ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ՏԱՎՈՒՇԻ   ԳԱՄԿ-Ի  ԱՇԽԱՏԱՆՔԻ
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ  ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.    Նախ անհրաժեշտ է մշակել ԳԱՄԿ-ի  կողմից կատարվող աշխատանքների գնահատման չափորոշիչներ,ինչը կարող է տալ գործունեության  ոչ միայն որակական,   այլ նաև բալային գնահատականը:
2.    Քանի որ անհատական խորհրդատվությունն  ամենաբարձր վարկանիշն ունի, ուստի առանձնակի ուշադրություն պետք է դարձնել խորհրդատուների այցերի հաճախականությանը:Իսկ իրականում 1 խորհրդատուն սպասարկում է  5-6 գյուղ, և  առավելագույնը  ֆերմերներին  այցելում է 2 շաբաթը մեկ, ինչը  բավարար  չէ թարմ և արդյունավետ խորհրդատվություն իրականացնելու համար:
  Նման  պարագայում ,առանց այն էլ  սակավ տրանսպորտային միջոցների տարիքը անցնում  է  10-ից:
3.    Կրթական ցածր մակարդակ ունեցող ԳՏ –ները խորհրդատվության կարիք զգում են անմիջապես   աշխատելու պահին, ուստի անհրաժեշտ է ավելացնել ցուցադրական ծրագրերը և գործնական  պարապմունքները դաշտային պայմաններում:
4.    Մեկ խորհրդատուն հնարավոր չէ   տիրապետի  գյուղատնտեսության բոլոր ճյուղերի մասնագիտական  և տեխնոլոգիական առանձնահատկություններին, հետևապես պետք է ունենալ  գյուղատնտեսության ոլորտի տարբեր մասնագետներ:
5.    Անհրաժեշտ է շարունակել խորհրդատվական սենյակների ստեղծման և դրանց պահպանման  աշխատանքները, որպեսզի գյուղացին  օպերատիվ կերպով այնտեղից ստանա  առաջին օգնությունը:
6.    ԳՏ – վարողների շրջանում  ԳԱՄԿ-ի դերն ու նշանակությունը բարձրացնելու նպատակով սուբսիդիաների բաշխման գործառույթը տրամադրել ԳԱՄԿ-ին:Գյուղացին սուբսիդիայից բացի կստանա նաև խորհրդատվություն և  տեղեկատվություն տվյալ ծրագրի մասին,ինչը կբարձրացնի այդ ծրագրի արդյունավետությունը և արդեն շատ ֆերմերներ կդառնան  ԳԱՄԿ-ի մշտական հաճախորդներ:
7.    Արդյունավետ խորհրդատվության տրամադրումը մեծապես կախված է  կադրերի գիտելիքների մակարդակից, ուստի անհրաժեշտ է ԳԱՄԿ-ի մասնագետներին  և խորհրդատուներին    պարբերաբար վերապատրաստել:
8.    ԳԱՄԿ-ին հեռու պահել քաղաքականությունից և կադրերի ընտրության  գործում  անվերապահորեն հաշվի առնել մասնագիտական հմտությունները:
9.    Վերանայել ԳԱՄԿ-ի աշխատողների աշխատավարձերը:
10.    ԳԱՄԿ-ը պետք է ունենան բիզնես ծրագիր և ըստ այդմ էլ անհրաժեշտ տեխնիկական  ու այլ  միջոցներ:
11.    Ցանկալի է  որպեսզի ԳԱՄԿ-ի աշխատակիցներն ունենան  համապատասխան համազգեստ և տարբերանշան: