսերի  ռեակցիան տեսանելի կլինի մի քանի օրից:

 

Միջոցառումներ` բույսերի զարգացումը գեներատիվ աճի ուղղությամբ կարգավորող

  Բույսերին, որոնք ունեն գերակշիռ վեգետատիվ զարգացում,  հավասարակշռությունը  դեպի գեներատիվ աճ շեղելուն կօգնեն հետևյալ  միջոցառումները: 

1.Մեծացրեք ցերեկային և գիշերային ջերմաստիճանների միջև տարբերությունը:

2. Իջեցրեք հարաբերական խոնավությունը:

3.Բացի բույսի ստորին հատվածներից ,տերևների սովորական  հեռացումից, կարելի է հեռացնել բույսերի գագաթի ոչ մեծ տերևները, եթե բույսի  մոտ դիտվում է ուժեղ վեգետատիվ աճ:

4.Կրճատեք ողկույզներից ծաղիկների  հեռացման քանակը:

5.Ավելացրեք սննդարար նյութերի քանակը հողում և սուբստրատում: Էլեկտրահաղորդականության` EC-ի բարձրացումը, կխթանի բույսի գեներատիվ աճը: Կալիումի քանակի ավելի բարձր մակարդակը  նույնպես դրական է ազդում  պտուղների որակի վրա:

Միջոցառումներ, որոնք  կարգավորում են /նորմավորում են/ բույսերի աճը վեգետատիվ զարգացման ուղղությամբ:

Բույսի չափից ավելի    գեներատիվ զարգացման  դեպքում  դեպի վեգետատիվ աճ ուղղորդմանը  կօգնեն հետևյալ  միջոցառումները:

1. Նվազացրեք ցերեկային և գիշերային ջերմաստիճանների  տարբերությունը  և իջեցրեք օրվա միջին ջերմաստիճանը:

2. Մեծացրեք հարաբերական խոնավությունը առավելագույնը մինչև 80%:

3. Ծաղիկների հեռացումը ողկույզներից:

4.  Մեծացրեք բույսերի խտությունը:

5.  Սննդարար նյութերի պարունակությունը հողում կամ սուբստրատում իջեցնելը:

Ապակիների մթնեցում

    Ջերմոցի գերտաքացումից խուսափելու համար , ամռանը , կարելի է ապակիներին քսել կավիճ: Երբեք մի ծածկեք ամբողջ ջերմոցը կավիճով: Ամռանը շոգ կլիմայի պայմաններում աճեցման դեպքում խորհուրդ է տրվում ծածկել կավիճով միայն ջերմոցի հարավային հատվածը, ջերմատան ծածկոցի և  կողային հատվածի ներքևի  երկու մետրը:

 

Կողային շիվերի հեռացումը / բճատում/

   Անհրաժեշտ է հեռացնել կողային շիվերը, իսկ բույսերի գագաթները ոլորել  ուղղորդող   թելերի շուրջը շաբաթական մեկ անգամ:

 

Տերևների  հեռացում

  Աճեցման վաղ փուլերում ծեր, վնասված տերևները բույսի ստորին հատվածից անհրաժեշտ է հեռացնել  օդաշրջանառության բարելավվման և բույսը թաց փտմամբ վարակվելու  ռիսկը նվազեցնելու համար:      Տերևների հեռացման նորմալ հաճախականությունը  համարվում է շաբաթական 2-3 տերև: Ընդհանրապես բույսի վրա միշտ պետք է լինի  նվազագույնը  15 տերև  սննդարար նյութերի լավ ասիմիլյացիա ապահովելու  և  նորմալ զարգացման համար:                                                  

 Ծաղիկների նորմավորումը  ողկույզերի վրա

   Սովորաբար ծաղիկների հեռացնելն  անհրաժեշտ է  բույսի զարգացումը ճիշտ հաշվեկշռի մեջ պահելու համար:  Մնացած պտուղները կլինեն ավելի մեծ և միանման: 

Մեծամասամբ կիրառում են հետևյալ կանոնները: Առաջին և երկրորդ ողկույզներում պետք է թողնել 5 պտուղ /ծաղիկ/ ,մնացած ողկույզներում  անհրաժեշտ է թողնել 6 պտուղ:  Ծաղիկների զարգացման վրա բույսերը ծախսում են բավականին  էներգիա, դրա համար ծաղիկները պետք է հեռացնել  այն ժամանակ, երբ ծաղկաողկույզը  դեռ փոքր է  և պտուղները չեն հասել  լրիվ հասունացման:

 

Պտղակազմակերպում

  Պտղակազմակերպումից մինչև բերքի հասունացումը   տևում է 55-60 օր: Այն պահից հետո, երբ փոշեհատիկը հասնում է վարսանդին, մինչև փոշոտումը  տևում է  3-5 ժամ:  Ընդհանուր ժամանակը զարգացման ծաղիկից մինչև հասուն պտուղ տևում է  մոտավոր 8 շաբաթ:

   Լավագույն պայմանները փոշոտման համար հանդիսանում է 250C և 65-75% խոնավություն: Փոշոտումը կարելի կատարել հետևյալ եղանակներով`

-իշամեղուների օգտագործմամբ,

-մեխանիկական  փոշոտիչների (վիբրատորների) օգտագործմամբ,

- հորմոնների օգտագործմամբ,

-ջուր ցողելով բույսերի գագաթին:

 Ամենաարդյունավետ եղանակն  իշամեղուների օգտագործումն է: 

Բերքահավաք

    Օգտակար է կատարել շաբաթական 3-4 անգամ բերքահավաք,  առավոտյան, քանի որ այդ ժամանակ պտուղերն  ունենում են ավելի շատ զանգված և լավագույն  որակ: Տարեսկիզբին բերք հավաքելու ժամանակ պտուղները կարելի է հավաքել, երբ թեթևակի գունավորում կա: Գարնանը և աշնանը պտուղների հասունացումը կատարվում է ավելի դանդաղ,  և այն  պետք է հավաքել ավելի կարմիր փուլում քան ամառվա շրջանում:

Պարտենեկարպիկ վարունգի ձևավորման սխեման

     Ձևավորման հիմնական խնդիրն է  ստանալ  առավելագույն բերքատվություն    բույսերի վեգետատիվ և գեներատիվ աճման   տեմպերի կարգավորման շնորհիվ: Արդյունավետ կարգավորումը հնարավորություն է տալիս բույսի օրգաններում տեղաբախշել ասիմիլյացիոն արտադրանքը, արդյունավետ օգտագործել ջերմատան ծավալը, ստեղծել լուսավորվածության և խոնավության նպաստավոր պայմաններ:

   Նախքան ձևավորման սկսելը, բույսերը փաթաթում են լարին: Թելի մի ծայրն  ամրացնում են շպալերային/ մետաղալարին/, մյուսը` բույսին 20-30սմ բարձրության վրա: Պետք է թելը շատ ամուր ձգված չլինի, որպեսզի բույսերը շարժվելուց չվնասեն արմատային համակարգը կամ հողից դուրս չգան: Պետք է թելը կապել լայն օղակով, որպեսզի չարգելակվի ասիմիլյացիոն նյութերի շարժը դեպի արմատային համակարգ,  քանի որ ցողունը հաստանալու ժամանակ թելը կարող է   կտրել:

 Սածիլը տնկելուց հետո առաջին շրջանում,    փաթաթելու  ժամանակ, հեռացվում են ներքևի երեք հանգույցների  բոլոր բճաշվերը և պտղասաղմերը: Ցածր ջերմաստիճանի հետևանքով հնարավոր է, որ առանձին բույսերի մոտ  տեղի ունենա գագաթի կորացում և աճի կանգ: Որպեսզի նման բույսերի մոտ առաջ բերեն վեգետատիվ աճ, բոլոր պտղասաղմերը մինչև աճման կետ հեռացվում են:  Ներքևի  հանգույցներում  մինչև 20- 70 սմ  հատվածում  թողնում են մեկ տերև և մեկ պտուղ: Միջին հատվածում` 70-140սմ- 2 տերև-2 պտուղ, իսկ վերին հատվածում`140-180սմ, 3 տերև -3 պտուղ: Բույսերի գագաթները մետաղալարին հասնելուց հետո ոլորում են նրա վրա  40 սմ  երկարությամբ և ուղղում ներքև: Ծերատում են 15-20սմ-ի վրա: Հիմնական ցողունի վերին հանգույցներից իջեցվում է 2 ցողուն: Անհրաժեշտ է բոլոր գագաթները մետաղալարին փաթաթվեն մեկ ուղղությամբ, իսկ  ուղղահայաց կողմի բույսերի մոտ  բոլորը հակառակ ուղղությամբ :       Փոշոտվող սորտերը  հիմնականում պտղաբերում են կողային ճյուղավորումների վրա և արժե դրանք ավելի վաղ ստանալ: Այդ նպատակով երիտասարդ գլխավոր ցողունը ծերատում են 3-4 տերևի վրա: Այդ ժամանակ տերևների տակից արագորեն կզարգանան 3-4 ընձյուղներ, որոնք նույնպես ծերատում են 4-րդ տերևի վրա և սկսում են աճել իգական ծաղիկներ կրող ՙճյուղիկներ՚: Եթե թփերը չափից շատ ստվերացված են, ճյուղիկները ծերատում են 5-6-րդ պտղի վրա: Եթե կան առանց պտուղների ընձյուղներ, դրանք պետք է հեռացնել հնարավորինս շուտ: Որոշ դեպքերում կողային ընձյուղների վրա իգական ծաղիկներ չեն առաջանում ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ տերևածոցում: Այդ դեպքում ամբողջությամբ հեռացնում են կողային ընձյուղը կամ այն ծերատում առաջին տերևի վրա և սպասում, որպեսզի առաջանա ավելի բարձր կարգի ընձյուղ:

 

  Նյութը տրամադրել է` Գայանե Մարտիրոսյանը,

 Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն,


To top