Հայերեն * English
< Գյուղացու Գարունը
09.04.2017 Կատեգորիա Նորություններ ԲԲՏՄ Գ/Կ-ից

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


Ապրիլի 9-ին՝ օրվա երկրորդ կեսից և 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են առատ տեղումներ՝ Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով, տեղ-տեղ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, 12-ի գիշերը՝ հյուսիսային շրջաններում և 14-ին սպասվում է անձրև ու ամպրոպ, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ,  9-10-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 10-ին, 11-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-3, իսկ 12-13-ը՝ կբարձրանա 7-9 աստիճանով:

 

Երևան քաղաքում՝

Ապրիլի 10-ին և 14-ին սպասվում է անձրև ու ամպրոպ, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ, 11-13-ը՝ առանց տեղումների եղանակ: