< Օրգանական սնունդ առողջ կյանքի համար
02.03.2017 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԵՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ԱԳՐՈՏԵԽՆԻԿԱՆ


  Հատիկաընդեղենային մշակաբույսերը պատկանում են բակլազգիների ընտանիքին: Դրանց  բնորոշ են հետևյալ ընդհանուր  հատկանիշներըսերմերում սպիտակուցի  պարունակությունը 1.5-3 անգամ ավելի է , քան ցանկացած այլ մշակաբույսի մոտ,  բուսական սպիտակուցի հիմնական աղբյուր  են: Որոշ տեսակների / սոյա,գետնանուշ/ սերմերն աչքին են ընկնում յուղի բարձր պարունակությամբ: Որպես ընդհանուր  կանոն, այս մշակաբույսերի արմատների հետ սիմբիոզի մեջ գտնվող  պալարաբակտերիաներն իրենց կենսագործունեության արդյունքում ֆիքսում են մթնոլորտի  ազոտը, այն կապում հողի հետ և բարձրացնում նրա բերրիությունը: Վեգետացիայի  ընթացքում դրանք հողի մեջ թողնում են 40-150կգ ազոտ, որը հավասարազոր է 10-20տ  գոմաղբի կամ 120-450կգ ամոնիակային սելիտրայի: Հատիկաընդեղենները լավ նախորդ են  բոլոր մշակաբույսերի համար:

 Հատիկաընդեղեն մշակաբույսերից Հայաստանում առավել տարածում և  նշանակություն ունեն լոբին, ոլոռը, սիսեռը, ոսպը, սոյան և գետնանուշը:

 

ԼոբիՄիամյա բույս  է: Լինում է թփային, կիսափաթաթվող և փաթաթվող ձևերով: Սննդի մեջ օգտագործվում են հատիկը և կանաչ ունդերը: Հասունացած սերմերը պարունակում  են 28-32% սպիտակուցներ, ինչպես նաև մարդու օրգանիզմի համար շատ կարևոր  ամինաթթուներ /լիզին, արգինին, թիրոզին, ցիստին և այլն/, В խմբի և C վիտամիններ:

 Մեծ է նաև լոբու ագրոտեխնիկական նշանակությունը: Այն վեգետացիայի ընթացքում  պալարաբակտերիաների կենսագործունեության շնորհիվ հողում կուտակում է 40-46 կգ/հա ազոտ:

  Լոբին ջերմասեր բույս է: Ցանքը կատարում են այն ժամանակ, երբ հողի 10սմ  շերտում ջերմությունը հասնում է 12-130C: Լավ է աճում թեթև  մեխանիկական կազմ ունեցող, օրգանական նյութերով հարուստ ստրուկտուրային հողերում: Աշնանը ցրտավարից առաջ  անհրաժեշտ է հողը պարարտացնել ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով (P120K60 չափաբաժնով): Գարնանը  ցանքից առաջ կատարել կուլտիվացիա կամ  չիզելում: Ցանքի նորման, կախված սերմերի մեծությունից և ցանքի ձևից, տատանվում  է 70-100կգ  սահմաններում: Լավ արդյունք է ստացվում, երբ սերմերը ցանքից առաջ մշակում են  ռիբոզիում բակտերիալ պատրաստուկով: Ցանքը կատարում են լայնաշար` 60-70սմ  միջշարքերովՄիջշարային  տարածությունները պետք է պահել փուխր վիճակում և  մոլախոտերից զերծ: Կոկոնակալման փուլում սնուցել N45  չափաբաժնով: Խնամքի կարևոր  աշխատանքներից է ջրումը: Այն լավ է կատարել օրվա հով ժամերին: Առաջին քաղհան  փխրեցումը կատարվում է ջրելուց 7-8 օր հետո, երկրորդը` դրանից 15-20 օր հետո, իսկ  երրորդը` ըստ պահանջի 15-20 օր հետո:

  Լոբու բույսերի ծլելուց 3-4 օր առաջ, մոլախոտերի դեմ պայքարելու  համար դաշտը խոնավ վիճակում սրսկել գեզագարդով` 3-4լ/հա չափաբաժնով:

  Կանաչ ունդերի բերքը հավաքվում է 3-4 օր հաճախականությամբ: Հատիկի  բերքահավաքը կատարվում է , երբ ունդերի մեծ մասը հասունացել է:

  Ոլոռ- Ոլոռի համար լավ նախորդ են սև ցելից հետո մշակված աշնանացան ցորենը, կարտոֆիլը, եգիպտացորենը: Արարատյան հարթավայրում կարելի է մշակել նաև  խոզանացան:

  Ցանքից   առաջ սերմերի մշակումը` ռիբոզիում պատրաստուկով, բավականին արդյունավետ է: Ցանքի չափաբաժինը կախված է սորտից և մշակության պայմաններից: Խոշորասերմ սորտերի ցանքի նորման 300-400կգ/հա է, իսկ մանրասերմինը` 180-200կգ/հա: Ցանքը կատարվում է վաղ գարնանը, առաջին իսկ հնարավորության դեպքում` սովորական  շարային կամ նեղշար եղանակով, 6-8 սմ խորությամբ: Պարարտացումը կատարվում է  ինչպես լոբու ցանքերում: Կեղևակալող հողերում լավ արդյունք է տալիս փոցխումը, ինչը  կարելի է կատարել ինչպես մինչև ծլելը, նույնպես և ծլելուց հետո: Ոլոռի սերմերը հասունանում են անհավասարուստի բերքահավաքը կատարվում էներքևի և միջին  հարկաբաժնի ունդերի  լրիվ հասունացումից  հետո:

Սիսեռ Սիսեռը պարենային և կերային արժեքավոր մշակաբույս է: Նրա սերմերը պարունաում են 13-32% սպիտակուց Ա,Բ1,Բ2 վիտամիններՍիսեռի բույսերի կանաչ զանգվածը, ինչպես նաև  ծղոտը` որպես անասնակեր, պիտանի չեն, քանի որ պարունակում են  թրթնջակաթթու, խնձորաթթու և լիմոնաթթու: Դիմացկուն են չոր կլիմայական պայմաններին: Բերքատվությունը տատանվում է 16-35ց/հ սահմաններում, 1000 սերմի քաշը տատանվում է  550-600 գրամ: Չորադիմացկուն և տոթադիմացկուն մշակաբույս է: Սերմերը ծլում են 3-40  ջերմության պայմաններումԾիլերը դիմանում են մինչև -40 սառնամանիքին: Անձրևոտ և  խոնավ եղանակներին վարակվում է ասկոխիտոզով և ֆուզարիոզով: Հողի նկատմամբ  պահանջկոտ չէ: Լավ աճում է ավազակավային թեթև հողերում: Վեգետացիայի տևողությունը  84-103 օր է:Սիսեռի համար լավ նախորդ է համարվում աշնանացան հացահատիկը:

   Աշնան խոր վարի ժամանակ  անհրաժեշտ  է  հող մտցնել ֆոսֆորի 180 և կալիումի 90 կգ/հ չափաբաժնով պարարտանյութ: Օրգանական պարարտանյութերն անհրաժեշտ է տալ  նախորդ մշակաբույսին: Ցանքից առաջ ցանակալի է սերմեը վարակել ռիբոզիում չափաբաժնով. վերջինիս մեկ փաթեթը նախատեսված է 100քմ մակերեսի համար: Այն խառնել 25 լիտր ջրին  և  դրանով ցանքից անմիջապես առաջ սերմերը թրջել` խուսափելով  արևի ուղղակի ճառագայթներից: Ցանքի չափաբաժինը 100-120կգ/հա է, ցանքը կատարվում է 30սմ միջշարային  տարածությամբ` 5-7 սմ խորությամբ: Միջշարային տարածությունները պահել  մոլախոտերից զերծ և փուխր վիճակում :Բերքահավաքը կատարվում է ունդերի լրիվ  հասունացման փուլում:

ՈսպՀարուստ է սպիտակուցներով (25-30%),որի պարունակությունը մանրասերմերի  մոտ ավելի բարձր է, ինչպես նաև В և В2վիտամիններով: Բուսական մնացորդները  համարվում են լավորակ անասնակեր և պարունակում  են  6-9% սպիտակուց:

  Որպես ազոտ ֆիքսող մշակաբույս, ոսպը հարստացնում է հողը վեգետացիայի ընթացքում շուրջ 30-50կգ ազոտով և լավ նախորդ է համարվում այլ մշակաբույսերի համար: Ափսեաձև ոսպի 1000 հատիկը կշռում է 50-85,իսկ մանրահատիկը` 20-40գ:

Ոսպը երկար օրվա բույս է, կյանքի սկզբնական շրջանում ջերմության նկատմամբ քիչ  պահանջկոտ է: Ծլում է 3-40պայմաններում,ծիլերը դիմանում են մինչև -80սառնամանիքին: Ծլման համար պահանջում է իր քաշի 93% չափով ջուր: Բույսը շատ ջուր է  պահանջում է մինչև ծաղկելը, որից հետո կարող է դիմանալ նույնիսկ երաշտին: Ծաղկումը տևում է 30-40օր:

  Լավ աճում է թեթև կառուցվածքով հողերում: Գրունտային ջրերի բարձր  մակարդակը բացասաբար է ազդում: Սկզբնական շրջանում աճում է դանդաղ և ճնշվում է  մոլախոտերից,այդ պատճառով դրան հատկացված դաշտը պետք է զերծ լինի մոլախոտերից: Լավագույն նախորդներն են պարարտացված  սև ցելերից հետո մշակված աշնանացան հացահատիկը,եգիպտացորենը, կարտոֆիլը:

  Օրգանական պարարտանյութեր չի սիրում: Այն պետք է տալ նախորդող մշակաբույսին: Զգայուն է կալիումի նկատմամբ: Կալիումական աղը տրվում է 90կգ  հեկտարին ազդող նյութի հաշվով: Ազոտական պարարտանյութերն իջեցնում են  բերքատվությունը, հետևաբար այն պետք է բացառել:

  Նախորդի բերքահավաքից անմիջապես հետո կատարվում է խորը վար` 25-27սմ: Որքան այն շուտ է կատարվում, բերքատվությունը   լինում է բարձր: Վաղ գարնանը դաշտը  փոցխել և կատարել  կուլտիվացիա 7-9 սմ խորությամբ: Բերքատվությունն զգալի բարձրանում  է, երբ ցանքից առաջ սերմերը վարակվում են ռիբոզիումովՎերջինս մեկ փաթեթը նախատեսված է 1000քմ.մակերեսի համար: Այն լուծում  են 25լ ջրում և ցանքից առաջ  սերմերը թրջում են` խուսափելով արևի ուղղակի ճառագայթների ազդեցությունից: Եթե սերմացուն ախտահանված է,  պալարաբակտերիաներով այն վարակել չի կարելի:

  Ցանքի նորման մանրահատիկ սերմերի համար  70-100, իսկ ափսեաձև ոսպինը` 120-140կգ/հա է: Ցանքը կատարվում է 15սմ միջշարքերով, 5-6սմ խորությամբ: Ոսպի  բերքահավաքը կատարվում է, երբ ներքևի ունդերը գորշացել, հասունացել են: Ուշացնելու դեպքում սերմի գույնը մգանում է, որակը վատանում:Բերքահավաքը կատարվում է  սովորական կոմբայնով:

 ԳետնանուշՍերմերը պարունակում են 41-60% յուղ և  30-31%  սպիտակուց: Յուղն  օգտագործում են  հրուշակեղենի և մարգարինի արտադրության մեջ: Քուսպը և ցողունները լավագույն անասնակեր են:

  Գետնանուշը ջերմասեր  բույս է, պահանջկոտ է նաև խոնավության նկատմամբ: Գետնանուշի պտուղներից անջատված սերմերը շուտ կորցնում են ծլունակությունը, այդ  պատճառով էլ  անջատումը պետք է կատարել ցանքից 15-20 օր առաջ: Ցանում են 60-70 սմ միջշարային և 12-15սմ միջբուսային տարածությամբ: Ցանքի  չափաբաժինը, կախված սերմերի  մեծությունից, 40-100կգ/հա  է:

  Գետնանուշն սկզբնական շրջանում դանդաղ է աճում: Անհրաժեշտ է միջշարային տարածությունները փխրեցնել: Առաջին փխրեցումը պետք է կատարել 6-8սմ, երկրորդը` 10-12սմ, իսկ հաջորդ փխրեցումները` 6-8սմ խորությամբ: Երբ բույսը կանգուն է, անհրաժեշտ է  կատարել բուկլից:

  Գետնանուշը  ջրում են 4-6 անգամ: Յուրաքանչյուր ջրումից հետո պետք է փխրեցնել և  բուկլից կատարել: Բերքահավաքը կատարվում է, երբ պտուղները լցվել,իսկ ցողունները քիչ  թեքվել են դեպի հողը: Բերքը պահպանում են ունդերով:

 

 Սոյա

 Հատիկները պարունակում են 35-40%  սպիտակուց, շուրջ 20-25% յուղ, հարուստ են ածխաջրերով, վիտամիններով և հանքային աղերով: Բուսական ծագման յուղի  համաշխարհային արտադրանքի ավելի քան 38 տոկոսն ստանում են սոյայից:

  Սոյան նաև սպիտակուցներով հարուստ անասնակեր է: Նրա  1 կգ պարունակում է  1.19 կերամիավոր և 350-400գ մարսելի պրոտեին:

  Սոյայի ագրոտեխնիկական նշանակությունը նույնպես մեծ է: Շնորհիվ արմատների  հետ սիմբիոզի մեջ գտնվող պալարաբակտերիաների գործունեության, վեգետացիայի  ընթացքում հողում կուտակվում է 40-60կգ/հա ազոտ: Սոյան սիրում է թեթև, օդաթափանց, օրգանական նյութերով հարուստ հողեր: Որպես կարճ վեգետացիա ունեցող բույս, զգայուն է  պարարտացման նկատմամբ: Ֆոսֆորական, կալիումական, ինչպես նաև օրգանական  պարարտանյութերը հողը պետք է մտցնել աշնանը` ցրտահերկի ժամանակ: Լավ արդյունք է  ստացվում, երբ սոյայի դաշտը պարարտացվում  է 30-40տ/հա գոմաղբով, P90-120K60-90  չափաբաժնով:

  Նախորդ մշակաբույսի բերքահավաքից անմիջապես հետո կատարել պարարտացում և վար` 25-27սմ խորությամբ: Վաղ գարնանը դաշտը փոցխել և մինչև ցանքը 1-2 անգամ  կատարել համատարած կուլտիվացիա:

  Սոյան ջերմասեր բույս է: Սերմերը ծլում են 120պայմաններում, լավագույն  ջերմությունը պետք է լինի 20-220C:Ցրտահարվում  է  -0.50C պայմաններում: Ցանքը  կատարում են գարնանը` ցրտահարությունների վտանգն անցնելուց հետո:   Ցանքից առաջ սերմերը պարտադիր ախտահանել:

 Ցանքի  չափաբաժինը 45-50կգ/հ  է: Ցանքը կատարվում է ակոսներով 45-70սմ միջշարային և  15-20սմ միջբուսային տարածություններով, 3-5սմ խորությամբ: Ցանքից անմիջապես  հետո  կատարել ոռոգում:

  Առաջին քաղհանփխրեցումը կատարում են ծլելուց 7-10 օր հետո, երկրորդը դրանից  15-20 օր և երրորդը`  ըստ անհրաժեշտության` 15-20 օր հետո: Փխրեցումները կատարվում են 10-12սմ խորությամբ: Երկրորդ փխրեցման ժամանակ սնուցել ազոտական  պարարտանյութերով` N60 չափաբաժնով:

  Սերմերի ծլումից հետո սկզբնական շրջանում` մինչև ծաղկելը, հաճախակի ջրելը  խորհուրդ չի տրվում: Ջրել,երբ տերևներն ունենում են մուգ կանաչ գույն: Ցերեկվա շոգին արգելվում  է ջրել: Ծաղկումից հետո ջրել հաճախակի:

  Սոյայի բերքահավաքը կատարվում  է  ունդերի լրիվ հասունացման փուլում` սովորական  հացահատիկային կոմբայնով:

 

Նյութը  տրամադրել  է  Ռ.Ղազարյանը

Երկրագործության և բույսերի պաշտպանության գ/կ


To top