< Օրգանական սնունդ առողջ կյանքի համար
02.03.2017 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

Թզուկային պատվաստակալներով այգիների հիմնման և մշակության առանձնահատկությունները


    Ներկայումս  ինտենսիվ այգիներ են համարվում այն այգիները,որտեղ 1 հեկտարում տնկված են  1500, 2500-2800  և նույնիսկ ավելի  ծառեր (6-20 հազար):

  Բացի ծառերի մեծ քանակից,  ինտենսիվ այգին պետք է սկսի պտղաբերել տնկելուց 2-3 տարի հետո: Էլիտային տնկիներով  այգին առաջին պտուղները տալիս է հենց տնկման տարում: Այդպիսի  արդյունքի հասնելու համար կարևոր է սորտի և պատվաստակալի ճիշտ ընտրությունը: Վաղ պտղաբերման անցնելն էական նշանակություն ունի ինտենսիվ այգիներում կատարած մեծ ներդրումների վերադարձման համար:

  Ինտենսիվ այգիների հիմնական առավելությունները և թերությունները.

Ինտենսիվ այգիների հիմնական առավելություններն են`

1.      Շուտ ապրանքային պտղաբերման անցնելը:

2.      Աշխատանքների արդյունավետության բարձրացումը: Հատկապես հեշտանում է բերքահավաքը, կրճատվում են բերքահավաքի վրա կատարվող ծախսերը:

3.      Պտուղների բարձր որակը` պտղաբերման ամբողջ ընթացքում:

4.      Բարձր է նաև թունաքիմիկատների օգտագործման արդյունավետությունը:

Սակայն ինտենսիվ այգիները շատ առավելությունների հետ միասին ունեն նաև որոշ թերություններ.

1.      Այգու հիմնման համար բավականին մեծ ներդրումների անհրաժեշտություն (միջինը անհրաժեշտ է  առաջին  տարում ներդնել մոտ 20000 դոլար):

2.      Բարձրորակ մենեջմենթի (ղեկավարում) իրականացում: Սխալ մենեջմենթի հետևանքով հնարավոր է , որ ներդրումներն  ընդհանրապես հետ չստանան:

3.      Անհրաժեշտ է աշխատողների վերապատրաստում:

Այգու տեղի ընտրություն

Այգու տեղի ճիշտ ընտրությունն  առաջին կարևոր նախապայմաններից է բարձր բերքատու և  երկարակյաց այգի ունենալու համար: Այգու տեղի ընտրության   ժամանակ անհրաժեշտ  է   հաշվի առնել հետևյալ   հանգամանքները.

·         Շուկայի առկայությունը

·         Բնակավայրից ունեցած  հեռավորությունը

·         Ճանապարհների վիճակը

·         Հողի դիրքը և  թեքությունը

·         Հողի որակը

·         Ոռոգման  ջրի առկայությունը

     Հողամասի  նախապատրաստումը

     Այգու համար նախատեսված հողամասի նախապատրաստումն   անհրաժեշտ է սկսել տնկումից առնվազն 5-6 ամիս առաջ: Նախապատրաստման  ժամանակ անհրաժեշտ է առավել ուշադրություն դարձնել հետևյալ կետերին:

1.      Անհրաժեշտ  է հողի նմուշներ վերցնել 1-20սմ և 40սմ խորություններից  և կատարել անալիզ, որոշել բույսին անհրաժեշտ սննդատարրերի քանակը և հողի PH –ը: Ըստ այդ տվյալների կատարել անհրաժեշտ պարարտացման աշխատանքներ:

2.      Բազմամյա մոլախոտերի հեռացում:

3.      Հողի հնարավորինս խոր մշակում (առնվազն 25-30սմ), իսկ հնարավորության դեպքում նաև պլանտաժային վար:

4.      Հողամասի հարթեցում: Մեծ թեքությունների դեպքում անհրաժեշտ է կառուցել տերասներ:

Հողի նախապատրաստման և մշակության  աշխատանքները պետք է ուղղված լինեն հետևյալ  արդյունքներին հասնելուն:

·         Ապահովել ծառերի արմատների զարգացման  համար նպաստավոր պայմաններ.

·         Բացառել կամ նվազագույնի հասցնել հողի էրոզիան:

·         Միջշարային տարածքներում ապահովել կայուն մակերես (ճմակալում)

 մեքենաների աշխատանքի համար:

·         Ստեղծել ոչ նպաստավոր պայմաններ վնասատուների,հիվանդությունների զարգացման և տարածման համար:

·         Ապահովել սննդատարրերի անհրաժեշտ քանակ:

   Պատվաստակալների և տնկիների ընտրություն:

Ինտենսիվ այգիների հիմնման համար անհրաժեշտ են թզուկային կամ կիսաթզուկային պատվաստակալների վրա աճեցված լավ զարգացած տնկիներ: Ծառերի թզուկային լինելը դեռևս բավարար չէ,առավել կարևոր է , որ դրանք հնարավորինս շուտ պտղաբերեն:

  Իդեալական պատվաստակալներ չկան:Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում  անհրաժեշտ է  ընտրել պատվաստակալը` հաշվի առնելով նրա առավելությունները և թերությունները:

  Ներկայումս ինտենսիվ այգիների հիմնման  համար ամենաարդյունավետը համարվում են <Կնիպ-բաում> տեսակի տնկիները,որոնք իրենից ներկայացնում  են միամյա ձևավորված սաղարթով երկամյա տնկիներ:

Սխեմայից երևում է այդ տնկիների հիմնական առանձնահատկությունները` բարձր պատվաստակալ, սաղարթի բարձրությունը գետնից առնվազն 80սմ, կենտրոնական ուղեկցողի և  կողային շիվերի միջև ուղիղ կամ բութ անկյուն:

  Ինտենսիվ այգիներում տնկման խտությունը կախված է սաղարթի ձևավորման եղանակից, ծառի աճման ուժից և պատվաստակալից: Շարքերի մեջ ծառերի սաղարթները կպչում են  իրար և շարքն ունենում է 1-2 մետր լայնությամբ և 3-4 մետր բարձրությամբ պատի տեսք:

 

  Ծառերի  ձևավորումը

Գոյություն    ունեն թզուկային և կիսաթզուկային ծառերի ձևավորման տարբեր ձևեր:Ներկայացնենք առավել տարածված մի քանի ձևավորման սխեմաներ` տարբեր սխեմաներով տնկված այգիների համար:

 

 

 


To top