ԻՋԵՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԱԿՆԱՂԲՅՈՒՐ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 5.8կմ2

Բնակչություն` 506

 

Գյուղը հիմնադրվել է 451թ. ի պատիվ հայ անվանի զորավար Վարդան Մամիկոնյանի, որը արշավանքից վերադառնալով որոշ ժամանակ զորքին դադար է տվել, իր ձեռքով տնկել է կաղնի, որը կանգուն է մնացել շուրջ 1500 տարի: Այն համարվում էր սուրբ ծառ և այդ օրվանից գյուղը կոչվել է Ներքին Աղդան:
Գյուղը գտնվում է Աղստև գետի ձախ ափին, հարավից սահմանակից է Լուսաձոր գյուղին, հյուսիսից՝ Աչաջուր գյուղին: Գյուղը վերանվանված է Ակնաղբյուր: Գյուղի բնակչությունը կազմում է 567 մարդ, որոնք զբաղվում են հիմնականում բուսաբուծությամբ և անասնապահությամբ: Գյուղը գտնվում է սողանքային գոտում, ունի կոմունալ-կենցաղային բազմաթիվ հիմնախնդիրներ:
1. Հեռավորությունը Երևանից 143կմ
մարզկենտրոնից   13կմ
ՀՀ պետական սահմանից  15 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից  700մ.
3. Բնակլիմայական պայմանները
գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը + 23C, ձմռանը` -1C
4.Պատմամշակութային_կոթողներ՝ նորակառույց մատուռ
5. Բնակչության թիվը     551 մարդ, 184 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը   1077.24  հա
որից` 88.49հա արոտներ
        180.51 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն,
անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր բավարար, ոռոգման ջուր - բավարար
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը – բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց   120  աշակերտական տեղով
2. Բուժկետ
3. Համայնքային կենտրոն

ԱՃԱՐԿՈՒՏ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 0.2կմ2

Բնակչություն` 196

Աճարկուտ բանավանը հիմնվել է 1924թ. Կունեն կոչվող տարածքում՝ փայտի սղոցման գործարանի շահագործման շնորհիվ: Որպես բանվորական վայր, շրջակա գյուղերից մարդիկ եկել են և հիմնական բնակություն հաստատել: 1932թ. արտադրության ընդլայնման շնորհիվ, սկսեցին կառուցել բնակելի տներ, դպրոց, հիվանդանոց, հացի փուռ, խանութ, ճաշարան և այլ օբյեկտներ:
1964թ. Սևքարի սղոց-գործարանը վերանվանվել է Աճարկուտ բանավանի: Այն գտնվում է Իջևանի շրջանի հյուսիս-արևելյան տարածքում, բնության գողտրիկ անկյունում: Գետակը, որը հոսում է բանավանի միջով, կոչվում է Քարահան, այնտեղ աճում է կարմրախայտ ձուկ:
Տեղի անտառտնտեսությունը զբաղեցնում է շուրջ 14,0 հազար հեկտար անտառ, որտեղ աճում են բարձրարժեք ծառատեսակներ՝ հաճարի, կաղնի, լորենի, թղկենի, բոխենի և այլ ծառատեսակներ:
Աճարկուտի տարածքը հարուստ է պատմաճարտարապետական շինություններով՝ Աստվածածին, Կիրանցի եկեղեցիներ, Սամսոնի, Դեղձնուտի, Առաքելոց վանքեր, Սրանոցի կամուրջ, որոնք կառուցվել են 10-13-րդ դարում:
Տարածքը շատ նպաստավոր է էկոտուրիզմի զարգացման համար:
1. Հեռավորությունը Երևանից 169 կմ
մարզկենտրոնից 29 կմ
ՀՀ պետական սահմանից 1 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից 725 մ.
3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում
ամռանը միջին ջերմաստիճանը +310C, ձմռանը՝ -10C
4. Պատմամշակութային կոթողներ Կիրանց, Դեղձուտ, Առաքելոց կիսավեր վանքային համալիրները, որոնք գտնվում են գյուղից 5-14կմ հեռավորության վրա:
5. Բնակչության թիվը 202 մարդ, 45 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը 20.23 հա
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն, անասնապահություն, մեղվաբուծություն
8.Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով բավարար
9. գազաֆիկացված չէ
10. Ճանապարհների վիճակը բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց 70 աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 11
2. Բուժկետ

ԱԶԱՏԱՄՈՒՏ ՀԱՄԱՅՆՔ

Բնակչություն` 2446

Ազատամուտը հիմնադրվել է 1970թ. որպես ՙԲենտոնիտ՚ կոմբինատի բանավան: Համայնքն ունի 22 բազմաբնակարան շենք, 22 քոթեջ, միջնկարգ դպրոց՝ 400 աշակերտով, որը ենթարկվել է մասնակի վերանորոգման 2004թ. պետական բյուջեի միջոցներով: Մանկապարտեզը վերանորոգվել է միջազգային ծրագրերով: Մշակույթի տունը վերանորոգման խիստ կարիք ունի, իսկ համայնքային կենտրոն ընդհանրապես չկա: 1. Հեռավորությունը Երևանից 161 կմ մարզկենտրոնից 21 կմ ՀՀ պետական սահմանից 3 կմ 2. Բարձրությունը ծովի մակերևույթից 650 մ. 3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում, անտառազուրկ ամռանը միջին ջերմաստիճանը +320C, ձմռանը՝ +30C 4. Պատմամշակութային կոթողներ չկան 5. Բնակչության թիվը 2502 մարդ, 914 ընտանիք 6. Համայնքի զբաղեցրած տարածքը 43.87 հա 7. Բնակչության զբաղմունքը` առևտուր Ծխախոտի վերամշակում Բենտոնիտի արտադրության սպասարկման ոլորտ 8.Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով անբավարար 9. գազաֆիկացված է 10. Ճանապարհների վիճակը բավարար Համայնքն ունի` 1. Դպրոց 964 աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 313 2. Գյուղական բժշկական ամբուլատորիա 3. Մշակույթի տուն 4. Մանկապարտեզ 5. Երաժշտական դպրոց 6. Մարզադաշտ

 

ԱՅԳԵՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 5.8կմ2

Բնակչություն` 3380

Գյուղը հիմնադրվել է 1803-1804թթ., Ղարաբաղից տեղահանվածների կողմից: Նախկինում կոչվել է Ուզունթալա: Սկզբում այստեղ բնակվելիս է եղել ընդամնեը 64 մարդ, իսկ 1992թ.` 3750 մարդ:
Գյուղն իր զարգացումն սկսել է ապրել 1930-ական թվականներից: Հետագա շրջանում կառուցվել է տիպային միջնակարգ դպրոց, հանրախանութ, մշակույթի տուն, կապի հանգույց, հիվանդանոց, վարչական և կենցաղային օբյեկտներ:
Այգեհովտեցի էր Թամանյան դիվիզիայի հրամանատար գնդապետ Արտաշես Վասիլյանը և խորհրդային միության հերոս Ռուբեն Հակոբյանը:
Գյուղը գազիֆիկացված է եղել, գործել է նորմալ հեռախոսակապը, մեծ հաջողություններ է ունեցել ծխախոտագործության և խաղողագործության բնագավառներում, որոնք եղել են բնակչության հիմնական մասի զբաղմունքը:
1990-1994թթ. գյուղը առաջիններից իր վրա է վերցրել պատերազմի հարվածը և կրել զգալի կորուստներ: Ամբողջությամբ խաթարվել են ենթակառուցվածքները, հրետակոծվել բնակելի և այլ նշանակության կառույցներ:
Պատերազմական գործողությունների ժամանակ զոհվել են 6 մարդ, վիրավորվել՝ 29 մարդ:
Վերջին տարիներին գյուղում պետական բյուջեի և այլ ծրագրերի միջոցով իրականացվել են դպրոցաշինական, ճանապարհաշինական, ջրաշինական որոշակի աշխատանքներ:
1. Հեռավորությունը Երևանից 168 կմ
մարզկենտրոնից 28 կմ
ՀՀ պետական սահմանից1կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից 713 մ.
3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում
ամռանը միջին ջերմաստիճանը +300C, ձմռանը՝ -20C
4. Պատմամշակութային կոթողներ
սբ. Աստվածածին եկեղեցի XIXդ. – գտնվում է կիսավեր վիճակում սբ. Ամենափրկիչ եկեղեցի XIXդ. - գտնվում է կիսավեր վիճակում
5. Բնակչության թիվը   3380  մարդ, 1280  ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը 2140 հա
որից` 202 հա արոտներ
894.4 հա վարելահողեր
146.4 հա այգիներ
82.9 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն
8.Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով խմելու ջուրմասնակի, ոռոգման ջուր-մասնակի
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց 770 աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 380
2. Գյուղական բժշկական ամբուլատորիա
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ
 

ԱՉԱՋՈՒՐ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 27.2կմ2

Բնակչություն` 4513

Աչաջուր գյուղը մարզի ամենահին բնակավայրերից է: Հիմնադրվելը հիշատակվում է դեռևս 16-րդ դարից:
Աչաջուր անունը առաջացել է նախկին գյուղատեղի երկու գետակների միջև աչաձև միացված ու բնակեցված աշխարհագրական դիրքից:
Աչաջուրը միշտ էլ աչքի է ընկել բնական աճով, ներկայիս Հաղարծին գյուղը հիմնադրվել է Աչաջրից տեղափոխվածներով:
Քիչ չեն ներկա և նախկին գյուղատեղերում վանքերի, եկեղեցիների, խաչքարերի և այլ հնությունների առկայությունը:
Գյուղից 7 կմ հեռավորության վրա, անտառամերձ բարձունքում է գտնվում 12-րդ դարում կառուցված Մակարավանքը, որը աչքի է ընկնում եզակի ճարտարապետությամբ: Ունի վերանորոգման կարիք:
Գյուղի կենտրոնում է գտնվում 18-րդ դարի կեսերին կառուցված եկեղեցին, այն կառուցվել է հույն Դմիտրի և Կոստանտին եղբայրների կողմից, ներկայումս վերանորոգման խիստ կարիք ունի:
Աչաջրում առաջին անգամ դպրոց է հիմնվել 1880-ական թվականներին, իսկ 1937թ. գործում է միջնակարգ դպրոցը: Իր գոյության տարիներին տվել է հազարավոր շրջանավարտներ, որոնցից 26 ակադեմիկոսներ, դոկտոր-պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ, բանակի բարձրաստիճան սպաներ, երկու գեներալներ, պետական պաշտոնյաներ, նախարարներ, աշխատանքային հերոս և այլն:
Նախկինում գյուղը ամբողջությամբ գազիֆիկացված էր, լուսավորված ու ասֆալտապատված էին փողոցները, այստեղ զարգացած էր սպորտը:
Պատերազմական գործողությունների հետևանքով խաթարվել է ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ հասարակական և բնակելի կառույցների գործունեությունը:
1. Հեռավորությունը Երևանից 160 կմ
մարզկենտրոնից 20 կմ
ՀՀ պետական սահմանից 4 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից 800 մ.
3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում
ամռանը միջին ջերմաստիճանը +300C, ձմռանը՝ -20C
4. Պատմամշակութային կոթողներ
ՙՄակարավանք՚ վանքային համալիր XI-XIIIդ.-կարիք ունի վերանորոգման
սբ. Աստվածածին եկեղեցի XIXդ.-կարիք ունի վերանորոգման
5. Բնակչության թիվը 4374 մարդ, 1297 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը 2978 հա
որից` 621 հա արոտներ
904.9 հա վարելահողեր
165.4 հա այգիներ
282.1 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն
8.Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով մասնակի
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց 1176 աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 586
2. Առողջության կենտրոն, Գյուղական բժշկական ամբուլատորիա
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մարզադաշտ
6. Մարզադպրոց

ԱՂԱՎՆԱՎԱՆՔ ՀԱՄԱՅՆՔ

Բնակչություն` 417

    Մինչև 1988թ. գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով և կոչվել է Սալահ։ Հետագայում այստեղ վերաբնակեցվել են Ադրբեջանից բռնագաղթված մեր հայրենակիցները: Կան հավաստի պատմական տվյալներ, որ մինչև մոնղոլ-թաթարական արշավանքները այս տարածքը ևս բնակեցված է եղել հայերով, որի վառ ապացույցներն են միջնադարյան եկեղեցին, խաչքարերն ու այլ շինություններ։ Այստեղ 12-րդ դարում կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ իր օժանդակ կառույցներով։ Այն ծառայել է նաև որպես ճգնարան։ Եկեղեցին ունի նաև 2-րդ անվանումը՝ Ախնաբաթ կամ Հախնաբաթ։ Դրա հետ կապված գոյություն ունի ժողովրդական մի ավանդազրույց, ըստ որի Նաբաթ անունով մի գեղեցկուհու անհույս սիրահարված հայ իշխաններից մեկը ի հիշատակ իր սիրո կառուցել է տալիս եկեղեցին, ինքնասպան լինում և վերջին պահին կանչում է ՙԱ՛խ Նաբաթ՚։ Ներկայումս գյուղում գործում է միջնակարգ դպրոցը։ Գյուղը գտնվում է Նոր Գետիկի ափին և ունի շատ նպաստավոր պայմաններ տուրիզմի համար: 1. Հեռավորությունը Երևանից  130 կմ, մարզկենտրոնից՝ 20 կմ 2. Բարձրությունը ծովի մակերևույթից 1510 մ. է 3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը + 19C, ձմռանը` -3C 4.Պատմամշակութային_կոթողներ՝Սրբ.Աստվածածին եկեղեցի 5. Բնակչության թիվը__410 մարդ, 150 ընտանիք 6. Համայնքի զբաղեցրած տարածքը  6887.91 հա, որից` 2026.75հա արոտներ, 102.76հա վարելահողեր 7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն, բուսաբուծություն, անասնապահություն 8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր բավարար, ոռոգման ջուր - անբավարար 9. Գազաֆիկացված չէ 10. Ճանապարհների վիճակը – բավարար Համայնքն ունի` 1. Դպրոց __150 աշակերտական տեղով 2. Բուժկետ 3. Մշակույթի տուն 4. Համայնքային կենտրոն

ԲԵՐՔԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔ

Տավուշի մարզի հնագույն բնակավայրերից է: Տարածքը մաս է կազմել Գուգարք աշխարհի Կայան գավառի: Այստեղ է եղել Բագրատունիների ժամանակներից նշանավոր Գավարզին ժայռ-ամրոցը: Նախապես կոչվել է Ճոխազ, որը տարիների ընթացքում դարձել է Ջողազ: Վերանվանվել է խորհրդային տարիներին: Գտնվել է Թիֆլիս-Կարմիր կամուրջ-Դիլիջան-Երևան թագավորական քարավանային ճանապարհի վրա / Ղափլա յոլի /: XIX դարի կեսերին Տավուշի մարզի միակ բնակավայրն է եղել, որ ունեցել է կառուցապատման հատակագիծ: Այդ ժամանակ սկսել է զարգանալ որպես կարևոր փոստային / քարավանային / կայան, իսկ Թիֆլիս-Ղազախ-Դիլիջան-Երևան խճուղային ճանապարհի կառուցումից հետո կորցրել է իր նշանակությունը: Գյուղի կոլտնտեսությունը կազմավորվել է 1931թ.: 90-ականների սկզբին պատերազմական գործողությունների ամենաթեժ կետերից է եղել: Գյուղի բոլոր կառույցները գրեթե ամբողջությամբ վնասվել են հրետակոծությունից: Շուրջ 900 հա որակյալ խաղողի և պտղատու այգիներ գտնվում են հակառակորդի հսկողության տակ: Համայնքն ունի 5 զոհված և 35 վիրավորների ընտանիքներ: 1. Հեռավորությունը Երևանից 168 կմ մարզկենտրոնից 28 կմ ՀՀ պետական սահմանից 0.3 կմ 2. Բարձրությունը ծովի մակերևույթից 590 մ. 3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում ամռանը միջին ջերմաստիճանը +300C, ձմռանը՝ -20C 4. Պատմամշակութային կոթողներ  սբ. Գրիգոր եկեղեցի XIXդ. – կարիք ունի վերանորոգման 5. Բնակչության թիվը 524 մարդ, 195 ընտանիք 6. Համայնքի զբաղեցրած տարածքը 1183.76 հա, որից` 817.64 հա արոտներ              86.73 հա վարելահողեր               3.96 հա այգիներ 7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն, այգեգործություն անասնապահություն 8.Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով բավարար 9. գազաֆիկացված չէ 10. Ճանապարհների վիճակը անբարեկարգ Համայնքն ունի` 1. Դպրոց 182 աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 48 2. Բուժկետ 3. Համայնքային կենտրոն 4. Մանկապարտեզ /չի գործում/

 

ԳԱՆՁԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 30.5կմ2

Բնակչություն` 3451

Գանձաքար գյուղը գտնվում է Իջևան քաղաքից 4 կմ հեռավորության վրա, Աղստևի վտակ Աղդան գետի երեք փոքր վտակների խառնարաններում: Ըստ հասած տեղեկությունների 1860-ական թվականներից երկու տասնյակ ընտանիք Ներքին Աղդանից տեղափոխվում և բնակություն են հաստատում այդ տարածքում: Կառուցվել են այդ թվականին երկու փոքր եկեղեցիներ, որոնց ավերակները մինչև հիմա պահպանվում են:
Հատկանշական է, որ 1896թ. հունվարի 10-ին համագյուղացի Սամսոնբեկ Հարությունյանի / Կովկասի հայ բարեգործական միության նախագահ / ջանքերով գյուղում հիմնադրվել է ծխական դպրոց, այնուհետև խորհրդային տարիներին 7-ամյա, իսկ 1942-1943 ուստարուց` միջնակարգ դպրոց, որտեղ ներկայումս սովորում են 600-ից ավելի աշակերտներ:
Գյուղում գործում է նաև ամբուլատորիա, կապի հանգույց:
1. Հեռավորությունը Երևանից  138կմ
մարզկենտրոնից  5 կմ
ՀՀ պետական սահմանից_____կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից   850 մ.
3. Բնակլիմայական պայմանները
գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը + 20C, ձմռանը` -1C
4.Պատմամշակութային_կոթողներ` Սուրբ Գևորգ եկեղեցի
5. Բնակչության թիվը  3650 մարդ, 1000 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը   12906.13 հա
որից` 1038.72 հա արոտներ
                 955 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն,
անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր բավարար, ոռոգման ջուր - անբավարար
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը – բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց   700 աշակերտական տեղով
2. Բուժամբուլատորիա
3. Համայնքային կենտրոն
4. Մանկապարտեզ

ԳԵՏԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 8.4կմ2

Բնակչություն` 2088

     Գետահովիտ գյուղը գտնվում է Աղստև գետի ձախ ափին, Իջևան քաղաքից հեռու է ընդամենը 1,5 կմ: Ըստ տվյալների գյուղը սկզբում բնակեցվել է գաղթած ղարաբաղցիներով` Թալա, Գետաշեն, Արցախ, Խաչեն համայնքներից: Գյուղը նախկինում կոչվել է Թալա, իսկ 1978թ.-ից կոչվում է Գետահովիտ: Գյուղը լինելով շրջկենտրոնի մոտ արագ զարգացել և աճել է բնակչության քանակը, գործում է միջնակարգ դպրոցը, մանկապարտեզը, բուժկետը և այլն: Բնակչության մի մասը նախկինում աշխատում էր Իջևան քաղաքի արդյունաբերական և շինարարական կազմակերպություններում, իսկ հիմա հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ: 1. Հեռավորությունը Երևանից   138կմ մարզկենտրոնից  3 կմ ՀՀ պետական սահմանից___կմ 2. Բարձրությունը ծովի մակերևույթից  750մ. 3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը + 21C, ձմռանը` 0C 

4.Պատմամշակութային_կոթողներ` չկան

5. Բնակչության թիվը  2222 մարդ, 820 ընտանիք

6. Համայնքի զբաղեցրած տարածքը 5558 հա որից` 1452 հա արոտներ  240 հա վարելահողեր

7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն, այգեգործությամբ, անասնապահություն

8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր բավարար, ոռոգման ջուր - անբավարար

9. գազաֆիկացված է

10. Ճանապարհների վիճակը – բավարար

Համայնքն ունի` 1. Դպրոց  700 աշակերտական տեղով 2. Բուժկետ 3. Համայնքային կենտրոն 4.Մշակույթի տուն

ԳՈՇ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 8.3կմ2

Բնակչություն` 1127

Գոշը հիմնվել է 1840-45թթ.։ Առաջին բնակիչները եղել են նախկին Նոյեմբերյանի շրջանի Դոստլու և Կոթի գյուղերից վերաբնակեցվածները։ Որպես հին բնակատեղի հիշվում է դեռևս 10-11 դարերից։ 1178թ. կառուցվել է Գոշավանքի վանական համալիրը։ Այն կառուցվել է Մխիթար Գոշի կողմից՝ Իվանե Զաքարյան իշխանի աջակցությամբ։ Գոշավանքը եղել է միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային խոշոր կենտրոններից մեկը, որտեղ ստեղծվել և պահպանվել են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր։ Այստեղ են ուսում առել և գործել Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։ Գոշավանքը եղել և մնում է որպես համաշխարհային պատմամշակութային կենտրոններից մեկը։ Պատահական չէ, որ տարիներ առաջ այստեղ անցկացված միջազգային սիմպոզիումին ներկա են գտնվել աշխարհի բազմաթիվ երկրներից ժամանած 250 գիտնականներ և ճարտարապետներ։ Այժմ Գոշում գործում են միջնակարգ և 8-ամյա դպրոցները: 1. Հեռավորությունը Երևանից 118կմ մարզկենտրոնից   24կմ ՀՀ պետական սահմանից____կմ 2. Բարձրությունը ծովի մակերևույթից  1270 մ. 3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը + 19C, ձմռանը` -2C 4.Պատմամշակութային_կոթողներ՝ Գոշավանք 5. Բնակչության թիվը  1155 մարդ, 399 ընտանիք 6. Համայնքի զբաղեցրած տարածքը   1479.56հա որից` 197հա արոտներ           157.10հա վարելահողեր 7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն անասնապահություն 8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր բավարար, ոռոգման ջուր - անբավարար 9. գազաֆիկացված չէ 10. Ճանապարհների վիճակը – բավարար Համայնքն ունի` 1. Դպրոց   400 աշակերտական տեղով 2. Բուժկետ 3. Համայնքային կենտրոն

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 43կմ2

Բնակչություն` 16202

  

Քաղաքային համայնք Տավուշի մարզում, Դիլիջանի տարածաշրջանում: Նախկինում մտել է Ելիզավետապոլի նահանգի Ղազախի գավառի մեջ և տարբեր ժամանակներում ունեցել է Դելիժան, Դելիջան, Դիլի, Դիլիջան Հին, Փոքր Տիլի, Տիլիճան անվանումները: Քաղաքային բնակվայր է դարձել 1938 թ-ին: Դիլիջան անվանումը համեմատաբար նոր ժամանակներում է հիշատակվում, թեպետ անհնար է նրա ծագումը վերջնականապես պարզաբանել: Ոմանք նրա ծագումը կապում են ադրբեջաներեն` ՙդելի՚` խենթ և ՙջան՚` հոգի, սիրտ բառերի հետ, իսկ ոմանք էլ կապում են ինչ որ Դիլիջան կոչվող իշխանի  անվան հետ: Ըստ ժաղավրդական ստուգաբանության ՙԴիլի  ջանը ՚ նշանակում է ՙքաղցր լեզու՚: Մեկ այլ տարբերակի համաձայն քաղաքի անվանումը կապում են Դիլի անունով մի մարդու հետ, որին գայլերը հոշոտել են անտառում և նրան որոնող հարազատները երկար ժամանակ ձայնարկել են ՙԴիլի ջան՚:

Քաղաքը տեղադրված է Աղստև գետի ափին, Հալաբի և Փանբակի լեռնաշղթաների միջլեռնային հովտում` ծովի մակարդակից 1300-1330մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ցուրտ ձյունառատ ձմեռներով և տաք, համեմատաբար խոնավ ամառներով: Հաճախակի են լինում մառախուղները: Հունվարյան միջին ջերմաստիճանը -20 է, հուլիսյանը` 18.20: Տարեկան թափվում են 600-650մմ մթնոլորտային տեղումներ: Քաղաքի միջով հոսում է Աղստևը Դիլիջան և Բլդան վտակներով: Բնական լանդշաֆտները անտառներն են: Դիլիջանի մոտակայքում տարածվող անտառահատվածում ստեղծվել է Հայաստանի արգելանոցներից մեկը` Դիլիջանի արգելանոցը: Ունի հանքային բուժիչ ձուր, որը ջրառատ աղբյուրների ձևով բխում է Բլդան գետի ձորում: Իր քիմիական բաղադրությամբ նման է ՙԲորժոմի՚ և ֆրանսիական ՙՎիշիի՚ հանքային աղբյուրներին: Քաղաքի շրջակայքում են գտնվում Պարզ լիճը, Ջուխտակ վանքը, մոտ 15կմ հեռավորության վրա Հաղարծինի վանքային համալիրը:

Դիլիջանի տեղում հայտնաբերվել են հին բնակատեղիի հետքեր: Հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ: 19-րդ դարում 40-ական թթ այն մտնում է Ելիզավետապոլի նահանգի Ղազախի գավառի մեջ: Այն տարբեր ժամանակներում եղել է գյուղ, գյուղաքաղաք, ավան, որը բաժանված է եղել 2 թաղի` Հին թաղ, որը եղել է զուտ հայաբնակ, և Նոր թաղ, որն եղել է ռուսաբնակ:   

1926-1976 թթ ընթացքում Դիլիջանի բնակչությունը աճել է մի քանի անգամ, 1976 թ-ին կազմել է 24056 մարդ: Բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են, իսկ 19-րդ դարի 40-ական թթ այստեղ հաստատվել են Ռուսական Կայսրության մարզերից: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի առկա բնակչությունը հունվարի 1-ի դրությամբ կազմել է  16 հազ մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են  46%, կանայք` 54%: Բնակչության տարիքային կազմը բաշխված է հետևյալ կերպ` մինչաշխատունակներ` 22%, աշխատունակներ` 61%, հետաշխատունակներ` 17%: Ունի  12 հանրակրթական, երաժշտական դպրոցներ, մանկապարտեզներ, մարզահրապարակ, մշակույթի պալատ, գրադարաններ, թատրոն, հյուրանոց, Բեթհովենի անվան համերգասրահ, հիվանդանոցներ, մշակույթի պալատ, Երևանի ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղը, երաժշտական ակադեմիա:

Քաղաքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը սպասարկման ոլորտն է: Դիլիջանը հանդիսանում է առողջարանային քաղաք և ունի մի շարք առողջարան-հանգստավայրեր: Դրանցից ամենախոշորը ՙԳորնայա Արմենիյա՚, որը կառուցվել է 1970-ական թթ: Դիլիջանում է գտնվում կոմպոզիտորների միության, կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տները:

Քաղաքում զարգացած է մերձքաղաքային տնտեսությունը, այսինքն այստեղ զարագացած են այն ճյուղերը, որոնք ապահովում են բնակչությանը թարմ սննդամթերքով, պտուղ-բանջարեղենով: Ունի սննդի արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք զբաղվում են կաթնամթերքի, հանքային ջրեր արտադրությամբ: Կան նաև կահույքի, փայտամշակման, թեթև արդյունաբերության կոմբինատներ, սարքավորումների, գորգագործական արտադրություններ: Այստեղ 1949 թ-ին կառուցվել է Դիլիջանի ջրաէլեկտրակայանը:

Քաղաքում և նրա շրջակայքում զբաղվում են գյուղատնտեսությամբ: Պետական նշանակության հողերն օգտագործվում են որպես վարելահողեր (493 հա), խոտհարքեր  (190հա), արոտավայրեր  (410հա): Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ, կաթնամսատու անասնապահությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ: Կան ջերմոցներ, որտեղ աճեցնում են լոլիկ, վարունգ, տաքդեղ:

Համայնքի հիմնախնդիրներից է մշակութային կոթողների վերանորոգումը, առողջարանների վերանորոգումը և ամբողջ հզորությամբ վերագործարկումը: Կարևորվում է ներքաղաքային ճանապարհների վերանորոգումը, փողոցային լուսավորության հարցի լուծումը:

ԴԻՏԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 5.8կմ2

Բնակչություն` 429

 

Դիտավան գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին, մինչև 1967թ. կոչվել է Ռևազլու, Ռևազ քյոխվայի անունով: Գյուղը եղել է ճալաում, կաղնուտի տակ և Քոռ-աղբյուրի տարածքում:
Սկզբում գյուղն ունեցել է 8 ընտանիք, որից հետո տարիների ընթացքում շրջակա գյուղերից մի քանի ընտանիքներ բնակություն են հաստատել այստեղ:
1950թ. գյուղում կառուցվել է դպրոց, բուժկետ, ակումբ: Գյուղի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բուսաբուծությամբ:
1. Հեռավորությունը Երևանից 159 կմ
մարզկենտրոնից 19 կմ
ՀՀ պետական սահմանից 4 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից 800 մ.
3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում
ամռանը միջին ջերմաստիճանը +290C, ձմռանը՝ -30C
4. Պատմամշակութային կոթողներ
սբ. Գրիգոր եկեղեցի XIXդ. -գտնվում է կիսավեր վիճակում
5. Բնակչության թիվը   414  մարդ, 145 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը 757 հա
որից` 70 հա արոտներ
167.2 հա վարելահողեր
33.5 հա այգիներ
65.6  հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն
8.Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով խմելու ջուր-բավարար, ոռոգման ջուր-մասնակի
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը կարիք ունի վերանորոգման
Համայնքն ունի`
1. Դպրոց 70 աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 36
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն

ԵՆՈՔԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 15.5կմ2

Բնակչություն` 576

 

Ենոքավան գյուղն ունի մոտ երկուհարյուր տարվա պատմություն: Մինչև 1931թ. գյուղը կոչվել է Քրդեվան: Մայիսյան ապստամբության ակտիվ մասնակից, տեղացի Ենոք Մկրտումյանի անունով 1931թ. գյուղը անվանակոչվել է Ենոքավան: Համայնքը գտնվում է ծովի մակերևույթից 950 մ բարձրության վրա: Գյուղամերձ տարածքներում առկա են հին ամրոցների և եկեղեցիների փլված պատեր, կիսաքանդ մատուռներ:
Գյուղում հնում եղել են երեք բերդ ամրոցներ, որտեղից հայտնաբերվել են բրոնզե դարի զարդեր, կավե կճուճներ, այլ իրեր, նրանցից մի մասը գտնվում է Երևանի պատմության թանգարանում:
Գյուղի բնակչությունը զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ:
1. Հեռավորությունը Երևանից   144կմ
մարզկենտրոնից  11կմ
ՀՀ պետական սահմանից   25կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից  1300մ.
3. Բնակլիմայական պայմանները
գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը + 22C, ձմռանը` -2C
4.Պատմամշակութային_կոթողներ՝  չկան
5. Բնակչության թիվը   554 մարդ, 185 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը   4017.09 հա
որից` 1074.65հա արոտներ
         203.66հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն,
անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր բավարար, ոռոգման ջուր - անբավարար
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը – բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց 150 աշակերտական տեղով
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ /չի գործում/

 

ԹԵՂՈՒՏ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 2.5կմ2

Բնակչություն` 1353

 

Գյուղը հիմնադրվել է 1925թ., այն սկզբում եղել է նախկին Ջարխեչ գյուղի թաղամասերից մեկը, հետագայում որպես առանձին գյուղ անվանվել է Հաղարծին, այնուհետև՝ Թեղուտ։
Գյուղը առանձին բնակավայրի կարգավիճակ է ստացել ՀՀ Գերագույն խորհրդի 1993թ. նոյեմբերի 5-ի որոշմամբ։
Համայնքում գործում է միջնակարգ դպրոցը, որտեղ սովորում են 300 աշակերտներ։ Ուսուցիչների մեծ մասն ունի բարձրագույն կրթություն։
Որպես Դիլիջանի քաղաքամերձ համայնք, գյուղի բնակիչների զգալի մասը ժամանակին աշխատում էր քաղաքի տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում։ Այժմ գյուղացիների հիմնական զբաղմունքը անասնապահությունը և հողագործությունն է։
Թեղուտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են գտնվում Հաղարծին և Ջուխտակ վանքերը, որոնք հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից են։
1. Հեռավորությունը Երևանից 109կմ
մարզկենտրոնից  26  կմ

2. Բարձրությունը ծովի մակերևույթից  1040 մ.
3. Բնակլիմայական պայմանները
գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը +19 C, ձմռանը` -2C
4.Պատմամշակութային_կոթողներ՝ Հաղարծին վանքային համալիր
5. Բնակչության թիվը   1421 մարդ, 380 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը   248.01 հա
որից` 94.31 հա արոտներ
         10.67 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն,
անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր բավարար, ոռոգման ջուր - անբավարար
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը – բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց   500  աշակերտական տեղով
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ /չի գործում/

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 4.8կմ2

Բնակչություն` 20223

 

Անհիշելի ժամանակներից /չկա պատմական ստույգ տվյալ/ Հայաստանի մայրաքաղաք Դվինից-Թիֆլիս ձգվող քարավանային ճանապարհի վրա կառուցվել են քարավանների հանգստավայր /քարավանատներ/։ Դրանցից մի քանիսն գտնվել են ներկայիս Իջևանի տեղում, Աղստևի աջ ու ձախ մասերում։
Բնակչության թիվը սկսել է աճել հատկապես19-րդ դարի 2-րդ կեսից հետո, երբ այժմյան Տավուշի մարզի Իջևանի /Քարվանսարայի/ հարակից տարածքներում սկսել են զբաղվել արհեստագործությամբ / գորգագործություն, փայտագործություն / և աճեցնել կարտոֆիլ, այնուհետև՝ ծխախոտ։ 1858թ, Քարվանսարայում բացվել է ծխական դպրոց, իսկ քիչ անց կառուցվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Իջևանի շրջակայքում 7-9-րդ. կառուցվել են նաև Սբ. Աստվածածին և Սբ. Հովհաննես եկեղեցիները:
Իջևանը սկսել է բուռն զարգացում ապրել հատկապես անցած դարի 30-ական թվականներից սկսած, երբ շահագործման են հանձնվել մի շարք արդյունաբերական, շինարարական, սննդի և այլ ձեռնարկություններ։
Ներկայումս քաղաքում գործում են 300 տեղանոց մշակույթի տունը, կերպարվեստի և երաժշտական դպրոցները, 5 հանրակրթական դպրոցներ՝ 3550 ընդհանուր աշակերտաքանակով, 1 վարժարան, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, որտեղ սովորում են 1000-ից ավելի ուսանողներ, ՙՄխիթար Գոշ՚ համալսարանի մասնաճյուղը, 2 քոլեջներ, մանկապարտեզներ, հիվանդանոց, պոլիկլինիկա և այլն։
Քաղաքն ունի 91 բազմաբնակարան շենքեր և 2350 առանձնատներ: Իջևանցիները ժամանակին զբաղվել են հողագործությամբ, անասնապահությամբ և արհեստագործությամբ /գորգագործություն, փայտի մշակություն, պատշարություն և այլն/։ Իրենց պատմության ընթացքում նրանք տվել են անվանի գիտնականներ, մտավորականներ, ռազմական և քաղաքական գործիչներ /ակադեմիկոս Ա.Ասլանյան, պատմաբան Ա.Հարենց, գրականագետ Գ.Անանյան, բանասեր Գ.Էդիլյան, Բ.Ներսիսյան, գնդապետ Գ.Բլբուլյան, քաղաքական գործիչ Ջ. Անանյանը և այլն/։
1996թ. ք. Իջևանը դարձավ նորաստեղծ Տավուշի մարզի կենտրոնը:
1. Հեռավորությունը Երևանից 140 կմ
ՀՀ պետական սահմանից 16.5կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից  730 մ.
3. Բնակլիմայական պայմաններ
գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը +290C, ձմռանը` -30C 
4. Պատմամշակութային կոթողներ – Սբ. Ներսես Շնորհալի – վերակառուցված է 
Սբ. Աստվածածին, Սբ. Ամենափրկիչ – վերանորոգվում է 
5. Բնակչության թիվը   20800  մարդ, 5800 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը 596 հա
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն
արդյունաբերություն,
տրանսպորտ, առևտուր, սպասարկումներ
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – որոշ թաղամասեր անբավարար
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը – ներհամայնքային ճանապարհները ունեն վերանորոգման կարիք
Համայնքն ունի`
1. Դպրոց` Իջևանի թիվ 1 - 1100  աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 457
Իջևանի թիվ 3 – 700 աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 474
Իջևանի թիվ 4 – 560 աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 203
Իջևանի թիվ 5 – 1100 աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 759
Իջևանի վարժարան – 100 աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 113
2. Առողջության կենտրոն, պոլիկլինիկա
3. Մշակույթի տուն – 300 տեղանոց
4. Համայնքային կենտրոն /չի համապատասխանում ժամանակի պահանջներին/
5. Երաժշտական դպրոց, արվեստի դպրոց, պատկերասրահ, սպորտդպրոց, 2 մանկապարտեզ

 

ԼՈՒՍԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 3.8կմ2

Բնակչություն` 363

Լուսահովիտ գյուղը նոր պատմություն ունի: Շուրջ 100 տարի առաջ Խաշթառակից մեկ-երկու ընտանիք բնակություն են հաստատել այդ տարածքում, այն կոչվել է Ծռվիզ և փաստորեն եղել է Խաշթառակի թաղամաս 1991թ. դարձել է ինքնուրույն բնակավայր և կոչվել է Լուսահովիտ:
Գյուղում 1949թ. սկսել է գործել տարրական, այնուհետև հիմնական դպրոց, գյուղում ապրում է 439 մարդ:
Գյուղի տարածքում է գտնվում 7-րդ դարում կառուցված ՙՄորո ձոր՚ եկեղեցին: 
1. Հեռավորությունը Երևանից՝ 154 կմ,
մարզկենտրոնից՝ 14 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 8կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 900 մ.
3. Բնակլիմայական պայմանները. անտառային տարածք է, խոնավ,  ամռանը միջին ջերմաստիճանը +28 C, ձմռանը՝ 0-ից -3 C
4. Պատմամշակութային կոթողներ.
Մորո ձորո Սբ. Աստվածածին VI-VII-րդ դար                       

5. Բնակչության թիվը՝ 391 մարդ, 151 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝  2366.0 հա,
որից` 29 հա արոտներ,
149.9 հա վարելահողեր,
2.4 հա այգիներ,
342.6 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն,
անասնապահություն
8.Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով անբավարար է, բարելավման կարիք ունի
9. Գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը բավարար է.
Համայնքն ունի`
1. Դպրոց 52 աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 23
2. Բուժկետ

ԼՈՒՍԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 6.3կմ2

Բնակչություն` 624

 

Լուսաձոր գյուղը նախկինում կոչվել է Ղրանլուղ-Դարա, այնուհետև Խավարաձոր, իսկ Խորհրդային կարգերի հաստատվելուց հետո Լուսաձոր:
Ըստ պատմական տվյալների 3 ընտանիք Ղարաբաղից եկել են այս տարածքը և հիմք հանդիսացել հետագայում գյուղի հիմնադրմանը:
Գյուղում գործում է ութամյա դպրոց, բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է:
1. Հեռավորությունը Երևանից   143 կմ
մարզկենտրոնից  10 կմ
ՀՀ պետական սահմանից   17 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից  700մ.
3. Բնակլիմայական պայմանները
գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը + 23C, ձմռանը` 0 C 
4.Պատմամշակութային_կոթողներ՝ չկան
5. Բնակչության թիվը   721 մարդ, 218 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը   3889.24հա
որից` 1317.97հա արոտներ
          147.84հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն, բուսաբուծություն,
անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր բավարար, ոռոգման ջուր - բավարար
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը – բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց   150 աշակերտական տեղով
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն

ԽԱՇԹԱՌԱԿ ՀԱՄԱՅՆՔ

Բնակչություն` 1929

Խաշթառակի տարածքը բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից: Դա է վկայում տարածքից հայտնաբերված զենքերի տեսակները, կավե կարասները, սափորները և այլ առարկաները: Բնակավայրը տարբեր ժամանակաշրջաններում օտար նվաճողների կողմից ենթարկվել է ավերումների և տեղահանումների: 1721թ. լեզգիների, 1723թ. թուրքերի ասպատակություններից և Մահմուդ Աղա խանի 1795-97թթ. վայրագություններից գյուղը հիմնականում ավերվել է: Ղարաբաղի Ջրաբերդ և Գյուլիստան գավառներից 1799-1804թթ. բնակություն են հաստատել գյուղի ներկա տարածքում: Գյուղն ունի 568 տնտեսություն և 1920 բնակիչ, կա միջնակարգ դպրոց: Մշակույթի տունը, մանկապարտեզը, համայնքային կենտրոնը չեն վերանորոգվել կառուցման օրից: Խաշթառակ գյուղում է ծնվել հայ բեմի և կինոյի հանճարեղ վարպետներից մեկը՝ Արմեն Գուլակյանը:

1. Հեռավորությունը Երևանից 151 կմ

մարզկենտրոնից 11 կմ
ՀՀ պետական սահմանից 7.5կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից 720 մ.
3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում ամռանը միջին ջերմաստիճանը +28 C, ձմռանը՝ -30 C
4. Պատմամշակութային կոթողներ
սբ. Աստվածածին եկեղեցի XIXդ. – գտնվում է կիսավեր վիճակում
5. Բնակչության թիվը 1810 մարդ, 563 ընտանիք

6. Համայնքի զբաղեցրած տարածքը 2366 հա որից` 260 հա արոտներ 434.9 հա վարելահողեր 22.6 հա այգիներ 342.6 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն անասնապահություն
8.Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով մասնակի
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը անմխիթար
Համայնքն ունի`
1. Դպրոց 500 աշակերտական տեղով
2. Գյուղական բժշկական ամբուլատորիա
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ
 

ԽԱՉԱՐՁԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 10.8կմ2

Բնակչություն` 407

 

Խաչարձան գյուղը մինջև ազգամիջյան կռիվները կոչվել է Փոլադ և բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Փոլադի տնտեսության հետ միևնույն վարչական տարածքում է գտնվել Աղքիլիսա և Մուրթել փոքր գյուղերը, որոնք նույնպես ադրբեջանաբնակ են եղել:
1989թ. տարածքը բնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայերով, որից հետո այն անվանվել է Խաչարձան: Այստեղ գործում է միջնակարգ դպրոցը: Բնակչության հիմնական զբաղմունքը եղել և մնում է հողագործությունն ու անասնապահությունը:
Նախկին Մուրթել գյուղը ադրբեջանցիների հեռանալուց հետո բնակեցվել է Շահումյանի շրջանից բռնագաղթվածներով և վերանվանվել Գեղատափ: Այժմ այստեղ բնակվում են 20 ընտանիքներ, որոնք զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ:
Համայնքն ունի տուրիզմի համար լավագույն բնակլիմայական պայմաններ:
1. Հեռավորությունը Երևանից   124կմ
մարզկենտրոնից   26 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից   1088մ.
3. Բնակլիմայական պայմանները
գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը +20 C, ձմռանը` -2C
4.Պատմամշակութային_կոթողներ՝ չկան
5. Բնակչության թիվը    412 մարդ, 125 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը   5625.25 հա
որից` 403.30հա արոտներ
         152.04հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն,
անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր բավարար, ոռոգման ջուր - անբավարար
9. գազաֆիկացված չէ
10. Ճանապարհների վիճակը – բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց   150 աշակերտական տեղով
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն

 

ԿԻՐԱՆՑ ՀԱՄԱՅՆՔ

Ըստ պատմական տվյալների Կիրանց գյուղը, Կունեն անունով, գոյություն ունի 4-րդ դարից: Հանդիսացել է Գուգարք աշխարհի Կանգարք գավառի իշխանանիստը:
Զարգացում է ապրել 12-13-րդ դարերում Զաքարյանների և Մահկանաբերդի Արծրունիների իշխանության ժամանակ: 16-18-րդ դարերում պատկանել է Խերումյան մելիքական տոհմին, միշտ հանդիսանալով Հայաստանի հյուսիս արևելքի սահմանապահ:
Ինչպես 20-րդ դարի սկզբին, այնպես էլ ավարտին՝ հայոց նոր գոյամարտի տարիներին, Կիրանցը աներեր կանգնել է թուրք-ազերիների նկրտումների ճանապարհին, հաղթել մարտադաշտում, տվել մեծ թվով զոհեր ու ավերածություններ: Այդ փոքր գյուղից 1988-1994թթ. զոհվել են 16 մարդ, վիրավորվել ու հաշմանդամ դարձել 7-ը:
Կիրանցիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է:
Գյուղը չունի հանգստի կամ մշակույթի որևէ օջախ, անավարտ է մնացել այդ նպատակով կառուցվող շենքի շինարարությունը՝ միջոցների բացակայության պատճառով:
Համայնքն ունի 110 տնտեսություն, 340 բնակիչներ:
1. Հեռավորությունը Երևանից 168 կմ
մարզկենտրոնից 28 կմ
ՀՀ պետական սահմանից 0.5կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից 620 մ.
3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում
ամռանը միջին ջերմաստիճանը +300C, ձմռանը՝ -20C
4. Պատմամշակութային կոթողներ -սբ. Երրորդություն եկեղեցի XIXդ. – գտնվում է կիսավեր վիճակում                

  5. Բնակչության թիվը 328 մարդ, 102 ընտանիք 6. Համայնքի զբաղեցրած տարածքը 590 հա որից` 85 հա արոտներ 243.1 հա վարելահողեր 2 հա այգիներ 76 հա անտառ 7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն անասնապահություն անտառտնտեսություն 8.Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով բավարար 9. գազաֆիկացված չէ 10. Ճանապարհների վիճակը բավարար Համայնքն ունի` 1.Հիմնական դպրոց, աշակերտների թիվը- 48 2. Բուժկետ 3. Կառուցվում է նոր համայնքային կենտրոն

 

ՀԱՂԱՐԾԻՆ ՀԱՄԱՅՆՔ

Բնակչություն` 3842

Նախկինում գյուղը կոչվել է Ջարխեչ, հիմնադրվել է 1815թ.-ին, Աչաջրից եկած բնակիչների կողմից, իսկ աչաջրեցիները Ղարաբաղից եկածներ են: Ինչպես հյուսիս - արևելյան մյուս բնակավայրերը, այնպես էլ նախկին Ջարխեչը, որն ուներ 35 ծուխ, 19-րդ դարի սկզբին ճանաչվել է ռուսական իշխանության կողմից: Խորհրդային տարիներին այն կոչվում էր Կույբիշև, իսկ 1990 - ական թվականներից` Հաղարծին: Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է, չնայած մեծ թվով մարդիկ աշխատելիս են եղել Դիլիջանի տարբեր հիմնարկ – ձեռնարկություններում: Գյուղն ունի 3 մասնաշենքերով միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 600 աշակերտներ: 2 խմբով գործում է մանկապարտեզը` 40 սանիկներով: Մշակույթի տունը տիպային է, այն 400 տեղանոց է: Նշված օբյեկտները վերանորոգման կարիք ունեն: Ազգամիջյան կռիվների ընթացքում գյուղը տվել է 5 զոհ և 2 հաշմանդամ: Վերջին 5 տարիների ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր: Համայնքի միջոցներով վերանորոգվել է գիշերային լուսավորության ցանցը, անց է կացվել 3 կմ խմելու ջրագիծ, 4 կմ գյուղամիջյան ճանապարհ է խճապատվել, տեղադրվել է արբանյակային ալեհավաք, վերանորոգվել է գյուղապետարանի շենքը, հարթեցվել է 30 կմ հեռագնա սարի ճանապարհ: Շուտով կգործի նոր ստեղծված մանկական երաժշտական դպրոցը: 1. Հեռավորությունը Երևանից  110կմ մարզկենտրոնից  23կմ 2. Բարձրությունը ծովի մակերևույթից  900մ. 3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը + 19C, ձմռանը` -2C 4.Պատմամշակութային_կոթողներ՝  Հաղարծնի վանքային համալիր 5. Բնակչության թիվը  4500   մարդ, 1030 ընտանիք 6. Համայնքի զբաղեցրած տարածքը   2775.88հա որից` 1055.29հա արոտներ            157.65հա վարելահողեր 7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն, անասնապահություն 8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր բավարար, ոռոգման ջուր - անբավարար 9. գազաֆիկացված է 10. Ճանապարհների վիճակը – բավարար Համայնքն ունի` 1. Դպրոց  1000 աշակերտական տեղով 2. Բուժկետ 3. Մշակույթի տուն 4. Համայնքային կենտրոն 5. Մանկապարտեզ

ՀՈՎՔ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 13.3կմ2

Բնակչություն` 499

 

Հովք գյուղը մինչև հայ-ադրբեջանական հակամարտությունը բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ 90-ական թվականներին այն բնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայերով։ Նախկինում գյուղը կոչվել է Հախկխլու, Վուրղուն, իսկ այժմ ստացել է հայեցի Հովք անունը։ Գործում է միջնակարգ դպրոցը։
1. Հեռավորությունը Երևանից   150 կմ
մարզկենտրոնից  17 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից  1250մ.
3. Բնակլիմայական պայմանները
գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը + 19C, ձմռանը` -2C
4.Պատմամշակութային_կոթողներ՝ չկան
5. Բնակչության թիվը    509 մարդ, 177 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը   5406.30հա
որից` 403.30հա արոտներ
         152.04հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն,
անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր բավարար, ոռոգման ջուր - անբավարար
9. գազաֆիկացված չէ
10. Ճանապարհների վիճակը – բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց   120 աշակերտական տեղով
2. Բուժկետ
3. Համայնքային կենտրոն

Ն.ԾԱՂԿԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Բնակչություն` 576

Ն. Ծաղկավանը Տավուշի մարզի հնագույն բնակավայրերից է, հիմնադրվել է մոտավորապես 13-րդ դարի կեսերին: Գյուղը եղել մելիքանիստ, որի համար մինչև 1946թ. կոչվել է Մելիքգյուղ:
Մելիքների նախաձեռնությամբ գյուղի տարածքում կառուցվել է Սուրբ Հակոբ եկեղեցին:
Հատկանշական է, որ հայ բեմի առաջին կին դերասանուհիներից՝ Քեթևան Արամյանցը եղել է մելիքգյուղացի: Նույն գյուղից է եղել խորհրդային միության հերոս Իշխան Սարիբեկյանը:
Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է:
1. Հեռավորությունը Երևանից 170  կմ
մարզկենտրոնից 30 կմ
ՀՀ պետական սահմանից  2 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից  689 մ.
3. Բնակլիմայական պայմանները
գտնվում է բարեխառն գոտում, ամռանը` + 300 C, ձմռանը` - 20 C

4. Պատմամշակութային կոթողներ –
Ս.Հովհաննես եկեղեցի 19-րդ դար, գտնվում է կիսավեր վիճակում

5. Բնակչության թիվը   641 մարդ, 234 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը 915հա
որից` 440հա արոտներ
981.3հա վարելահողեր
126.1 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն
8.Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով- խմելու ջրով` մասնակի, ոռոգման ջրով` բավարար
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը` բավարար
Համայնքն ունի`
1. Միջնակարգ դպրոց` 120  աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 76
2. Բուժկետ
3. Համայնքային կենտրոն
 

ՍԱՐԻԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 13.1կմ2

Բնակչություն` 1178

 

Տեղի բնակչությունը տեղափոխվել է Նոյեմբերյանի Ղոշղոթան և Դովեղ գյուղերից: Ներկայիս գյուղատեղը հիշատակվում է 1700 թվականներից: Տեղանքը հնում շրջապատված է եղել անտառներով:
Մինչև 1953թ. գյուղը կոչվել է Սռի գյուղ և հետո անվանակոչվել է Սարիգյուղ, այն ծովի մակերևույթից բարձր է 750 մ, զբաղեցնում է 1472,0 հա վարչական տարածք, 14 կմ սահմանակից է Ադրբեջանին:
Բնակչությունը ինչպես հնում, ներկայումս նույնպես հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ:
Գյուղում կա միջնակարգ դպրոց՝ 220 աշակերտներով: Աշխատասեր են: 1949թ. 9 ծխախոտագործուհիներ արժանացել են սոց. աշխատանքի հերոսի կոչման, նույն գյուղից հերոսի կոչման է արժանացել Երևանի Կիրովի անվան գործարանի ապարատավար Մերգել Ամիրխանյանը:
Գյուղը ակտիվորեն մասնակցել է ազգամիջյան կռիվներին, տվել է 6 զոհ, հաշմանդամ են դարձել 4 մարդ:
1. Հեռավորությունը Երևանից 162 կմ
մարզկենտրոնից  22կմ
ՀՀ պետական սահմանից  0.5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից  747 մ.
3. Բնակլիմայական պայմանները
գտնվում է բարեխառն գոտում, ամռանը` + 29 C, ձմռանը` - 3 C

4. Պատմամշակութային կոթողներ –
Ս.Հովհաննես եկեղեցի 19-րդ դար, գտնվում է կիսավեր վիճակում

5. Բնակչության թիվը  1270 մարդ, 398 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը 1472 հա
որից` 87 հա արոտներ
636.1 հա վարելահողեր
90 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն,
8.Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով- խմելու ջրով` մասնակի, ոռոգման ջուր` չկա
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը` բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց 320 աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 195
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ

ՍԵՎՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 47.9կմ2

Բնակչություն` 2222

 

Արաբական տիրապետության ժամանակաշրջանում Սևքարը մտնում էր Գանձակի ամիրության մեջ:
Սևքարը իր գոյության ընթացքում երկու անգամ լիովին ավերվել է՝ 13-րդ դարում թաթար-մոնղոլների կողմից, իսկ 1721թ. Աղա Մահմեդ խանի ավերիչ արշավանքների պատճառով:
Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, մասնավորապես՝ անասնապահությունը և այգեգործությունը:
Գյուղի 200 տեղանոց մշակույթի տունը հրետակոծված է և ենթակա է վերակառուցման: Միջնակարգ դպրոց են հաճախում մոտ 450 աշակերտ: Գյուղում գործում է երաժշտական դպրոց, ամբուլատորիա, վերջինս կառուցվել է համաշխարհային բանկի միջոցով:
Որպես հիմնախնդիրներ հանդիսանում են ջրի սակավությունը և գյուղամիջյան ճանապարհների անբավարար լինելը:
200 հա-ից ավելի հողատարածքներ չեն օգտագործվում հարևան հանրապետության կողմից հսկողության տակ գտնվելու պատճառով:
1. Հեռավորությունը Երևանից 164 կմ
մարզկենտրոնից 24 կմ
ՀՀ պետական սահմանից  3  կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից 750 մ.
3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում
ամռանը միջին ջերմաստիճանը +300C, ձմռանը՝ -20C
4. Պատմամշակութային կոթողներ
սբ. Պողոս և Պետրոս եկեղեցի -գտնվում է կիսավեր վիճակում

5. Բնակչության թիվը  2145  մարդ, 720 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը 4790 հա /բնակավայր 89.6հա /
որից` 1534 հա արոտներ
1023 հա վարելահողեր
330.1 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն, այգեգործություն,
անասնապահություն
8.Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով խմելու ջուր-անբավարար, ոռոգման ջուր-
բացակայում է
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց 624 աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 330
2. Գյուղական բժշկական ամբուլատորիա
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ
6. Երաժշտական դպրոց

 

ՎԱԶԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 15.4կմ2

Բնակչություն` 790

 

Վազաշենը որպես բնակավայր հիշվում է վաղ ժամանակներից։ Մարզի ամենահին բնակավայրերից է: Հնում այն կոչվել է Լալագեղ« Աշըղգեղ« խորհրդային կարգեր հաստատվելուց հետո մինչև 1970թ՝ Լալիգյուղ« այնուհետև՝ Վազաշեն։
Գյուղը սկսել է զարգացում ապրել հատկապես 1960թ-ից հետո« երբ ոռոգման հարցի լուծմամբ բուռն զարգացում է ապրել այգեգործությունը« որի շնորհիվ կարճ ժամանակում գյուղի տնտեսությունը դարձավ տարածաշրջանի ամենաառաջավոր տնտեսություններից մեկը։ Այստեղ աճեցվող բարձրորակ խաղողը մեծ պահանջարկ ուներ հայկական կոնյակի արտադրության բնագավառում։
Լինելով սահմանամերձ բնակավայր« հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին գյուղի այգիները հիմնականում մնացին կրակի գոտում և լիովին ոչնչացվեցին։ Ադրբեջանական դիրքերի հսկողության տակ են գտնվում նաև հարյուրավոր հեկտար այլ հողատեսքեր։
Հրետակոծությունից վնասվել են մասնավոր տներ և շինություններ։ Պատերազմական գործողությունների ժամանակ վազաշենցիները հերոսաբար պաշտպանեցին իրենց գյուղը։ Այդ ամենը տրվել է մեծ կորուստների գնով:
Վազաշենը կորցրեց մեծ քանակությամբ որակյալ այգիներ և վարելահողեր, հրետակոծությունից վնասվեցին բնակելի, հասարակական և արտադրական նշանակության կառույցներ, ենթակառուցվածքների ողջ համակարգը:
Գյուղի պաշտպանության ժամանակ զոհվեցին 10 ազատամարտիկ և խաղաղ բնակչություն, վիրավորվեց 22 մարդ:
Գյուղն ունի 1000-ից ավել բնակչություն։
Գործում է միջնակարգ դպրոցը՝ 150 աշակերտներով« բուժկետը« մանկապարտեզը։
1. Հեռավորությունը Երևանից   172 կմ
մարզկենտրոնից  32 կմ
ՀՀ պետական սահմանից  0.5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից    620մ.
3. Բնակլիմայական պայմանները –
գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը +300C, ձմռանը` -20C 
4. Պատմամշակութային կոթողներ –
Սբ. Աստվածածին եկեղեցի /19-րդ դար/, գտնվում է կիսավեր վիճակում

5. Բնակչության թիվը  865  մարդ, 342 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը 1707հա
որից` 309 հա արոտներ
732հա վարելահողեր
51.3 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն

8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր անբավարար, ոռոգման ջուր անբավարար
9. գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը – բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց 200  աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 97
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ /չի գործում/

 

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԱՐՃիՍ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 14.3կմ2

Բնակչություն` 1287

 

Տավուշի մարզի Արճիս գյուղը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին, Այրում կայարանից 4 կմ հեռավորության վրա։
Գյուղը հիմնվել է 350 տարի առաջ, այն ժամանակվա պղնձի հանքերում աչքի ընկած Միսկարյան եղբայրների շնորհիվ, որոնց տարածքը տրվել է որպես նվիրատվություն։
Գյուղացիների զբաղմունքը հիմնականում եղել է այգեգործությունը և պատահական չէ, որ դեռևս 1930-ական թվականներից այստեղ գործում էր մրգի չորացման արտադրություն, հետագայում պահածոների գործարան։
Ներկայումս գյուղում բնակվում են շուրջ 1400 մարդ և աշխատունակ մարդկանց հիմնական զբաղմունքը հողագործությունը, այգեգործությունը և անասնապահությունն է։
1. Հեռավորությունը Երևանից   212 կմ
մարզկենտրոնից  79 կմ

2. Բարձրությունը ծովի մակերևույթից  750  մ.
3. Բնակլիմայական պայմանները
գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը + 24C, ձմռանը` 0C 
4.Պատմամշակութային_կոթողներ՝ դամբարանադաշտեր, գերեզմանոցներ
5. Բնակչության թիվը   1400  մարդ, 411 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը  1898.54 հա
որից` 495.96 հա արոտներ
         316.86 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր անբավարար, ոռոգման ջուր - անբավարար
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը – բարվոք
Համայնքն ունի`
1. Դպրոց    500 աշակերտական տեղով
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ

 

ԱՅՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 1.3կմ2

Բնակչություն` 2351

Տավուշի մարզի Այրում քաղաքը /Նոյեմբերյանի տարածք/ գտնվում է Բագրատաշեն-Ալավերդի մայրուղու վրա։ Այն, լինելով երկաթգծով Վրաստանից Հայաստանի հյուսիսային դարպասը, ունի ռազմավարական մեծ նշանակություն։ Այն հիմնվել է 1937թ. պահածոների գործարանի կառուցման հետ միաժամանակ՝ որպես բանավան։ 1960թ. Բանավանում կառուցված մինչև 5 հարկանի բազմաբնակարան շենքերի, առանձնատների, մշակույթի պալատի, կենցաղային և առևտրի բազմաթիվ օբյեկտների առկայության պայմաններում այն դասվեց հանրապետական ենթակայության քաղաքների շարքը։ 1996թ. ունի գյուղի կարգավիճակ, իսկ 2006թ.՝ քաղաքի կարգավիճակ։ Հողատեսքեր չունի, որի պատճառով բնակչությունը չի օգտվել հողի սեփականաշնորհումից։ Գործում են միջնակարգ դպրոցը, մանկապարտեզը, երաժշտական դպրոցը, ամբուլատորիան, կենցաղային և առևտրի օբյեկտներ։ Քանի որ բանավանի տեղում նախկինում բնակավայր չի եղել և համայնքը ձևավորվել է հարակից բնակավայրերից վերաբնակեցվածներով, ուստի խոշոր տոհմեր չկան։ Այրումում բնակվում են 80 բռնագաղթված ընտանիքներ։ 1. Հեռավորությունը՝ Երևանից 206 կմ, մարզկենտրոնից՝ 73կմ, ՀՀ պետական սահմանից՝    կմ 2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 550մ. 3. Բնակլիմայական պայմանները. գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը +24 C, ձմռանը` +1C 4.Պատմամշակութային_կոթողներ՝ չկան 5. Բնակչության թիվը՝  2400 մարդ, 642 ընտանիք 6. Համայնքի զբաղեցրած տարածքը ՝  163.19հա, որից` արոտներ չկան, վարելահողեր չկան 7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն, անասնապահություն 8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր՝ անբավարար 9. Գազաֆիկացված է 10. Ճանապարհների վիճակը – բավարար Համայնքն ունի` 1. Դպրոց _700_աշակերտական տեղով 298 աշակերտ 2. Բուժամբուլատորիա 3. Մշակույթի տուն 4. Համայնքային կենտրոն 5. Մանկապարտեզ

ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 23կմ2

Բնակչություն` 3023

Գյուղը հիմնադրվել է 1936 թ., երբ Բագրատ Վարդանյանը սկսեց նոր հողերի յուրացումը և այգիների հիմնումը: Այգիների բազայի վրա գործում էին ՙԶեյթուն՚ և ՙԼալվար՚ սովխոզները: Ոռոգման ջրագծերը հնարավորություն տվեցին նախկին անապատը դարձնելու իսկական դրախտ: Ծովի մակերևույթից ընդամենը 450 մ բարձրության վրա աճեցվում էր ձիթապտուղ, դեղձ, խաղող, նուռ, թուզ, ձմերուկ. սեխ, լոլիկ և այլն: Այդ տարիներին կառուցվեցին տիպային վարչական, բնակելի, կուլտուր-կենցաղային շենքեր, միջն. դպրոց, մանկապարտեզ և այլն: Փողոցներն ասֆալտապատվեցին, անցկացվեց փողոցային լուսավորություն, հիմնվեց ազգային պարկ, որը պահպանվում է մինչև օրս: Գյուղը Բագրատաշեն է անվանվել ի հիշատակ իր հիմնադրի՝ Բագրատ Վարդանյանի: Պատերազմական տարիների անհրաժեշտ խնամքի և ոռոգման ջրի բացակայության հետևանքով դեղձի այգիների մեծ մասը ոչնչացվել են: Ներկայումս աշխատանքներ են տարվում նոր այգիներ հիմնելու ուղղությամբ: Բագրատաշենում գործում են 2 միջն դպրոցներ: Գործում են նաև մանկապարտեզն ու բուժ կետը: Համայնքի բնակիչների գյուղատնտեսության արտադրության հետ միասին աշխատանքով զբաղված է նաև Բագրատաշենի սահմանամերձ շուկայում: 1. Հեռավորությունը Երևանից  212կմ մարզկենտրոնից   79 կմ ՀՀ պետական սահմանից   0.5  կմ 2. Բարձրությունը ծովի մակերևույթից   380  մ. 3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը + 25C, ձմռանը` 0C 4.Պատմամշակութային_կոթողներ՝ նորակառույց մատուռ 5. Բնակչության թիվը  3131  մարդ, 900 ընտանիք 6. Համայնքի զբաղեցրած տարածքը   2290.50 հա որից` 643.58 հա արոտներ         1016.83 հա վարելահողեր 7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն անասնապահություն 8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր անբավարար, ոռոգման ջուր - բավարար 9. գազաֆիկացված չէ 10. Ճանապարհների վիճակը – բավարար Համայնքն ունի` 1. Դպրոց   1000 աշակերտական տեղով 2. Բուժկետ 3. Մշակույթի տուն 4. Համայնքային կենտրոն 5. Մանկապարտեզ

ԲԱՂԱՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 12կմ2

Բնակչություն` 871

Ըստ պատմական աղբյուրների Բաղանիս գյուղը հիմնադրվել է հինգերորդ դարում, իսկ մինչև այժմ պահպանված կիսավեր եկեղեցին պաշտոնական փաստաթղթերով համարվում է 10-րդ դարում կառուցված հնություն:
Բնակավայրը ավերվել է 1222-23թթ. թաթար-մոնղոլների արշավանքի հետևանքով: Այն սկսել է վերականգնվել 13-րդ դարի կեսերից:
Բաղանիսցիները գյուղը պաշտպանելու նպատակով կառուցել են ՙԿոռաբերդ՚ ամրոցը:
Զբաղեցնում է 1714 հա վարչական տարածք: Գյուղն ունի ոչ տիպային ակումբ-գրադարան, միջնակարգ դպրոց: Ազգամիջյան կռիվների հետևանքով գյուղը տվել է 150 ազատամարտիկ, 3 զոհ, 2 հաշմանդամ:
1. Հեռավորությունը Երևանից 182 կմ
մարզկենտրոնից  42կմ
ՀՀ պետական սահմանից  5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից  800մ.
3. Բնակլիմայական պայմանները
գտնվում է բարեխառն գոտում, ամռանը` + 290 C, ձմռանը` - 30 C

4. Պատմամշակութային կոթողներ –
Ս.Աստվածածին եկեղեցի 19-րդ դար, գտնվում է ավերված վիճակում 

5. Բնակչության թիվը   752  մարդ, 284 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը 1259 հա
որից` 463 հա արոտներ
287.5 հա վարելահողեր
62 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահությ
8.Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով- խմելու ջրով` մասնակի
9. գազաֆիկացվածչէ
10. Ճանապարհների վիճակը` բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց   450  աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 138
2 Բուժկետ
3. Համայնքային կենտրոն
4. Մանկապարտեզ /չի գործում/

ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 15կմ2

Բնակչություն` 532

Բարեկամավանը սահմանակից է ադրբեջանական Քյամառլու, Ղայմախլու, Ալբայրամլու գյուղերին: Գյուղի նախկին անվանումը` Կրումսլու, Դոստլու, իսկ 1978թ.-ից` Բարեկամավան: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեռ անհիշելի ժամանակներից տարածքը բնակեցված է եղել: Այստեղով է անցել Բաբելոնա - Ասորական առևտրական ճանապարհը, որտեղ գործել է պանդոկ: Օտարերկրյա արշավանքների ժամանակ գյուղը մի քանի անգամ ենթարկվել է ասպատակությունների: 5-7-րդ դարերում կառուցվել է գմբեթավոր հուշակոթող Սուրբ Բարձրյալ անվամբ, նրանից քիչ ներքև` հեթանոսական մեհյան: Բնակչությունը զբաղվել է խաղողագործությամբ, դաշտավարությամբ և անասնապահությամբ: Այստեղ բավականին քանակությամբ նուռ, թուզ, սերկևիլ և այլ պտուղներ են աճեցվում: Սակայն գտնվելով անմիջապես սահմանում բարեկամավանցիները սեփականշնորհված հողատարծքների զգալի մասը չի մշակվում: Ներկայումս գյուղն ունի 295 ծուխ և 762 բնակի 1. Հեռավորությունը Երևանից 198 կմ մարզկենտրոնից 58 կմ ՀՀ պետական սահմանից 0.3 կմ 2. Բարձրությունը ծովի մակերևույթից 600 մ. 3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում, ամռանը` + 300 C, ձմռանը` - 20 C

4. Պատմամշակութային կոթողներ – 
5. Բնակչության թիվը  594   մարդ, 275  ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը 1333 հա
որից` 876հա արոտներ
484.4 հա վարելահողեր
64.5 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն
8.Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով- խմելու ջրով` մասնակի, ոռոգման ջուր` բացակայում է
9. գազաֆիկացված չէ
10. Ճանապարհների վիճակը` բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց   350  աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 36
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն

ԲԵՐԴԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 29.4կմ2

Բնակչություն` 3287

Տավուշի մարզի Բերդավան գյուղը նախկինում կոչվել է Թթանձոր, իսկ Ղալաչան հիշատակվում է 3-րդ դարից:
Գյուղը լինելով սահմանամերձ, առիթ է հանդիսացել կառուցել բերդ, որը պաշտպանել է ոչ միայն Ղալաչան, այլ նաև մոտակա գյուղերը:
1898թ. բերդի մոտակայքի բնակիչները տեղափոխվում են ներկայիս գյուղատեղ, որտեղ և մշտական բնակություն են հաստատում:
Ղալաչան վերանվանվել է Բերդավան 1982թ., այն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, մշակույթի տուն, փոստ, առևտրի և կենցաղային սպասարկման օբյեկտներ: Գյուղն ունի 1081 ծուխ և շուրջ 3800 բնակիչ:
Տարիներ առաջ Դեբեդ գետի վրա կառուցված քառաստիճան պոմպակայանի շնորհիվ, ոռոգման լիարժեք պայմաններ է ստեղծել այգեգործության զարգացման համար: Տարեկան ստացվում էր հազարավոր տոննաներով խաղող, դեղձ, խնձոր և այլ կուլտուրաներ:
Տեղի բնակչության հիմնական զբաղմունքը ոչ միայն գյուղատնտեսության բնագավառն էր, այլև աշխատում էին տարածքում գտնվող սննդի կոմբինատում, որտեղ արտադրվում էր պահածոներ,հյութեր և այլ սննդամթերք:
1997թ. Նոյեմբերյանի երկրաշարժից տարբեր վնասվածքներ են ստացել շուրջ 400 տներ:
1. Հեռավորությունը Երևանից   193 կմ
մարզկենտրոնից   60  կմ
ՀՀ պետական սահմանից  5  կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից   685մ.
3. Բնակլիմայական պայմանները
գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը +24 C, ձմռանը` 0C 
4.Պատմամշակութային_կոթողներ՝ բերդեր, եկեղեցիներ, գերեզմանոցներ
5. Բնակչության թիվը  3815 մարդ, 1081 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը   3969.41հա
որից` 1512.97հա արոտներ
         1431.43հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր անբավարար, ոռոգման ջուր - բավարար
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը – բարվոք
Համայնքն ունի`
1. Դպրոց   700  աշակերտական տեղով
2. Բուժամբուլատորիա
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ

ԴԵԲԵԴԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 8.8կմ2

Բնակչություն` 763

 

Տավուշի մարզի Դեբեդավան գյուղը գտնվում է նախկին Նոյեմբերյանի շրջանի հյուսիսարևելյան մասում: Հայաստանի ամենացածրադիր գոտիներից է, ծովի մակերևույթից բարձր է ընդամենը 375-ից 400մ-ով: Գյուղը մի կողմից սահմանակից է Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանաբնակ գյուղերին:
Նախկինում Դեբեդավանը կազմում էր ՙԼալվար՚ սովխոզի գործարանի մի մասը և մտնում էր Բագրատաշենի վարչական ենթակայության տակ:
1988թ. ազգամիջյան դեպքերից հետո ներկայիս բնակչության 95 տոկոսը վերաբնակեցվել է Ադրբեջանից գաղթած փախստականներով:
Ոռոգման ջրի առկայության դեպքում այստեղ աճում են զեյթուն, նուշ, նուռ, դեղձ, խաղող և այլ արևադարձային կուլտուրաներ:
Գյուղում գործում է գինու գործարան, դպրոց, բուժկետ: Ներկայումս բնակչության թիվը 850-ից ավելի է:
1. Հեռավորությունը Երևանից 225 կմ
մարզկենտրոնից 85 կմ
ՀՀ պետական սահմանից 0.3կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից 375 մ.
3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում
ամռանը միջին ջերմաստիճանը +320C, ձմռանը՝ 00C
4. Պատմամշակութային կոթողներ
5. Բնակչության թիվը 657 մարդ, 283 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը 786.81 հա
որից` 340 հա արոտներ
273.2 հա վարելահողեր
141.3 հա այգիներ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն, խաղողագործություն
անասնապահություն
8.Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով խմելու ջուր-մասնակի, ոռոգման ջուր-անբավարար
9. գազաֆիկացված չէ
10. Ճանապարհների վիճակը անմխիթար
Համայնքն ունի`
1. Դպրոց 250 աշակերտական տեղով
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ /չի գործում/

ԴԵՂՁԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 6.2կմ2

Բնակչություն` 286

Գյուղը հիմնադրվել է 1973թ. Նոյեմբերյանի նախկին շրջանի Արճիսի հողոտարածքներում, որտեղ հիմնվել և բավական հաջողությունների է հասել խաղողագործության, պտղաբուծության և բանջարաբուծության բնագավառում: Արճիսից առանձնացվել է 1987թ: Գյուղը սահմանակից է /2կմ/ Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանական գյուղերին: 1980-1985թթ հաշվում էր 150 ընտանիք շուրջ 750 բնակիչներով: Չնայած վերջին տարիներին որոշակիորեն իջել է բնակչության թվաքանակը, սակայն նոր դպրոցի շահագործումը, հիմնվող նոր այգետարածությունները պայմաններ են ստեղծել բնակչության սոցիալ – տնտեսական վիճակի բարելավման համար: Գյուղի 80 սովորող երեխաներ հաճախում են հարևան Պտղավան գյուղի դպրոցը, այստեղ չկան վարչական և սպասարկման ոլորտի օբյեկտներ: Վատթար վիճակում է ոռոգման և խմելու ջրի վիճակը: ՀՍՆՀ-ի ծրագրով 2001-2003թթ. կառուցվել է նոր դպրոց՝ նախահաշվային արժեքը 70,0 մլն. Դրամ, 150 աշակերտի համար։ Սակայն չի լուծվել դպրոցի ջրամատակարարման խնդիրը: Անհրաժեշտ է կառուցել համայնքային կենտրոն։ Դեղձավանը ունի 339 բնակիչ։ Գյուղում բնակվում են նաև փախստականներ։ 1. Հեռավորությունը Երևանից  211 կմ մարզկենտրոնից  78 կմ ՀՀ պետական սահմանից   3 կմ 2. Բարձրությունը ծովի մակերևույթից   620 մ. 3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը + 24C, ձմռանը` +1C 4.Պատմամշակութային_կոթողներ՝ չկան 5. Բնակչության թիվը   297 մարդ, 85 ընտանիք 6. Համայնքի զբաղեցրած տարածքը   625.57 հա որից` 362.85հա արոտներ         122.24հա վարելահողեր 7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն անասնապահություն 8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր անբավարար, ոռոգման ջուր - անբավարար 9. գազաֆիկացված չէ 10. Ճանապարհների վիճակը – բավարար Համայնքն ունի` 1. Դպրոց   250  աշակերտական տեղով 2. Բուժկետ 3. Հանդիսությունների սրահ 4. Համայնքային կենտրոն

ԴՈՎԵՂ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 13.3կմ2

Բնակչություն` 690

Դովեղ գյուղը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի հյուսիս-արևելյան սահմանագլխին: Արևելքից 15 կմ երկարությամբ անմիջապես սահմանակից է Ադրբեջանին: Գյուղը բավականին հին բնակավայրերից է, ունի դարավոր պատմություն: Այդ են վկայում հին բնակատեղում դեռևս պահպանված գերեզմանաքարերն ու խաչքարերը: Գյուղը ներկա տեղում հաստատվել է շուրջ 450 տարի առաջ, ունենալով երկու եկեղեցի, որոնք ավերվել են 19-րդ դարի վերջին: Գյուղն էլեկտրիֆիկացվել է ուշ՝ 1960թ., իսկ հեռախոսակապը գործում է 1966թ.-ից: Գյուղում կա միջնակարգ դպրոց, ակումբ-գրադարան, բուժկետ, մսուր-մանկապարտեզ, որը չի գործում 1993թ.: Ներկայումս գյուղն ունի 220 ծուխ և 702 բնակիչ: 1. Հեռավորությունը Երևանից   190կմ մարզկենտրոնից   57կմ ՀՀ պետական սահմանից  1  կմ 2. Բարձրությունը ծովի մակերևույթից   680մ. 3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը + 24C, ձմռանը` +1C 4.Պատմամշակութային_կոթողներ՝ Սուրբ Սարգիս եկեղեցի 5. Բնակչության թիվը  690  մարդ, 216 ընտանիք 6. Համայնքի զբաղեցրած տարածքը  1127հա որից` 183հա արոտներ         296.38 հա վարելահողեր 7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն անասնապահություն 8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր բավարար, ոռոգման ջուր - անբավարար 9. գազաֆիկացված է 10. Ճանապարհների վիճակը – բարվոք Համայնքն ունի` 1. Դպրոց   350  աշակերտական տեղով 2. Բուժկետ 3. Մշակույթի տուն 4. Համայնքային կենտրոն 5. Մանկապարտեզ

ԶՈՐԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 20.5կմ2

Բնակչություն` 1089

 

ՀՀ Տավուշի մարզի Զորական գյուղը մինչև 1988 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Ազգամիջյան կռիվների և հարաբերությունների սրման և հետագա դեպքերի զարգացման պատճառով այստեղ բնակություն են հաստատել Շամխորի շրջանի Չարդախլու գյուղից եկած 310 և Շահումյանի շրջանից բռնագաղթված 12 ընտանիքներ: Ներկայում այստեղ կա 300 տնտեսություն՝ շուրջ 1400 բնակիչներով:
Գյուղում գործում է միջնակարգ դպրոց 225 աշակերտով:
Գյուղը նախկինում կոչվել է Վ. Քյորփլու, Հոկտեմբեր:
1. Հեռավորությունը Երևանից   207կմ
մարզկենտրոնից   67կմ
ՀՀ պետական սահմանից   2կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից  710մ.
3. Բնակլիմայական պայմանները
գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը +31 C, ձմռանը` -10C 
4.Պատմամշակութային_կոթողներ

5. Բնակչության թիվը   1019 մարդ, 386 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը   1863հա
որից` 446 հա արոտներ
762.2  հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր անբավարար, ոռոգման ջուր - բավարար
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը – անմխիթար
Համայնքն ունի`
1. Դպրոց   300  աշակերտական տեղով
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ /չի գործում/

ԼՃԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ

Լճկաձոր

Մակերես` 5.7կմ2

Բնակչություն` 457

 

Տավուշի մարզի Լճկաձոր գյուղը գտնվում է Այրում կայարանից և համանուն համայնքից 2 կմ հեռավորության վրա։
Լճկաձորը Նոյեմբերյանի տարածաշրջանի ամենահին գյուղերից է:
Ներկայումս բնակչության հիմական զբաղմունքը հողագործությունն ու այգեգործությունն է։ Գյուղն ունի 550 հա հողատարածք« որից վարելահողեր՝ 133 հա« արոտավայրեր ու խոտհարքներ՝ 223 հա։ Գյուղի նորակառույց դպրոցում սովորում են 40 աշակերտ։
1. Հեռավորությունը Երևանից    215կմ
մարզկենտրոնից   75կմ
ՀՀ պետական սահմանից 10.5կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից   680մ.
3. Բնակլիմայական պայմանները
գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը +290C, ձմռանը` -20C 
4Պատմամշակութայինկոթողներ –
5. Բնակչության թիվ   414 մարդ, 108 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը   2159հա
որից` 110 հա արոտներ
163.8 հա վարելահողեր
45.9 հա այգիներ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – մասնակի
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը – բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց  80աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 57
2. Բուժկետ

ԿՈԹԻ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 41.7կմ2

Բնակչություն` 2225

 

Կոթի գյուղը իբրև բնակավայր գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից, այն կոչվել է Կոթ, Կոթի, Կոթիգեղ:
1964թ. Կոթիգեղը վերանվանվել է Շավարշական, տեղացի հեղափոխական Շ. Ամիրխանյանի անունով, իսկ 1991թ. որդեգրել է իր Կոթի պատմական անունը:
Գյուղը սահմանամերձ է, ռմբակոծություններից տուժել են ոչ միայն մասնավոր տները, այլև մշակույթի տունն ու կենցաղային այլ օբյեկտներ:
1. Հեռավորությունը Երևանից   188 կմ
մարզկենտրոնից   48  կմ
ՀՀ պետական սահմանից   0.5  կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից   700մ.
3. Բնակլիմայական պայմանները –
գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը +300C, ձմռանը` -20C 
4. Պատմամշակութային կոթողներ –
Սբ. Աստվածածին եկեղեցի /19-րդ դար/, վերանորոգվել է 
5. Բնակչության թիվը   2270 մարդ, 913 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը 4058 հա
որից` 801 հա արոտներ
1858հա վարելահողեր
149.2հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր մասնակի, ոռոգման ջուր - բացակայում է
9. գազաֆիկացված չէ
10. Ճանապարհների վիճակը – բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց _830_աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 290
2. Գյուղական բժշկական ամբուլատորիա
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ

ԿՈՂԲ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 46.5կմ2

Բնակչություն` 4610

Կողբը Տավուշի մարզի ամենամեծ գյուղն է: Հնում եղել է Գուգարաց նահանգի Կողբափոր գավառի կենտրոնը: Առաջին գրավոր հիշատակությունը վերաբերվում է 368թ. / Մովսես Խորենացի, Փավստոս Բյուզանդ /: Սակայն գյուղի հիմնադրման տարեթիվը հասնում է մինչև մ.թ.ա. 1-2-րդ դարերը: Գյուղը հարուստ է պատմական հուշարձաններով, մինչև 1937թ. այստեղ գործել է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Գյուղամերձ տարածքում են գտնվում Մշկավանք, Տավարաեղցի, Վարդգյուղ, Լոմուս և այլ վանքերի ու եկեղեցիների ավերակները:
Գյուղի միջով անցնող Կողբագետի վրա կառուցված 3 կամուրջները կապում են գյուղի երկու մասերը: Գյուղը ծովի մակերևույթից բարձր է 800 մ: Այստեղ բարձր բերք է ստացվում այգեգործությունից / խաղող, դեղձ, խնձոր և այլն / և բանջարաբոստանային կուլտուրաներից / ձմերուկ, վարունգ, սեխ և այլն /:
Այստեղ գործում են 2 միջն. դպրոցները, գրադարանը, երաժշտական դպրոցը, 2 մանկապարտեզը, բժշկական ամբուլատորիան, 1300 համարով հեռախոսակայանը, մշակույթի տունը, առևտրի և սննդի կետեր:
1. Հեռավորությունը Երևանից   190  կմ
մարզկենտրոնից    57  կմ
ՀՀ պետական սահմանից   10կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից   750 մ.
3. Բնակլիմայական պայմանները
գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը + 22C, ձմռանը` 0 C
4.Պատմամշակութային_կոթողներ՝ վանքեր, եկեղեցիներ
5. Բնակչության թիվը  5090   մարդ, 1547 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը  11194հա
որից` 2340.5հա արոտներ
         933.7հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր բավարար, ոռոգման ջուր - անբավարար
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը – բարվոք
Համայնքն ունի`
1. Դպրոց   1200  աշակերտական տեղով
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ
6.Արվեստի դպրոց, թանգարան

ՀԱՂԹԱՆԱԿ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 16.7կմ2

Բնակչություն` 1274

Հաղթանակ համայնքը հիմնադրվել է 1949թ. նախկին Ն. Քյորփլու կոլտնտեսության բազայի վրա: Տնտեսության կազմավորման հենց 1-ին տարում իր գործունեությունն սկսեց ամենագլխավոր միջոցառումով՝ ջրհան կայանի շինարարությամբ,առանց որի անիմաստ կլիներ տափաստանային բուսական ծածկույթ ունեցող հողատարածություններում պտղատու այգետարածություններ հիմնելը: Հաղթանակի տնտեսությունը կարճ ժամանակաշրջանում մեծ ճանաչում գտավ ոչ միայն հանրապետությունում,այլև խորհրդային միությունում: Ներկայումս տարբեր ծրագրերի միջոցով աշխատանքներ են տարվում նոր այգիներ հիմնման ուղղությամբ: 2000 թ. հիմնվել է 19 հա դեղձի այգի, այս տարի նախատեսված է հիմնել ևս 40 հա: 1. Հեռավորությունը Երևանից 203կմ մարզկենտրոնից  70կմ ՀՀ պետական սահմանից   5կմ 2. Բարձրությունը ծովի մակերևույթից   600մ. 3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը + 24C, ձմռանը` 0C 4.Պատմամշակութային_կոթողներ՝ չկան 5. Բնակչության թիվը  1378 մարդ, 395 ընտանիք 6. Համայնքի զբաղեցրած տարածքը   1659.6 հա որից` 441.84 հա արոտներ         722.11 հա վարելահողեր 7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն, անասնապահություն 8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր անբավարար, ոռոգման ջուր - բավարար 9. գազաֆիկացված է 10. Ճանապարհների վիճակը – բարվոք Համայնքն ունի` 1. Դպրոց _400_աշակերտական տեղով 2. Բուժկետ 3. Մշակույթի տուն 4. Համայնքային կենտրոն 5. Մանկապարտեզ

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 33.6կմ2

Բնակչություն` 5486

Ստույգ տվյալներ չկան այս տարածքում հնագույն բնակավայրերի վերաբերյալ։ Սակայն նրա անմիջական հարևանությամբ գտնվող 13-րդ դարում կառուցված Մշկավանքն ու Սուրբ Սարգիս եկեղեցին« Բերդավանի Ղարիչաքար ամրոցը հուշում են« որ այս տարածքը հնում ևս բնակեցված է եղել։
Մինչև խորհրդային կարգերի հաստատումը կոչվել է Բարանա։
Քաղաքում գործում են 2 միջնակարգ դպրոցները« մանկապարտեզը« արվեստի և երաժշտական դպրոցները« կենցաղային և առևտրի օբյեկտներ։
Ազատամարտի տարիներին նոյեմբերյանցիները ակտիվ մասնակցություն են ունեցել սահմանների պաշտպանությանը« տվել են 15 զոհ« 4 ազատամարտիկ դարձել են հաշմանդամ։
1997թ© Նոյեմբերյանի երկրաշարժը և 1992-94թթ© հրետակոծությունները լուրջ ավերածություններ են առաջացրել բնակելի« վարչական ու կենցաղային շենքերում։ Վթարված մասնավոր տների թիվը գերազանցում է 300-ը։ 2003թ© պետբյուջեով 1,5մլրդ դրամ է տրամադրվել երկրաշարժի հետևանքների վերացման համար։ Նաև 3 հաշմանդամ ազատամարտիկների ընտանքիներ պետբյուջեի հաշվին ապահովվել են բնակարանով։
Ավարտվել է քաղաքի Սբ. Սարգիս եկեղեցու վերանորոգումը:
1. Հեռավորությունը Երևանից  194 կմ
մարզկենտրոնից   54 կմ
ՀՀ պետական սահմանից   5կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից    800մ.
3. Բնակլիմայական պայմանները
գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը +300C, ձմռանը` -20C 
4. Պատմամշակութային կոթողներ – Սբ. Սարգիս եկեղեցի /19-րդ դար/, վերանորոգվում է 
5. Բնակչության թիվը   5500  մարդ, 1571 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը 4009հա
որից` 1012 հա արոտներ
1031հա վարելահողեր
24.2 հա այգիներ
110 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն
առևտուր
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – ոչ նորմալ
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը – բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց` Նոյեմբերյանի թիվ 2 – 450 աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 367
2. Առողջության կենտրոն
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Սպորտդպրոց
6. Երաժշտական դպրոց

ՈՍԿԵՊԱՐ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 12.3կմ2

Բնակչություն` 956

 

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը / Նոյեմբերյանի տարածք / ըստ պատմական տվյալների հիմնադրվել է 6-րդ դարում և այդ ժամանակից էլ կոչվել է Ոսկեպար: Նույն դարում կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Դարերի ընթացքում թշնամու կողմից ենթարկվել է ասպատակությունների, որը պատճառ է դարձել գյուղատեղի տեղափոխությունների:
Հնում Ոսկեպարը ունեցել է ջրաղաց, որից օգտվել են նաև հարևան գյուղերի բնակչությունը, իսկ մինչև 1940թ. գյուղը էլեկտրականություն էր ստանում համանուն գետի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանից:
Որպես հնագույն բնակավայր ապացուցում են պեղումներից հայտնաբերված գերեզմանաքարերն ու ամրոցները:
130 ոսկեպարցիներ մեկնել են 1941-1945թթ. Հայրենական պատերազմ, որտեղից չեն վերադարձել 91-ը, իսկ վերջին ազգամիջյան կռիվների ընթացքում զոհվել են 7 մարդ:
1. Հեռավորությունը Երևանից 174 կմ
մարզկենտրոնից  34կմ
ՀՀ պետական սահմանից  2կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից  780մ.
3. Բնակլիմայական պայմանները
գտնվում է բարեխառն գոտում, ամռանը` 300 C, ձմռանը` - 20 C 

4. Պատմամշակութային կոթողներ
Ս. Աստվածածին եկեղեցի. 6-րդ դար, կարիք ունի վերանորոգման
5. Բնակչության թիվը   912  մարդ, 304   ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը 1156.83 հա
որից` 250 հա արոտներ
459 հա վարելահողեր
56.11 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն
անտառտնտեսություն
8.Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով- խմելու ջրով` բավարար, ոռոգման ջրով` մասնակի
9. գազաֆիկացված չէ
10. Ճանապարհների վիճակը` բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց   560  աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 102
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն

ՈՍԿԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 17կմ2

Բնակչություն` 1381

 

Ղոշղոթան /1976թ. Ոսկեվան/ գյուղը հիմնադրվել է 1200-ական թվականներին: Գյուղում կոլտնտեսային կարգեր հաստատվել են 1931թ., իսկ 1958թ. պետական տնտեսություն: 1905թ. հասարակական հիմունքներով կառուցվել է եկեղեցի, որին կից ստեղծվել է ծխական դպրոց: 1928թ. դպրոցը գործել է տարրական, 1955թ.՝ 7-ամյա, իսկ 1939-40 ուս. տարում՝ միջնակարգ: Ներկայումս դպրոցի աշակերտների թիվը 242 է, ուսուցիչներինը՝ 22:
Գյուղն ունի կապի բաժանմունք, մշակույթի տուն, հիվանդանոց, Դիլիջանի ՙԻմպուլս՚ գործարանի ՙԵլակ՚ դուստր ձեռնարկություն, որը չի գործում 1992թ.-ից:
Բնակչությունը զբաղվում է բուսաբուծությամբ և անասնաբուծությամբ:
1. Հեռավորությունը Երևանից 184   կմ
մարզկենտրոնից   44կմ
ՀՀ պետական սահմանից   1կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից  850մ.
3. Բնակլիմայական պայմանները
գտնվում է բարեխառն գոտում, ամռանը` + 290 C, ձմռանը` - 30 C

4. Պատմամշակութային կոթողներ –
Ս.Գայանե եկեղեցի 19-րդ դար, վերանորոգվել է 2003թ. 

5. Բնակչության թիվը   1361  մարդ, 426 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը 1935.6 հա
որից` 578 հա արոտներ
535.8 հա վարելահողեր
57.5 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն
8.Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով- խմելու ջրով` մասնակի, ոռոգման ջուր` չկա
9. գազաֆիկացված չէ
10. Ճանապարհների վիճակը` բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց   640  աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 185
2. Գյուղական բժշկական ամբուլատորիա
3. Մշակույթի տուն
4. Սպորտդպրոց

 

ՊՏՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 5.7կմ2

Բնակչություն` 903

Պտղավանը որպես բնակավայր հիմնվել է 1948 թվականից, այն ձևավորվել է Այրումի պահածոների գործարանին կից պտղաբուծական և ՙԱրարատ՚ տրեստին կից խաղողագործական սովխոզների միացումից: Պտղավանցու զբաղմունքը հիմնականում եղել է պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարանաբոստանային կուլտուրաների արտադրությունը: Նման կուլտուրաների մշակությունը կախված է ոռոգման ջրի առկայությունից, որը, ցավոք սրտի, վերջին տարիներին նորմալ վիճակում չէ: Արոտավայրերի բացակայության պաստճառով այստեղ զարգացած չէ անասնապահությունը: Գյուղն ունի 1000-ից մի փոքր ավելի բնակիչ: Նրանց հիմնական մասը փախստականներ են: Կա միջնակարգ դպրոց, մանկապարտեզ և ալրաղաց: 1. Հեռավորությունը Երևանից   206կմ մարզկենտրոնից  73կմ ՀՀ պետական սահմանից  5կմ 2. Բարձրությունը ծովի մակերևույթից   450մ. 3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը + 25C, ձմռանը` +1C 4.Պատմամշակութային_կոթողներ` հնագույն բնակատեղիներ 5. Բնակչության թիվը   1036 մարդ, 284 ընտանիք 6. Համայնքի զբաղեցրած տարածքը   570.56հա որից` 27.58հա արոտներ, 273.1հա վարելահողեր 7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն անասնապահություն 8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր անբավարար, ոռոգման ջուր - բավարար 9. գազաֆիկացված չէ 10. Ճանապարհների վիճակը – բավարար Համայնքն ունի` 1. Դպրոց _300_աշակերտական տեղով 2. Բուժկետ 3. Մշակույթի տուն 4. Համայնքային կենտրոն 5. Մանկապարտեզ

ՋՈՒՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 9.1կմ2

Բնակչություն` 581

 

Տավուշի մարզի Ջուջևան գյուղը հիմնադրվել է 1874թ.` հիմնականում Արցախից տեղափոխվածների կողմից: Բարձրությունը ծովի մակերևույթից 1000 մետր է: Գյուղը զբաղեցնում է 140 հա վարչական տարածք:
Մարդկանց հիմնական զբաղմունքը անասնապահությունն է ու բուսաբուծությունը:
Գյուղի միջով է անցնում հանրապետական նշանակության ավտոմայրուղին:
Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, որտեղ հաճախում են 105 աշակերտներ:
1. Հեռավորությունը Երևանից 188 կմ
մարզկենտրոնից  48կմ
ՀՀ պետական սահմանից   5կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից   1000  մ.
3. Բնակլիմայական պայմանները
գտնվում է բարեխառն գոտում, ամռանը` +300 C, ձմռանը` - 20 C 

4. Պատմամշակութային կոթողներ 
5. Բնակչության թիվը   534  մարդ, 165  ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը 958.8 հա
որից` 253 հա արոտներ
170.1 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն
8.Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով- խմելու ջրով` մասնակի, ոռոգման ջրով` անբավարար
9. գազաֆիկացված չէ
10. Ճանապարհների վիճակը` բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց 150 աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 82
2. Բուժկետ
3. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ

 

ՏԱՎՈՒՇԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԱՅԳԵՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ

Այգեձոր գյուղը գտնվում է ՀՀ հյուսիս-արևելյան մասում, ծովի մակերոսից 700 մ բարձրության վրա, Հայաստանի պատմական Ուտյաց աշխարհի Տավուշ գավառի ամենագեղեցիկ անկյուններից մեկում` Ախնջի գետի գեղատեսիլ հովտում: Գյուղի նախկին անունը ՙՂուլալի՚ է: Այն որպես բնակատեղի գոյություն է ունեցել շատ վաղ ժամանակներից: Այդ են վկայում գյուղի և նրա տերիտորյալ տարածքի վրա գտնվող բազմաթիվ հուշարձաններն ու նրանց մնացորդները, կամուրջների և այլ հնությունների ավերված մնացորդների առկայությունը: Նրանցից են ՙՀռիփսիմե՚ եկեղեցին-5-6 –րդ դար, ՙԽուցեր՚-7-րդ դար, ՙՀացուտ թավ՚-4-րդ դար, ՙԵկեղեցաձոր՚ - 8-րդ դար, ՙՊատածի՚, ՙԳյուղամիջի՚ գերեզմանատները ու հնության մնացորդները:

    Գյուղի հիմնադրմանը, անցյալին ու պատմական ուղուն վերաբերվող փաստաթղթերը չեն պահպանվում, ուստի հիմնադրման կոնկրետ թիվ չկա: Հնարավոր եղած պատմական տվյալներից ելնելով, գյուղը հիմնադրվել է 1720 թվականին: Ունեցել է 26 հիմնադիր տոհմ, որոնք եկել են Ղարաբաղի Գյուլիստանի մելիքույունից, Շամխորի խանությունից և Վրաստանի Շուլավեր գյուղից:

    1939 թվականից ՙՂուլալի՚ գյուղը, որն իր

ԱՅԳԵՊԱՐ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 0.2կմ2

Բնակչություն` 609

Այգեպարը  հիմնվել  է  1930-ական  թվականների   վերջին,  տեղում  ծխախոտի  ֆերմենտացիոն  գործարանի  բազայի  վրա:  Գյուղը  բնակեցվել  է  շրջակա  գյուղերի  բնակիչների  տեղափոխմամբ  ու  մշտական  հաստատմամբ:

 

1960-ական  թվականներից,  երբ  այստեղ  կառուցվեցին  գինու,  պահածոների և  ծխախոտի ֆերմենտացիոն գործարանները,  բնակչությունը  սկսեց  ավելանալ: 1959թ.  սկսեց  գործել  օդանավակայան:

 Գյուղը  սահմանամերձ  է  անմիջապես  Ադրբեջանի  Թովուզի  շրջանին,  որի  հետևանքով  ռմբակոծությունից  տուժել  են  բնակելի  շենքեր,  գինու  գործարանը,  լիովին  ավերվել  է  պահածոների  գործարանը:

 1. Հեռավորությունը   Երևանից  211 կմ, մարզկենտրոնից  71կմ,

   ՀՀ պետական սահմանից  0.1կմ

2. Բարձրությունը ծովի մակերևույթից   655մ.

3. Բնակլիմայական պայմանները  

գտնվում է բարեխառն գոտում, ամռանը` + 300 C, ձմռանը`   - 20 C 

4. Պատմամշակութային կոթողներ  չկան

5. Բնակչության թիվը   629 մարդ,   262  ընտանիք

6. Համայնքի զբաղեցրած տարածքը 25.99 հա

7. Բնակչության զբաղմունքը`         հողագործություն,   անասնապահություն,արդյունաբերություն, գինեգործություն

8.Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով  մասնակի

9. գազաֆիկացված է   

10. Ճանապարհների վիճակը`  բավարար

Համայնքն ունի`

1. Դպրոց   250  աշակերտական տեղով, աշակերտների թիվը   62

2. Բուժկետ

3. Մշակույթի տուն

4. Համայնքային կենտրոն

5. Մանկապարտեզ

ԱՐԾՎԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 36.8կմ2

Բնակչություն` 3320

 Գյուղը նախկինում կոչվել է Ղարաբաղայա, այնուհետև Ղրղի անվանումներով: Արծվաբերդ է կոչվել 1978թ. հունվարից: Գյուղը Բերդից գտնվում է 8 կմ հեռավորության վրա, դեպի հարավ-արևելք, մեկ հիմքի վրա բարձրացող չորս բլրակների միացված տարածքում:
Գյուղը հիմնվել է Ղարաբաղի Ղարաղալու գյուղից եկած տեղահանվածների կողմից:
Գյուղի տարածքը հարուստ է հնություններով՝ Սուրբ Զորավոր եկեղեցի, խաչքարեր, Բերդի ավերակներ, կիկլոպյան հնությունների ավերակներ:
Արծվաբերդում կա երկու դպրոց, մանկապարտեզ, գրադարան, մշակույթի տուն, առևտրի և սպասարկման այլ օբյեկտներ:
Բնակչությունը զբաղվում է հողագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ:
1. Հեռավորությունը Երևանից 214 կմ
մարզկենտրոնից 74 կմ
ՀՀ պետական սահմանից   3կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից 930 մ.
3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում
ամռանը միջին ջերմաստիճանը +290C, ձմռանը՝ -30C
4. Պատմամշակութային կոթողներ
սուրբ Աստվածածին եկեղեցի XIXդ. գտնվում է կիսավեր վիչակում

5. Բնակչության թիվը   3270  մարդ, 985 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը 3685 հա
որից` 586 հա արոտներ
985.1 հա վարելահողեր
137.7 հա այգիներ
530.3 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահությ
8.Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով խմելու ջուր-բավարար, ոռոգման ջուր-բավարար
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը անմխիթար
Համայնքն ունի`
1. Դպրոց միջնակարգ՝ 536 աշ/տեղ, աշակերտների թիվը- 355, հիմնական՝ 200 աշ/տեղ, աշակերտների թիվը- 132
2. Առողջության կենտրոն
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ 49 երեխա

ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 43.1կմ2

Բնակչություն` 8810

Դեռևս վաղ անցյալում Սեպուհ Ցլիկ Ամրամի ժամանակներում / 7 դար /, Տավուշի կիրճի դժվարամատչելի լանջերում կառուցվել է Տավուշ բերդը: Բնակավայրը գտնվել է ամրոցին հարող կիրճի մատչելի մասում, որի մնացորդները պեղվում են մինչև այսօր: Ժամանակի ընթացքում բնակավայրը ավերվել է, իսկ բնակիչները՝ ցրվել: Հետագայում նրանց մի մասը վերադարձել և հիմնել է նոր բնակավայր, ամրոցի դիմաց, որը կոչվել է Բերդ: 1897թ. Բերդն արդեն ուներ 1350 բնակիչ և այն աճելով 1980-ական թվականներին դարձել է շուրջ 12000: Ներկայումս քաղաքն ունի 2900 ծուխ և 8700 բնակիչ: Քաղաքն ունի 4 միջնակարգ, երաժշտական, արվեստի դպրոցներ, ՙԳալիք՚ համալսարանի մասնաճյուղ, պետական քոլեջ, պատմության թանգարան, գրադարաններ, մշակույթի տուն, մարզադպրոց: Քիչ չեն բազմաբնակարան տուֆակերտ բնակելի շենքերն ու նախկինում կառուցված գործարանները: Այստեղ բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, արհեստագործությունը, մանրածախ առևտուրը: Գործում է կոնյակի գործարանի ընդունման կետը: Բնակչությունը նախկինում էլ զբաղվել է հողագործությամբ, անասնապահությամբ, արհեստագործությամբ: Նրանց շարքերից դուրս են եկել մեծ թվով մտավորականներ, պետական և տնտեսական գործիչներ, ճանաչված զինվորականներ: 1. Հեռավորությունը Երևանից 206 կմ մարզկենտրոնից 66 կմ ՀՀ պետական սահմանից3 կմ 2. Բարձրությունը ծովի մակերևույթից 820 մ. 3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը +290C, ձմռանը` -30C 4. Պատմամշակութային կոթողներ 5. Բնակչության թիվը  8700 մարդ, 2900 ընտանիք 6. Համայնքի զբաղեցրած տարածքը 772 հա որից` 241 հա արոտներ 360.1հա վարելահողեր 121 հա այգիներ 7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն անասնապահություն, արդյունաբերություն, առևտուր 8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով   ոչ նորմալ 9. գազաֆիկացված է 10. Ճանապարհների վիճակը   անմխիթար Համայնքն ունի` 1. Դպրոց` Բերդի թիվ 1 - 280_աշակերտական տեղով Բերդի թիվ 2 – 280 աշակերտական տեղով Բերդի թիվ 3 – 275 աշակերտական տեղով Բերդի թիվ 4 – 300 աշակերտական տեղով Բերդի վարժարան – 120 աշակերտական տեղով 2. Հիվանդանոց, պոլիկլինիկա 3. Մշակույթի տուն 4. Քաղաքապետարան 5. Երկու մանկապարտեզներ 6. Սպորտդպրոց 7. Երաժշտական դպրոց 8. Պետական քոլեջ

ԻԾԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 2.3կմ2

Բնակչություն` 380

Գյուղը սկզբում որպես անասնապահական ամառանոց հիմնվել է 1888թ.: Խորհրդային տարիներին Իծաքարը որպես փոքր բնակավայր համարվել է Նավուր գյուղի թաղամաս: 1991թ. Իծաքարը առանձնացել է Նավուրից և ստացել ինքնուրույն համայնքի կարգավիճակ: Ներկայումս այստեղ բնակվում են 330 մարդ, նրանց հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է: 1. Հեռավորությունը Երևանից  213կմ մարզկենտրոնից  80կմ 2. Բարձրությունը ծովի մակերևույթից  1460մ. 3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը + 18C, ձմռանը` -3C 4.Պատմամշակութային  կոթողներ՝ չկան 5. Բնակչության թիվը  323   մարդ, 122 ընտանիք 6. Համայնքի զբաղեցրած տարածքը  5385.72հա որից` 1034հա արոտներ,111հա վարելահողեր 7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն անասնապահություն 8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով  - խմելու ջուր բավարար, ոռոգման ջուր - անբավարար 9. գազաֆիկացված չէ 10. Ճանապարհների վիճակը – անմխիթար Համայնքն ունի` 1. Դպրոց   200  աշակերտական տեղով 2. Բուժկետ 3. Համայնքային կենտրոն

ՄՈՎՍԵՍ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 28.1կմ2

Բնակչություն` 2212

 

Գյուղը հիմնադրվել է 18-րդ դարի վերջերին, իսկ ավելի ստույգ 1780թ., երբ Ղարաբաղից չորս ընտանիքներ եկել և բնակություն են հաստատել:
Շուրջ 150 տարի առաջ գյուղը ունեցել է իր դպրոցը, եկեղեցին:
1909թ. Տեր Սարգիս Բադալյանցի և Տեր Հովհաննես Բադալյանցի, տանուտեր Ոսկան Պապյանցի խնդրանքով բացվում է եկեղեցական ծխական դպրոց 45 սովորողներով, որտեղ դասավանդում էր Ներսիսյան դպրոցի շրջանավարտ Բագրատ Բադալյանը:
Մովսես գյուղը եղել է գյուղատնտեսական կուլտուրաների մշակության առաջավոր տնտեսություն, ժամանակին կառուցվել է մշակույթի տուն, տիպային միջնակարգ դպրոց, կապի հանգույց և այլն:
1. Հեռավորությունը Երևանից 225 կմ
մարզկենտրոնից  85 կմ
ՀՀ պետական սահմանից  0.3 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից  850մ.
3. Բնակլիմայական պայմանները
գտնվում է բարեխառն գոտում, ամռանը` + 290 C, ձմռանը` - 30 C

4. Պատմամշակութային կոթողներ Ս.Գևորգ եկեղեցի 19-րդ դար- վերանորոգվել է
5. Բնակչության թիվը   2183  մարդ, 1005 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը   2813հա
որից` 688 հա արոտներ
745.1 հա վարելահողեր
77 հա այգիներ
114.1 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն
8.Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով- բավարար
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը` բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց   500   աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 167
2. Գյուղական բժշկական ամբուլատորիա
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն -անմխիթար
5. Մանկապարտեզ

Ն.Կ.ԱՂԲՅՈՒՐ ՀԱՄԱՅՆՔ

Ն.Կ. Աղբյուր գյուղը գտնվում է հանրապետության հյուսիս-արևելյան գոտում, այն հիմնադրվել է մոտ 200 տարի առաջ: Բնակիչները հիմնականում Ղարաբաղից եկածներ են: Մինչև 1990-ական թվականների սկիզբը գյուղը բավականին զարգացում է ապրել, այստեղ կառուցվել են միջնակարգ դպրոց, մշակույթի, կապի, առևտրի և կենցաղային սպասարկման տիպային շենքեր: Ազգամիջյան կռիվների ընթացքում ռմբակոծություններից տուժել ու ավերվել են մասնավոր տների մեծ մասն ու վարչական և մշակութային օբյեկտները /Հանրապետության ամենատուժված գյուղն է / : Ներկայումս այստեղ բնակվում են շուրջ 1100 բնակիչ: 2000թ.-ից սկսված պետբյուջեով և այլ ծրագրերով գյուղում իրականացվել են բազմաթիվ վերականգնողական աշխատանքներ: Սակայն գյուղում դեռևս կան վնասված բնակելի տներ, հասարակական և արտադրական նշանակության շինություններ և ինժեներական կառույցներ:

1. Հեռավորությունը Երևանից 214 կմ
մարզկենտրոնից 74 կմ
ՀՀ պետական սահմանից 0.5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից 790 մ.
3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում
ամռանը միջին ջերմաստիճանը +300C, ձմռանը՝ -20C
4. Պատմամշակութային կոթողներ` սբ. Աստվածածին եկեղեցի XIXդ. – գտնվում է կիսավեր վիճակում   

5. Բնակչության թիվը 1081մարդ, 420 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը 1844.62 հա
որից` 499.61 հա արոտներ
          763.75 հա վարելահողեր
               33.3 հա այգիներ
           311.95 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն
8.Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով խմելու ջուր-մասնակի
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց  420 աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 125
2. Բուժկետ
3. Մանկապարտեզ

 

ՆԱՎՈՒՐ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 10.4կմ2

Բնակչություն` 1238

Տավուշի մարզի Նավուր գյուղը հիմնվել է մոտ 200 տարի առաջ, այն ծովի մակերևույթից բարձր է 1450-1600 մ, գտնվում է Տավուշ և Հասանսու գետերի միջև: Գյուղի բնակչության զբաղմունքը ինչպես նախկինում, ներկայումս նույնպես անասնապահությունն է ու հողագործությունը: Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, ոչ տիպային մշակույթի տուն, այլ օբյեկտներ: Գյուղն ունի 374 ծուխ և շուրջ 1200 բնակչություն: 1. Հեռավորությունը Երևանից 211կմ մարզկենտրոնից 78 կմ 2. Բարձրությունը ծովի մակերևույթից  1375մ. 3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը + 19C, ձմռանը` -3C 4.Պատմամշակութային_կոթողներ՝ հնավայրեր, կիկլոպյան ամրոցների հետքեր, դամբարանադաշտեր, ամրոցներ 5. Բնակչության թիվը   1284 մարդ, 476 ընտանիք 6. Համայնքի զբաղեցրած տարածքը    8831.7հա որից` 1196հա արոտներ          287հա վարելահողեր 7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն անասնապահություն 8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր բավարար, ոռոգման ջուր - անբավարար 9. գազաֆիկացված չէ 10. Ճանապարհների վիճակը – բավարար Համայնքն ունի` 1. Դպրոց   400   աշակերտական տեղով 2. Բուժկետ 3. Մշակույթի տուն 4. Համայնքային կենտրոն 5. Մանկապարտեզ 

ՆՈՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 10.9կմ2

Բնակչություն` 1792

 

ՀՀ Տավուշի մարզի Նորաշեն գյուղը / Բերդի տարածք / հիմնադրվել է 1835թ., Ադրբեջանի սահմանից գտնվում է 4 կմ-ի վրա:
Գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը եղել և մնում է դաշտավարությունը և անասնապահությունը:
Նորաշենն ունի միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են շուրջ 400 աշակերտներ, տիպային մշակույթի տուն՝ 340 տեղանոց, գրադարան, մանկապարտեզ, ինչպես նաև առևտրի ու կենցաղային օբյեկտներ:
Նորաշենը ակտիվ մասնակցություն է ունեցել ազգամիջյան կռիվներին, 32 ազատամարտիկներից հինգը զոհվել են և մեկը դարձել է հաշմանդամ:
1. Հեռավորությունը Երևանից 214 կմ
մարզկենտրոնից  74կմ
ՀՀ պետական սահմանից  3կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից  1030մ.
3. Բնակլիմայական պայմանները
գտնվում է բարեխառն գոտում, ամռանը` + 290 C, ձմռանը` - 30 C 
4. Պատմամշակութային կոթողներ –
Ս.Աստվածածին եկեղեցի 19-րդ դար, գտնվում է կիսավեր վիճակում

5. Բնակչության թիվը  1702  մարդ, 516 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը 1089 հա
որից` 53 հա արոտներ
623 հա վարելահողեր
103 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն
8.Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով- մասնակի
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը` բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց 750 աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 202
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ

ՉԻՆԱՐԻ ՀԱՄԱՅՆՔ

XIX դարի կեսերից սկսել է առանձնանալ Ղուլալի / այժմ՝ Այգեձոր / գյուղից: Որպես առանձին բնակավայր հիշատակվում է 1880 թվից, լինելով Ղուլալիի համայնքի կազմում: Ինքնուրույն համայնքի կարգավիճակ է ստացել XX դարի սկզբին: Գյուղի վարչական տարածքում է գտնվում XIII դարի սկզբին կառուցված նշանավոր Խորանաշատի վանքը: Չինարիի կոլեկտիվ տնտեսությունը կազմավորվել է 1931թ., հողի սեփականաշնորհման հետևանքով լուծարվել՝ 1993թ.:
1. Հեռավորությունը Երևանից 237 կմ
մարզկենտրոնից 97կմ
ՀՀ պետական սահմանից 0.2 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից  700մ.
3. Բնակլիմայական պայմանները –
գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը +300C, ձմռանը` -20C
4. Պատմամշակութային կոթողներ  1218թ. կառուցված ՙԽորանաշար՚ եկեղեցի, կարիք ունի վերանորոգման
5. Բնակչության թիվը 1370 մարդ, 510 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը 971.45 հա
որից` 12.0 հա արոտներ
408.1 հա վարելահողեր
89.0 հա այգիներ
135.45 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – բավարար
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը – կարիք ունի վերանորոգման
Համայնքն ունի`
1. Դպրոց  300 աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 140
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Մանկապարտեզ

ՉԻՆՉԻՆ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 9.4կմ2

Բնակչություն` 713

Չինչին գյուղն ընկած է Տավուշի լեռնաշղթայի ստորոտում, 1318 մ բարձրություն ունեցող մի սարահարթի վրա: Առաջին ընտանիքները Թովուզ գյուղից տեղափոխվել և այստեղ բնակություն են հաստատել 1876-1877թթ.: Բայց որպես ինքնուրույն բնակավայր ճանաչվել է 1885թ., իսկ մինչ այդ եղել է Թովուզ գյուղի վարչական տարածքում՝ որպես ձմեռանոց: 1885թ. գյուղում բնակվում էր ընդամենը երեք ազգատոհմեր: Այդ թվականին գյուղն ունեցել է 39 բնակիչ: Արդեն 1939թ.՝ 1147, 1980թ. հունվարի 1-ի դրությամբ 255 ընտանիք 859 բնակիչներով, որոնք զբաղվում են հիմնականում անասնապահությամբ և բուսաբուծությամբ: Գյուղի դպրոցը հիմնադրվել է 1914թ. Մելիք Կիրակոսյանի կողմից: 1. Հեռավորությունը Երևանից   195  կմ մարզկենտրոնից   62  կմ ՀՀ պետական սահմանից  25կմ 2. Բարձրությունը ծովի մակերևույթից   980մ. 3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը + 23C, ձմռանը` -2C 4.Պատմամշակութային_կոթողներ՝ Կապտավանք եկեղեցի, հնավայրեր, խաչքարեր 5. Բնակչության թիվը  711  մարդ, 255 ընտանիք 6. Համայնքի զբաղեցրած տարածքը   2939.21հա որից` 12.44հա արոտներ  387.45հա վարելահողեր 7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն անասնապահություն 8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր բավարար, ոռոգման ջուր - անբավարար 9. գազաֆիկացված է 10. Ճանապարհների վիճակը – անմխիթար Համայնքն ունի` 1. Դպրոց   150  աշակերտական տեղով 2. Բուժկետ 3. Մշակույթի տուն 4. Համայնքային կենտրոն 5. Մանկապարտեզ

ՉՈՐԱԹԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 19.8կմ2

Բնակչություն` 1088

1750թ. Ղարաբաղից 12 ընտանիքներ գալիս և ներկայիս գյուղատեղից 1,6 կմ հեռավորության վրա գտնվող ներքին շեն հանդամասում բնակություն են հաստատում, իսկ հետագա տարիների ընթացքում աստիճանաբար իջնում և վերջնական բնակություն են հաստատում ներկայիս Չորաթանի տարածքում:
Հիմնադրումից մոտ 100 տարի հետո, այսինքն 1860թ. այստեղ արդեն բնակվում էր 450 շունչ: Ներկայումս Չորաթանն ունի 350 տնտեսություն և 1100 բնակիչ:
Խորհրդային տարիներին Չորաթանը բարձր ցուցանիշների է հասել գյուղմթերքների արտադրության ու իրացման ուղղությամբ:
Այստեղ ժամանակին կառուցվել են դպրոց, մշակույթի տուն, տիպային գրադարան, մանկապարտեզ և այլն:
1. Հեռավորությունը Երևանից 223 կմ
մարզկենտրոնից  90 կմ
ՀՀ պետական սահմանից  10կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից  840մ.
3. Բնակլիմայական պայմանները
գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը + 23C, ձմռանը` -1C 4.Պատմամշակութային_կոթողներ՝ Սուրբ Հռիփսիմե, խաչքարեր, գերեզմաններ
5. Բնակչության թիվը  1095  մարդ, 365 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը   1977.44հա
որից` 959.06հա արոտներ
_ 539.38հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր բբավարար, ոռոգման ջուր - անբավարար
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը – անմխիթար
Համայնքն ունի`
1. Դպրոց 300__աշակերտական տեղով
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ
 

ՊԱՌԱՎԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 39.5կմ2

Բնակչություն` 1730

 

Ներկա գյուղատեղից 3 կմ ներքև գտնվելիս է եղել Թաթլու գյուղը, որի բնակիչները 1926թ. տեղափոխվել և բնակություն են հաստատել ներկայիս տեղում:
Պառավաքարն անմիջապես սահմանակից է Ադրբեջանին, որի պատճառով բազմիցս ենթարկվել է ռմբակոծությունների: Բնակչության հիմնական զբաղմունքը եղել է այգեգործությունը, ծխախոտագործությունն ու անասնապահությունը, ունեցել է նշված բնագավառներում մեծ նվաճումներ:
Խաղողի բերքատվությունը տարեկան հասել է 5000 տոննայի, պտղինը` 1100տ, հացահատիկինը` 1000տ: Տարեկան արտադրվել է մոտ 500 տ կաթ: Խաղողի բազայի վրա տնտեսությունում կառուցվել է գինու գործարան: Պառավաքար գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, ամբուլատորիա, մսուր – մանկապարտեզ, ալրաղաց և այլն:

1. Հեռավորությունը Երևանից 182 կմ մարզկենտրոնից 42 կմ ՀՀ պետական սահմանից  0.5  կմ 2. Բարձրությունը ծովի մակերևույթից 750մ. 3. Բնակլիմայական պայմանները գտնվում է բարեխառն գոտում, ամռանը` + 300 C, ձմռանը` - 20 C 

4. Պատմամշակութային կոթողներ –
Ս.Հովհաննես եկեղեցի 19-րդ դար, գտնվում է կիսավեր վիճակում

5. Բնակչության թիվը 1741 մարդ, 675 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը  3962հա
որից` 724 հա արոտներ
1247.7 հա վարելահողեր
88.2  հա այգիներ
  403.2 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն
8.Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով- խմելու ջրով` մասնակի, ոռոգման ջրով` մասնակի
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը` բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց 320աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 249
2. Գյուղական բժշկական ամբուլատորիա
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ

ՎԱՐԱԳԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Բնակչություն` 996

Գյուղը բավականին երիտասարդ է« այն հիմնադրվել է 1900թ©-ին« հարևան Վարագավանից տեղափոխված բնակչների կողմից։ Ունենալով բնակլիմայական բարենպաստ պայմաններ և ոռոգման ջուր գյուղի բնակիչները տասնամյակներ շարունակ գյուղմթերքների արտադրության բնագավառում բարձր արդյունքներ են ապահովել։
Գյուղում գործում են միջնակարգ դպրոցը« մշակույթի տունը« մանկապարտեզը:
1. Հեռավորությունը Երևանից  195կմ
մարզկենտրոնից  55կմ
ՀՀ պետական սահմանից   3կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից   1000 մ.
3. Բնակլիմայական պայմանները –
գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը +290C, ձմռանը` -30C 
4.Պատմամշակութային կոթողներ 
5. Բնակչության թիվը  981  մարդ, 276 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը  1533 հա
որից` 57 հա արոտներ
317.3 հա վարելահողեր
62.3 հա այգիներ
474.3 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն

8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր մասնակի, ոռոգման ջուր բավարար
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը – բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց   320 աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 193
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ

Վ.Կ.ԱՂԲՅՈՒՐ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 18.9կմ2

Բնակչություն` 1948

Տավուշի մարզի Վ. Կարմիրաղբյուր գյուղը հիմնադրվել է 1861թ., երբ Լեռնային Ղարաբաղի Վարդաշեն գյուղից մի քանի տասնյակ ընտանիքներ տեղափոխվում են ներկա գյուղատեղ և հաստատվում են որպես հիմնական բնակչություն:
Նույն Վարդաշենից առանձին ընտանիքներ բնակություն են հաստատում նաև Ն. Կարմիրաղբյուրում, որից էլ առաջացել է Վերին և Ներքին անվանումները:
Վ. Կարմիրաղբյուրն ունի 660 ծուխ, որտեղ բնակվում են մոտ 2100 մարդ: Այն ծովի մակերևույթից բարձր է 1260 մետր: Սահմանամերձ է, զբաղեցնում է 1361 հա վարչական տարածք:
Վ. Կարմիրաղբյուրում մարդկանց հիմնական զբաղմունքը եղել է անասնապահությունն ու գյուղատնտեսությունը, որը նախկինում լուրջ զարգացում է ունեցել:
1958թ. գյուղի վարչական տարածքում գործում էր այգեգործության տեսափորձարկման տեղամաս, որը լուծարվել է 1997թ.:
1. Հեռավորությունը Երևանից   210 կմ
մարզկենտրոնից   77 կմ
ՀՀ պետական սահմանից   15 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից    1260 մ.
3. Բնակլիմայական պայմանները
գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը + 20C, ձմռանը` -1C
4.Պատմամշակութային_կոթողներ՝ չկան
5. Բնակչության թիվը   2030  մարդ, 645 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը   3714հա
որից` 482.45հա արոտներ
_ 526.52հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր բավարար, ոռոգման ջուր - բավարար
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը – անմխիթար
Համայնքն ունի`
1. Դպրոց 500 աշակերտական տեղով
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ
6.Թանգարան
 

Վ.ԾԱՂԿԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Բնակչություն` 996

Գյուղը բավականին երիտասարդ է« այն հիմնադրվել է 1900թ©-ին« հարևան Վարագավանից տեղափոխված բնակչների կողմից։ Ունենալով բնակլիմայական բարենպաստ պայմաններ և ոռոգման ջուր գյուղի բնակիչները տասնամյակներ շարունակ գյուղմթերքների արտադրության բնագավառում բարձր արդյունքներ են ապահովել։
Գյուղում գործում են միջնակարգ դպրոցը« մշակույթի տունը« մանկապարտեզը:
1. Հեռավորությունը Երևանից  195կմ
մարզկենտրոնից  55կմ
ՀՀ պետական սահմանից   3կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից   1000 մ.
3. Բնակլիմայական պայմանները –
գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը +290C, ձմռանը` -30C 
4.Պատմամշակութային կոթողներ 
5. Բնակչության թիվը  981  մարդ, 276 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը  1533 հա
որից` 57 հա արոտներ
317.3 հա վարելահողեր
62.3 հա այգիներ
474.3 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն

8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր մասնակի, ոռոգման ջուր բավարար
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը – բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց   320 աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 193
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ

ՏԱՎՈՒՇ ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 26.5կմ2

Բնակչություն` 1656

 

Գտնվում է Տավուշ գետի հովտում« բլրի վրա գտնվող հնադարյան բերդ- ամրոցի մոտ։ Այն լավ պաշտպանված է եղել« ունեցել է մինչև 3կմ ինքնահոս խմելու ջրատար« որը հնարավորություն է ընձեռել շրջակա բնակավայրերի բնակիչներին երկար ժամանակով պաշտպանվել թշնամիների պաշարումներից։
13-րդ դարում գյուղը ասպատակվել է սուլթան Ջալալեդդինի և մոնղոլների հրոսակների կողմից« իսկ 14-րդ դարում Լենկ-Թեմուրի արշավանքների ժամանակ վերջնականապես ավերվել և հողին է հավասարվել։
Գյուղի վերածնունդը սկսվել է 18-րդ դարից« որտեղ սկսել են բնակվել տարբեր տեղերից եկած հայեր։ Արդեն 1831թ© գյուղն ուներ 300-ից ավելի բնակիչ։ Գործում են տիպային միջնակարգ դպրոցը« մշակույթի տունը, բուժկետը։
Բնակչության զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է։
1. Հեռավորությունը Երևանից   202կմ
մարզկենտրոնից   62կմ
ՀՀ պետական սահմանից 1կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից    900  մ.
3. Բնակլիմայական պայմանները –
գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը +300C, ձմռանը` -20C 
4. Պատմամշակութային կոթողներ –
Սբ. Աստվածածին եկեղեցի /19-րդ դար/, գտնվում է կիսավեր վիճակում
5. Բնակչության թիվը  1679  մարդ, 789 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը 4058հա
որից` 437 հա արոտներ
601.3հա վարելահողեր
23.7 հա այգիներ
510հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն
անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – մասնակի
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը – բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց 360 աշակերտական տեղով, աշակերտների թիվը- 204
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ