ՏԱՎՈՒՇԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Տավուշի “Գյուղատնտեսության Աջակցության Մարզային Կենտրոն”-ը ստեղծվել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության 1999թ. մարտի 3-ի թիվ 80 հրամանով, և իր գործունեությունը ծավալում է Գյուղատնտեսության Բարեփոխումների Աջակցության Ծրագրի շրջանակներում: 

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Աջակցելով գյուղացիական տնտեսություններին խորհրդատվության ապահովման, նոր տեխնոլոգիաների ներդրման, արտադրության կազմակերպման ասպարեզներում` նպաստել դրանց կայացմանն ու եկամուտների ավելացմանը 

ՆՊԱՏԱԿԸ

Ծառայությունների մատուցմամբ շահույթի ստացում 

ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

  • Գյուղացիական տնտեսություններ
  • Ֆերմերներ
  • Գյուղատնտեսական արտադրանք վերամշակող կազմակերպություններ
  • Գյուղաբնակ պատանիներ
  • Արտադրական ու սպառողական կոոպերատիվներ 

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

  • Տեղական ինքնակառավարման մարմիններ (62-ից 56-ի հետ ունենք պայմանագրեր)
  • Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ
  • Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն
  • Հայաստանի Պետական Ագրարային Համալսարան
  • Գիտական կենտրոններ
  • Միջազգային և դոնոր կազմակերպություններ
  • Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններ
  • Հասարակական կազմակերպություններ ու ասոցիացիաներ
  • Կրթական հաստատություններ 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Համայնքային զարգացման մասնագետ

  • Մասնագիտական խորհրդատվություն գյուղատնտեսության բնագավառի տնտեսվարող սուբյեկտներին
  • Ուսուցողական ծրագրերի և փորձացուցադրական աշխատանքների կազմակերպում
  • Աջակցություն պատանեկան ակումբների ստեղծմանը և գործունեությանը

 

Գյուղատնտեսության գծով մասնագետ

  • Գյուղացիական տնտեսությունների կարիքների բացահայտում, ծրագրային առաջարկների ներկայացում
  • Գիտական կենտրոնների մշակումների, միջազգային փորձի, նոր տեխնոլոգիաների ներդրում գյուղացիական տնտեսություններում
  • ԳԱՄԿ-ի խորհրդակցական մարզային խորհրդի միջոցով մարզային կառավարման և նախարարության ֆունկցիոնալ կառույցների աշխատանքների համաձայնեցում 

Շուկայավարման և տեղեկատվության մասնագետ

  • Լրահավաք և լրատու գործունեության կազմակերպում
  • <ՖԵՐՄԵՐ> թերթի տպագրում
  • Գովազդային ծառայությունների մատուցում
  • Համագործակցում Ագրոգիտություն,ամսագրի, Ագրոլրատու թերթի և այլ ԶԼՄ-ների հետ
  • Գյուղնթերքների շուկայի հետազոտում, մարքեթինգային տեղեկատվության ապահովում և ծառայությունների մատուցում 

ԸՆԹԱՑԻԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

  • ՈՒսուցողական սեմինարների և խորհրդատվությունների իրականացում
  • Մարքեթինգային ծառայությունների մատուցում
  • Համայնքային հիմնահարցերի բացահայտում
  • Ֆերմերային տնտեսություններում ագրարային տեխնոլոգիաների գնահատման և ներդրման ծրագրերի իրականացում
  • Տեղեկատվական և լրատվական գործունեության կազմակերպում` <ՖԵՐՄԵՐ> թերթի տպագրում
  • Առաջավոր փորձի և գիտական նվաճումների տարածում
  • Խաղողի և պտղի տնկարանի ստեղծում
  • Պատանեկան ակումբների աշխատանքների կազմակերպում
  • Արտադրական և սպառողական կոոպերատիվների ստեղծում
  • Խորհրդատուների խորհրդակցական խմբերի աշխատանքների կատարելագործում 

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Մասնագիտական որակավորում ունեցող կենտրոնի 3 մասնագետ, տարածքային` 10 խորհրդատու
  • Պատճենահանման, լուսանկարչական, տեսաձայնագրման սարքեր, համակարգիչներ
  • Լաբորատոր սարքեր
  • Դասընթացներ կազմակերպելու հարմարություններ
  • Աշխատասենյակներ, սեմինարներ և հանդիպումներ կազմակերպելու դահլիճ
  • Տրանսպորտային միջոցներ
  • Տնկարան և փորձացուցադրական այգի

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Բջջ. հեռ.   /098/ 21 21 27

               /098/ 21 12 20

              /098/ 21 12 30

Ֆաքս`     /+374  263/  4 39 67

E-mail     tavushgamk@rambler.ru

Կայք`      www.tavush.agro.am

Հասցե`    Տավուշի մարզ, ք. Իջևան, Ա. Մելիքբեկյան 5/12