Պտղավանում
  •  Լճկաձորի, Դեբեդավանի, Բագրատաշենի, Արճիսի, Բերդավանի, Հաղթանակի, Դեղձավանի համայնքների հարակից պտղատու այգիներում, շուրջ 60-70 պտղաբույծների համար, Երևանից հրավիրված մասնագետների մասնակցությամբ, անցկացվեց դաշտային ուսուցում: Մասնակիցներին բաժանվեցին տեղեկատվական թերթիկներ և “Ագրոլրատու” և “Ֆերմեր” թերթերի թարմ համարները: Միջոցառմանը ներկա էր նաև գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Պետրոսյանը: Մի շարք հարցերի տրվեց սպառիչ պատասխաններ: Բարձրացրած մի շարք էլ հարցեր կքննարկվեն` առաջիկայում լուծում ստանալու նպատակով:
Կողբում
  •      Խնդիր կա ոռոգման ջրագծի վերանորոգման, ինչը հնարավորություն կտա 2000 հա դարձնել ոռոգելի:
  • Տարածքում գործող “Միլկլենդ” սպառողական կոոպերատիվը, որ ունի 150 խոշոր եղջերավոր, այդ թվում` 100 կով, ձգտում է ընդգրկվել գյուղատնտեսական մատչելի վարկերից, բայց չի հաջողվում:
  • Գոհունակություն հայտնեցին “Ֆերմեր” թերթին և խնդրեցին շարունակական դարձնել մեղվաբուծությանը վերաբերող նյութերը:

Բերդավանում
  • Առաջարկվեց ուսումնասիրությունների արդյունքում պարզել, թե համայնքի հողատեսքերում ինչ մշակաբույս և ինչ պտղատեսակ աճեցնել, որ եկամտաբեր լինի:
  •    Ցանկություն կա օրգանիկ այգի հիմնել:
  •    Պահանջվեց տեղեկատվություն ծխախոտագործության և սխտորի մշակության մասին:

     

Զորականում
  •     Հիմնախնդիր է մեկ թաղամասի խմելու ջուրը, ինչը հնարավոր է ինքնահոս ձևով կարգավորել:
  • Ցանկություն կա նոր օրգանիկ այգիներ հիմնել, հիմնականում նռան և սերկևիլի:

Այրումում
  • Քաղաքում հիմնախնդիր է պահածոների գործարանի վերագործարկումը, ինչը բավականին նոր աշխատատեղեր կստեղծի: 
  • Շատ վատ վիճակում են բնակելի շենքերի կոյուղագծերը, վերանորոգման կարիք ունեն տանիքները, ճանապարհները:
  •     Քանդման եզրին է Այրում կայարանը մայրուղուն միացնող կամուրջը:

Լճկաձորում
  • Դեղձենու այգիները խիստ տուժում են վահանակրերից:
  • Տավուշի ԳԱՄԿ-ը պարտավորվեց անցկացնել դաշտային սեմինար:

Ն.Կ.Աղբյուրում
  • Հավերի զանգվածային ոչնչացում, չկա համապատասխան վակցինա:
  • Առաջարկություն- ԳԱՄԿ-ին հնարավորություն և միջոցներ հատկացնել տարածաշրջանում գործնական ձևով ներդնելու առաջավոր փորձ ու նորարարություններ:

Տավուշի ԳԱՄԿ-ի 2011թ. փետրվարի 16-ից մարտի 16-ի այցելությունների արդյունքում
Այգեպարում
  • Արդեն 20 տարի խմելու ջրի քանակի ավելացման խնդիր ունեն: Հետաքրքրված են անասունների բաց պահվածքով և խնդրեցին տեղեկատվական թերթիկ տրամադրել:

Նորաշենում
  • Գյուղտեխնիկան խիստ մաշված է, համալրման կարիք ունի:

Վ. Կարմիրաղբյուրում
  • Կարտոֆիլի, հացահատիկի մատչելի սերմերի ձեռքբերման խնդիր ունեն, որի առկայության պարագայում, 70%-ով չմշակվող հողերի մի մասը կդրվի մշակության տակ:

Դեբեդավանում
  • Երաշխավորված բուժանյութերի կարիք կա:
  • ոռոգման ջրի ուշ տալու պատճառով գարնանային ոռոգումներ չեն կատարվում:

Պտղավանում
  • ԻՖԱԴ-ի ծրագրով 10 հա այգիների հիմնում է նախատեսված,
  • առաջիկայում կստեղծվի գյուղատնտեսական սպառողական   կոոպերատիվ,
  • հետաքրքրված են վարդից յուղ ստանալու տեխնոլոգիայով:

Դեղձավանում
  •   Ասիական բանկի ծրագրով խմելու ջրագիծ է կառուցվել, անցել է 3 տարի, բայց գիծը շահագործելու համար անհրաժեշտ պոմպը չի տեղադրվում, իսկ համայնքը 20 և ավելի տարի խմելու ջուր չունի և այն բերվում է 18 կմ հեռավորությունից,
  •   գյուղը գազաֆիկացված չէ,
  • 4-րդ աստիճան կոչվող պոմպակայանից ոռոգման ջուրը բավարար կերպով չեն ստանում` ներքին ցանցերի անորակության հետևանքով,
  • Պտղատու այգիների հիմնման` /դեղձ, արքայախնձոր/, խնդիր ունեն, կարող են մինչև 120 հեկտար այգի հիմնել,
  • դրամաշնորհային ծրագրերի խիստ կարիք ունեն,
  • պղնձարջասպի ձեռքբերման մեծ պահանջարկ կա:

Բագրատաշենում
  • Թունաքիմիկատները ձեռք են բերվում պատահական վաճառակետերից, ինչի արդյունքում այգիները բավարար չեն բուժվում և տուժում է ֆերմերը,
  •   ոռոգման ջուրը ուշ է տրվում, և այգիները վաղ գարնանը չեն կարողանում ոռոգել,
  • Դեբեդից տրվող ջուրը աղտոտված է արդյունաբերական գործարանների թափոններով, որի հետևանքով խիստ տուժում են ցանքն ու այգիները, ինչպես նաև կենդանական և բուսական աշխարհը,
  •   կարիք ունեն դրամաշնորհային ծրագրերի:

 

 

Այգեձորում
  • Ոռոգման  ցանցի անբարեկարգ վիճակի պատճառով ջրի կորուստը մեծ է , ինչի հետևանքով այգիների 30% -ը բավարար չի ոռոգվում,
  • միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհներն անբարեկարգ են,

     
  • համայնքը  չունի  սպորտային  դահլիճ,
  • չկա  ճանապարհների գիշերային լուսավորությունը:
Արծվաբերդում
  • Խմելու ջրի նոր ջրագծի կառուցումն անհրաժեշտություն է,
  • ցանկանում են  զբաղվել  գոմշաբուծությամբ,
  • գարնանացան սերմացուների կարիք ունեն:
Դիլիջան
  • Դրամաշնորհային ծրագրերի կարիք կա,
  • ներհամայնքային ճանապարհներն անբարեկարգ են,
  • բնակելի շենքների , կոմունիկացիաների նորոգումները  խնդիրներ  են:

Պառավաքար
  • Դրամաշնորհային ծրագրերի,
  • համապատասխան գյուղ.տեխնիկայի,
  • ոռոգման ցանցի  կարգավորման խնդիրներ կան:

Վազաշեն
  • Գյուղացիները  հողազուրկ են, սահմանին մոտ լինելու  հետևանքով  չեն կարողանում մշակել, բայց հողի հարկը ամեն տարի հաշվարկվում է և որպես պարտք  կուտակվում, այդ հարցով դիմել են մարզպետարան, կառավարություն, գյուղ. նախարարություն, սակայն պատասխան չեն ստացել:
  • Տնամերձերի ոռոգման ջրի խնդիր կա:


Գանձաքար

   Հրատապ է.

կարտոֆիլի սերմացուի ձեռք բերումը

ոռոգման և խմելու ջրագծերի վերանորոգումը

ներ համայնքային ճանապարհների վերանորոգումը

 

Լուսաձոր

  Լուսաձորում գործում են երկու գյուղատնտեսական կոոպերատիվներ.

  “Լուսաձոր գյուղատնտեսական սպառողական և  Լուսաձոր գյուղատնտեսական խոհանոց առողջ սնունդ” կոոպերատիվները:

  ՄԱԹ-ը և ԳԱՄԿ-ը համատեղ աշխատանքներ են տանում “Արոտների կառավարման և անասնապահության զարգացման” ծրագրի շրջանակներում ստեղծելու անասնապահությամբ զբաղվողների կոոպերատիվ:

Հովք

Գյուղում բավականին ակտիվացել է սողանքային գոտին. 143 տնից վթարային է 93-ը: Բնակիչները գտնում են, որ վաղ թե ուշ, գյուղը կունենա նոր բնակատեղ, որը, հավանական է, կլինի “Արևոտ” կոչվող տարածքում:

  Գյուղում հեռանկարային են այծաբուծությունը և մոռի արտադրությունը: Վերջինիս տնկարքները խիստ տուժում են մոռենու բզեզ և մոռենու երկարակնճիթ բզեզ միջատներից:

  ԳԱՄԿ-ի մասնագետները խոստացան այդ ուղղությամբ անհրաժեշտ գիտելիքներ և նյութեր տրամադրել:

Աչաջուր

Աչաջուր համայնքի երիտասարդ ֆերմերները խնդրեցին մասնագիտական դասընթացներում ընդգրկել նաև իրենց: Խորհրդակցական խորհրդի անդամներն առաջարկվեցին թեմաներ` ուղղված մեղվաբուծությանը և անասնաբուծությանը:

 Դժգոհություններ կային անասնապահության ոլորտում պատվաստանյութերի բացակայությունից:

Տավուշի ԳԱՄԿ-ի 2011թ. հունվարի 15-ից փետրվարի 15-ի այցելությունների արդյունքում
Ենոքավան

  Կարիք կա գյուղատնտեսական տեխնիկայի` հատկապես վարող տրակտորի:

  Դասական ժանտախտի պատճառով անկվում են բազմաթիվ թռչուններ: Չկա համապատասխան վակցինա` կանխարգելելու համար:

Խաչարձան

Գտնում են, որ անասնապահությամբ զբաղվելը բավականին ռիսկային է:

Խաշթառակ

Կարիք կա ստանալու տարբեր ծրագրերի մասին տեղեկատվություն:

Լուսահովիտ

Գյուղում հեռանկարային է զբոսաշրջության զարգացումը: Խնդրեցին ԳԱՄԿ-ին օգնել գրություն պատրաստել` կենտրոնական մայրուղու վրա տեղադրելու գյուղի և դարերի պատմություն ունեցող մատուռի անվանումների ցուցանակները:

Ակնաղբյուր

  Ավելի մատչելի և որակով բուժանյութ ձեռք բերելու նպատակով որոշեցին համայնքից ընտրել պատասխանատու անձ, որը ԳԱՄԿ-ի աջակցությամբ ձեռք կբերի անհրաժեշտ և որակով քանակությունը:

Գոշ

Ցանկություն հայտնեցին տարածքում հիմնել 10 հա ընկուզենու այգի:

Պատրաստվում են կոոպերատիվներ ստեղծելու առումով:

Թեղուտ

Ցանկանում են զբաղվել թռչնաբուծությամբ և հնդկահավերի աճեցմամբ, որի համար ծրագիր կամ ցածր տոկոսադրույքներով վարկեր են պետք:

Ոռոգման ջրագծի խնդիր կար:

Վարագավան

Խոզերի անկում, պատվաստանյութեր դեռ չկան:

Վ. Ծաղկավան

Շարունակվում է խոզերի անկումը աֆրիկյան ժանտախտից:

Հավերի, խոզերի մոտ տարածված է դասական ժանտախտ, սակայն մարզում համապատասխան պատվաստանյութեր չկան:

Մարզում առկա թունաքիմիկատների վաճառակետերից գնված բուժանյութերը մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ կիրառելիս ցանկալի արդյունք չեն ապահովում:

Արդեն ժամանակն է խոշորի մի քանի հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումներ կատարելու պետ. պատվերի շրջանակներում, սակայն համապատասխան պատվաստանյութերը չկան, ուշանում են:

Կիրանց

Ցանկանում են հիմնել կարմիր Հաղարճենու այգետարածքներ:

Պահանջարկ կար Ազոտովիտ-1 և Ազոցեովիտ-1 կենսապարարտանյութերի:

Ունեն 7 հա տարածք և ցանկանում են այգի հիմնել:

Սևքար

Ֆերմեր Գրիշա Փաշինյանը հետաքրքրված է արևադարձային մշակաբույս “ունաբի” ծառատեսակով:

Դժգոհում էին ծխախոտի մթերման կետից:

Բերքաբեր

Առվույտի սերմի պահանջարկ կար:

Մասնագետների միջոցով ցուցադրվեց մի քանի տեսակ պատվաստների տեխնոլոգիան:

Աղավնավանք

Ցանկանում են պետ. պատվերի շրջանակներում իրականացվող անասնաբուժական միջոցառումների ցանկը:

Այծաբուծության ծրագիր լինելու դեպքում` իրազեկել:

Գայլերն այս տարածքում շատ են վնասում անասուններին:

 

Սարիգյուղ

Մկների և առնետների դեմ ցինկի ֆոսֆիդով կատարված պայքարը ցանկալի արդյունք չի ապահովվում, հատկապես առնետների դեմ:

Աճարկուտ

Դժգոհում էին ծխախոտի ընդունման կետի աշխատողներից, որոնք ճիշտ չեն որոշում հումքի սորտայնությունը և վնաս են հասցնում ֆերմերային տնտեսություններին:

Պարզվեց, որ գյուղում զարգացած է վայրի պտուղների և բույսերի վաճառքը, ինչը հիմնականում գյուղացիների ապրուստի միջոցն է:

Ն. Ծաղկավան

Համայնքում առկա պտղատու այգիների մեկ հատվածում տնկիները նորմալ չեն աճում, կամ աճելուց 2-3 տարի անց սկսում են չորանալ սաղարթի ծայրամասից դեպի ներքև: Պահանջում են մասնագիտական ուսումնասիրություն տվյալ հատվածի համար:

Գետահովիտ

Տոհմային գործը բարելավելու և անասնապահության հետագա զարգացմանը խթանելու համար պահանջում են ցածր տոկոսադրույքներով երկարատև վարկեր:

Դիտավան

Համայնքում գործում է խոշոր եղջերավոր անասուներին արհեստըական սերմնավորման կետ: Կատարված աշխատանքների դիմաց ֆերմերներից վարձավճար չի պահանջվում: Կատարվում է ամերիկյան կաթնատու “Ջեյսեր” և մսակաթնատու “Սիմենթալ” ցեղատեսակների սերմերով սերմնավորում:

 Պատրաստ են ընդառաջել ցանկացած պատվեր:

Ազատամուտ

Պահանջում են վերականգնել իրենց ավանի նախկին կարգավիճակը, քանի որ որպես գյուղ ոչ մի սեփականություն չունեն:

Ազատագրված տարածքներ վրա թույլատրել ԻՖԱԴ-ի ծրագրով պտղատու այգիներ հիմնել

Կաթի արտադրամասը չի գործում, որովհետև մթերումների գները ցածր են: